Mix~Ես առանց քեզ,Ուզում եմ անվերջ,երջանկության արցունքներ,Բարդիների պուրակում,Որքան ցանկացա,Այլ աչեր

ԵՍ ԱՌԱՆՑ ՔԵԶ❤️
(Կրկներգ:)
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես ծաղիկն առանց ջրի:
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես թռչունն առանց թևի։
Սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից
Բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից,
Աչքերիդ մեջ փնտրելով ես թախիծ,
Ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին։
Նորից եկել եմ քեզ ասեմ, իմ սիրելիս,
Որ իմ հոգին դեռ տխրում է ու լալիս,
Ճամփես մենակ՝ քայլում եմ տխրալից,
Ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին։
Կրկներգ:)
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես ծաղիկն առանց ջրի:
Ես առանց քեզ կապրեմ առանց արևի,
Ես առանց քեզ մենակ մնամ երևի,
Ես առանց քեզ ինչպես թռչունն առանց թևի։❤️
Ես ուզում եմ, որ անվերջ
Սիրտդ ցանկա ինձ համար
Հավիտյան ծաղկի այնտեղ
Միայն սերս բոցավառ:
Եթե գա այդ ժամանակ,
Ինձ մոտենաս, սիրելիս,
Կուզեի, որ սիրավառ
Շունչդ լցներ իմ հոգին:
Ես ուզում եմ ողջ գիշեր
Զմայլված նայել աչքերիդ,
Մոռանալ ցավերն բոլոր,
Ու քեզ գրկել իմ կրծքին:❤️
ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
Երջանկութեան արցունքները,
էրովդ տուիր,
երջանկութեան համբոյրները,
շրթներու վրայ դրոշմեցիր:
Գարնան արեւաշող արեւաշող,
վարդերու ինձ բերիր ու
շրթներովդ ինձ այրող,
րտի կիրքը յագեցուցիր:
Երջանկութեան արցունքները,
խո ինձ տուիր,
ու տալով ուրախ յոյ յոյ յոյ
յոյ ինձ երջանիկ դարձուցիր:❤️
Բարդիները խշշացին,
Աղբիւրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին,
Ջահել աղջիկն ու տղան։
Տղան ասաց՝ հեռացիր,
Մեր միջեւ էլ սէր չկայ,
Արցունքները հոսեցին,
Թուխ աչքերից աղջկայ։
Ու կանգնեցին նրանք լուռ,
Անջատման վիշտը հոգում,
Եւ գլխահակ ու տխուր
Բարդիների պուրակում։
Իջաւ խաղաղ իրիկուն,
Ստուերները չքացան,
Եւ մի ուրիշ լռութիւն,
Ու երկու սիրտ քարացան։
Տղան գտաւ ուրիշ սէր,
Մոռացաւ այն աղջկան,
Մի ուրիշն էր շիկահեր,
Որ հմայել էր նրան։
Բարդիները խշշացին,
Աղբիւրները լաց եղան,
Բաժանուեցին գնացին,
Ջահել աղջիկն ու տղան։❤️
Որքան Ցանկացա”
1. Որքան ցանկացա ես մի վարդ պոկել,
Որ իր թփի տակ փշեր չունենար,
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:
Որքան ցանկացա ես մեկին սիրել,
Որ, բացի ինձնից, սիրած չունենար:
2. Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց,
Որին մոտեցա, ձեռքերս ծակեց:
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ,
Ու ինձնից բացի ուրիշին գտավ:
Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ,
Ու ինձնից բացի ուրիշին գտավ:
3. Գարունը եկավ ու նորից անցավ,
Եվ այդպես երկար տարիներ անցան,
Սակավ առ սակավ մեր սերը հանգավ,
Իրար մոռացանք, նա`ինձ, ես`նրան...
Նա գնաց հեռու, էլ չի դառնալու,
Վիրավոր սիրտս էլ չի բուժվելու:❤️
Ինձ մի տանջիր հենց այնպես,
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի,
Ինձ մի տանջիր, մի գերիր:
Այլ աչեր կան իմ սրտում,
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ,
Այլ աչեր կան իմ սրտում:
Ջինջ լազուրում աչերիդ,
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորձիր քո դեղերով,
Ինձ կաշկանդել, ինձ գերել:
Այլ աչեր կան իմ սրտում,
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ,
Այլ աչեր կան իմ սրտում:❤️

