ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ - ասմունք Պարույր Սևակ, Paruir Sevak Mi Pah Zxchum em asmunq - Ես Օգնեցի բոլորին․․․

ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ
Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի,
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։
Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին
Քանի՜- քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։
Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից,
Լոկ ես գինի չըմպեցի իմ սեփական հնձանից։
Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։
Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։
Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել…
20.IV.1957թ.
Մոսկվա
ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ - ասմունք Պարույր Սևակ, Paruir Sevak Mi Pah Zxchum em asmunq - Ես Օգնեցի բոլորին․․․Паруйр Севак

Пікірлер: 3

  • @Svet78295
    @Svet7829511 ай бұрын

    Im Sevakkk❤

  • @lusinesargsyan4024
    @lusinesargsyan402411 ай бұрын

    Шат чишт хоскерен

  • @xosumengrqery
    @xosumengrqery11 ай бұрын

    Անհամբեր սպասում ենք Ձեր արձագանքներին․․․

Келесі