Пікірлер: 357

  • @floramkhalyan5035
    @floramkhalyan5035 Жыл бұрын

    Լավնա շատ հանգիստ

  • @meriovsepyan2484
    @meriovsepyan2484 Жыл бұрын

    Հին օրերի համ ու հոտով շաղախված՝անկրկնելի մեղեդիներ։Անչափ շնորհակալություն🙏🙏🙏💝💝💝🌺🌺😔

  • @leylamargaryan7555

    @leylamargaryan7555

    Жыл бұрын

    Շնորհալություն հաճելի գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մստուցված սիրելի մեղեդիների համար։

  • @karenbrganunc6837
    @karenbrganunc6837 Жыл бұрын

    Ստացված երաժշտություն որ կարելի է անվերջ։ լսել բրավո ոոո

  • @armanmkrtchyan1850
    @armanmkrtchyan1850 Жыл бұрын

    Ջան.......❤️🙏🤗👏👍👌

  • @anushhovakimyan5321
    @anushhovakimyan5321 Жыл бұрын

    Շատ գրագետ եք կատարում, բրավո

  • @annakasparian5992
    @annakasparian5992 Жыл бұрын

    Ջաաանն❤️❤️❤️🌹🌹🌹

  • @arevkul32
    @arevkul322 ай бұрын

    Ինչ գեղեցիկ ու հաճելի պահեր պարգեվեցիկ :Առողջ եղեք ❤❤❤❤❤❤

  • @user-ec5yr8sg3e
    @user-ec5yr8sg3e10 ай бұрын

    Աղջիկ ջան Աստված օրհնի քեզ 🌹🌹🌹🌹🌹

  • @hasmikharutyunyan6045
    @hasmikharutyunyan6045 Жыл бұрын

    Շնորհակալություն գեղեցիկ կատարման համար

  • @goharnazaryan437
    @goharnazaryan437 Жыл бұрын

    Սիրելի՛ Վարդ, այս ռոբոտային ժամանակներում, երբ հոգիներս կարծես կարծրացել է, Ձեր կատարումները արթնացնում են հոգուս խորքում մխացող անուրջներն ու հույզերը։ Անչաափ շնորհակալ եմ։

  • @user-qd4zj7ll7z

    @user-qd4zj7ll7z

    Ай бұрын

    Սիրելի նվագող ձեզ չեմ ճանաչում, սակայն հրապուրված եմ ձեզնով։Ասացեք խնդրեմ, որտեղից կարող եմ գտնել այդ գեղեցիկ կատարումների նոտաները։կանխավ շնորհակալություն

  • @user-rv4ef3ok8w

    @user-rv4ef3ok8w

    28 күн бұрын

    Եթե գիտես նվագել նոտաների նայելով կարող ես նվագել

  • @zarasimonyan9645

    @zarasimonyan9645

    14 күн бұрын

    🎉​@@user-qd4zj7ll7z

  • @herminezohranyan2758
    @herminezohranyan2758 Жыл бұрын

    ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՍ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ԱՆԱՂԱՐՏ ՀԻՇՈՂՈԻԹՅՈՒՆՆԵՐ ❤❤❤❤❤❤❤❤❤ ❤❤❤❤❤❤❤❤❤ ❤❤❤❤❤❤❤❤❤

  • @lauraexiazaryan2523

    @lauraexiazaryan2523

    Жыл бұрын

    Հմիկվա ջահելները չեն հասկանում այպիսի երաժշության իմաստը Հերմինե ջան

  • @aVv712
    @aVv712 Жыл бұрын

    Ապրես շատ լավ երաժշտության համար , ժողովուրդ մի փչացրեք ձեր հոգիները ռաբիզ կլկլլոցով

  • @ruzanpogosyan7300
    @ruzanpogosyan7300 Жыл бұрын

    Շնորհակալություն սիրելի երաժիշտ աննկարագրելի սիրուն պահեր պարգեվելու համար։ Վաղուց չեմ նվագել ու շատ էի կարոտել նրա սիրուն հնչյուններին։ Ապրեք այս հեքիաթը նվիրելու համար։Էդ գործիքը իմ տարերքն է և երբ ես սկսումեմ նվագել, մոռանում եմ աշխարհում ամեն բան։Այս ստեղծագործություններով շատ հաճելի պահեր նվիրեցիք մեզ բոլորիս։ ՄԻՇՏ ԱՊՐԵՔ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

  • @user-nu3to9ix6j
    @user-nu3to9ix6j2 ай бұрын

    Սիրել Վարդ շնորհակալությու օրս գեղեցկացնելու համար

  • @user-mu9wx9bw9s
    @user-mu9wx9bw9s Жыл бұрын

    Հիանալի է։

  • @emmayericyan415
    @emmayericyan415 Жыл бұрын

    Кароооооот!!! Шноракалем шаааат.

  • @tsovinarkhachaturyan8942
    @tsovinarkhachaturyan8942 Жыл бұрын

    Բոլոր կատարումները գերազանց են Շնորհակալություն շատ

  • @user-ox7op2rf7h
    @user-ox7op2rf7h5 ай бұрын

    Ապրեեեեեես։❤❤❤❤❤

  • @karenbrganunc6837
    @karenbrganunc6837 Жыл бұрын

    Հաճելի երգերի։ հավաքածու որը անվերջ։ լսելի։ է բրավո ձեզ

  • @historys9590
    @historys9590 Жыл бұрын

    Հրաշք կատարում, շնորհակալություն

  • @arminebalayan4152
    @arminebalayan4152 Жыл бұрын

    Շնորհակալություն …..❤️❤️

  • @karenbrganunc6837
    @karenbrganunc6837 Жыл бұрын

    Բրավո։ հրաշալի կատարում

  • @anahitminasyan7948
    @anahitminasyan7948 Жыл бұрын

    Անվերջ,անվերջ կարելի է վայելել,լսել,սիրել....

  • @anushmkhitaryan7295
    @anushmkhitaryan7295 Жыл бұрын

    Իմ օրը սկսվում է ձեր հաճելի երժշտությամբ շնորհակալ եմ շատ

  • @user-zu5tp8hu3x
    @user-zu5tp8hu3x Жыл бұрын

    Շնորհակալություն բրավո բրավո բրավո

  • @ofelyakarapetyan8239

    @ofelyakarapetyan8239

    Жыл бұрын

    Հրաշալի է։

  • @slimearmybff7900
    @slimearmybff7900 Жыл бұрын

    ՇԱՏ ԱՊՐԵՔ ❤❤❤❤❤❤

  • @gevorgohanyan7358
    @gevorgohanyan7358 Жыл бұрын

    Շատ շատ ապրես

  • @macoeghiazaryan1745
    @macoeghiazaryan1745 Жыл бұрын

    Ջաաանն ու էլի ջան ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԻՆ ՊԱՀԱՊԱՆ

  • @emmaeskandari3922
    @emmaeskandari39224 күн бұрын

    Աստւած օրհնի քեզ եւ մեր ազգ եւ մեր երկիր

  • @serser6830
    @serser6830 Жыл бұрын

    Браво!!! անվերջ կարելի է լսել..

  • @anushbadalyan8133
    @anushbadalyan8133 Жыл бұрын

    Анчап шноракал ем чкнах еражштутюн

  • @narinesamvel5651
    @narinesamvel5651 Жыл бұрын

    Տաղանդավոր 👏👏💐💐💐❤❤❤

  • @sosolen6347
    @sosolen6347 Жыл бұрын

    Շդեվր ❤

  • @astghiksimonyan6616
    @astghiksimonyan6616 Жыл бұрын

    Այս երգերը սովորեցնում ու ապրեցնում են,բխում են մարդու հոգուց ու սրտից,շնորհակալություն նորովի ու յուրահատուկ մատուցման համար։Հիանալի կատարում է։

  • @animkrtchyan7929
    @animkrtchyan7929 Жыл бұрын

    Браво

  • @alinagrig2804
    @alinagrig28049 ай бұрын

    Աստված օրհնի քեզ աղջիկս

  • @user-kq6hp8bu7n
    @user-kq6hp8bu7n Жыл бұрын

    Վարդուհի ջան 🥰 Աստծո օրհնությունը թող անպակաս լինի Ձեզանից 🙏🙏🙏🌞🤗🌟😊❤️💐💐💐💐💐👏👏👏👏👏👏👏

  • @emms8070
    @emms8070 Жыл бұрын

    ❤❤❤

  • @amngg4062
    @amngg4062 Жыл бұрын

    Կարելի է անվերջ լսել՝ ճախրել անցյալի թեվավոր հուշերում։ Շնորհակալություն...

  • @lalahakobyan582
    @lalahakobyan582 Жыл бұрын

    Shat apres hasanq eritasardutyun huzveci

  • @user-jo5bw4fz3j
    @user-jo5bw4fz3j4 ай бұрын

    Դուք վերադարձնում եք մեզ մեր երիտասարդությունը։ Вы возврощаете нам нашу молодость. Спасибо- Շնորհակալություն

  • @artakdavtyan8998
    @artakdavtyan8998 Жыл бұрын

    Astvac erkar kyanq ta ❤❤❤❤❤

  • @varduhigrigoryan
    @varduhigrigoryan Жыл бұрын

    Բարդիները խշշացին, Աղբիւրները լաց եղան, Տխուր իրար նայեցին, Ջահել աղջիկն ու տղան։ Տղան ասաց՝ հեռացիր, Մեր միջեւ էլ սէր չկայ, Արցունքները հոսեցին, Թուխ աչքերից աղջկայ։ Ու կանգնեցին նրանք լուռ, Անջատման վիշտը հոգում, Եւ գլխահակ ու տխուր Բարդիների պուրակում։ Իջաւ խաղաղ իրիկուն, Ստուերները չքացան, Եւ մի ուրիշ լռութիւն, Ու երկու սիրտ քարացան։ Տղան գտաւ ուրիշ սէր, Մոռացաւ այն աղջկան, Մի ուրիշն էր շիկահեր, Որ հմայել էր նրան։ Բարդիները խշշացին, Աղբիւրները լաց եղան, Բաժանուեցին գնացին, Ջահել աղջիկն ու տղան։

  • @gev.7047
    @gev.7047 Жыл бұрын

    Es aranc kez karthes aranc arevi es aranc kez shat gexecik erajshtutyun lsum es u hokut xorkum aprum ancatht u nerkat.

  • @niverfilo3103
    @niverfilo3103 Жыл бұрын

    Bravo vard Jan shad keghetsig yerkeryen asdvadz kez bahaban

  • @jora8736
    @jora8736 Жыл бұрын

    ՄԻ ՀԵՌԱՑԻՐ ԻՆՁԱՆԻՑ ՍԻՐԵԼԻՍ... Ի'ՆՁ ՄՈՏԵՑԻՐ, ՈՐ ՇՆՉԵ'Մ ՆՈՐԻՑ... ԳՐԿԻՐ ՁՈՒԼՎԵՆՔ ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ... ՍԻՐՈ ՄԵՂԵԴԻՆ ԵՐԳԵՆԳ ՆՈՐԻՑ... ПОДОЖДИ НЕ УХОДИ ЛЮБИМАЯ... ПОДОЙДИ, ЧТОБ ДЫШАТЬ СМОГ... ОБНИМИ ЧТОБ СЛИТСЯ ВМЕСТЕ... ПЕСНЮ! ЛЮБВИ ЗАНОВО СПЕТЬ...

  • @nevartalexenko5595
    @nevartalexenko5595 Жыл бұрын

    Beautiful thanks

  • @lusinehovhannisian4585
    @lusinehovhannisian4585 Жыл бұрын

    Հրաշք կատարում Գերազանց

  • @user-mr3dn5qe6c
    @user-mr3dn5qe6c Жыл бұрын

    Վարդ,սիրելիս,դուք կատարում էք գործեր,որ հիշեցնում են իմ երիտասարդ և ավյունով լեցուն,երջանիկ տարիները,ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ,գեղեցիկ ակնթարթների և կատարման համար։Ինչ լավ է,որ գտա ձեզ ❤❤🌷🌷

  • @syuzisyuzi2558

    @syuzisyuzi2558

    Жыл бұрын

    hamamit em👍👏👏👋👋

  • @user-zx2kb8gp5v
    @user-zx2kb8gp5v Жыл бұрын

    Որ էս երգերի հեղինակներն հայեր չեղնեյին ու մեր հրաշալի Վարդն էլ Հայկուհի չլիներ, այլ օրինակի համար անգլ. Ֆրանս. Հրեա. Հիմա էս գործերը շուտվանից համաշխարհային համբավի էին արժանացել,

  • @karenh-yan7500
    @karenh-yan7500 Жыл бұрын

    ես նոր եմ գտել Ձեզ,ձեր գեղեցիկ ստեղծագործությունները,շատ հաճելի է լսել👍👍👍👍👍գեղեցիկ կատարում

  • @anikilikyan5161

    @anikilikyan5161

    10 ай бұрын

    Ես նույնպես

  • @user-mu9wx9bw9s

    @user-mu9wx9bw9s

    2 ай бұрын

    Դա ձախ Հարութի ստեղծագործությոնն է, պարզապես նա հոյակապ է նվագում։

  • @Sergey_G33
    @Sergey_G33 Жыл бұрын

    Հավես...

  • @armedahakobyan4567
    @armedahakobyan4567 Жыл бұрын

    Браво շատ սիրեցի Ձեզ և ձեր կատարումները👍🏻💐💋🎶

  • @anahitgrigorian4725
    @anahitgrigorian4725 Жыл бұрын

    Շնորհակալություն մեր ճանապարհորդության ընթացքում գեղեցիկ երաժշտություն վայելելու համար

  • @GayaneSargsyan-qe1ys

    @GayaneSargsyan-qe1ys

    Ай бұрын

    Աչքերս հաճույից փակած վայելում եմ, շնորհակալ եմ❤

  • @user-dn9hs8ch5m
    @user-dn9hs8ch5m10 ай бұрын

    ❤❤❤💋👍😍

  • @user-fk1rg1tz1r
    @user-fk1rg1tz1r11 ай бұрын

    Дай бог вам здоровье что мы слушая вашу музыку насколько злы не были бы как младенец засыпаем 😢

  • @hasmikhasmik4925

    @hasmikhasmik4925

    3 ай бұрын

    Շատ կցանկայի ձեր դեմքը տեսնել

  • @haykkarapetyan668
    @haykkarapetyan668 Жыл бұрын

    ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՎԱՐԴ ՋԱՆ,,,,ԱՆԿՐԿՆԵԼԻ և ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ,,,ԲՌԱՎՈՈՈՈ

  • @nvardarushanyan3767
    @nvardarushanyan3767 Жыл бұрын

    🙏❤️💥💋👑💋💥❤️🙏

  • @vehanushminasyan5742
    @vehanushminasyan57422 ай бұрын

    Վարդ ջան միշտ լսում եմ ձեզ ուհիանում ձեզանով, որ արթնացնում եք մեր երիտասարդ տարիների հույզերը❤❤❤

  • @luissargesyan6131
    @luissargesyan613111 ай бұрын

    Сирели анкркнели Вард👍👍💋💋❤❤

  • @nuneharutyunyan2214
    @nuneharutyunyan2214 Жыл бұрын

    Շատ շնորհակալություն Ձեզ գեղեցիկ կատարման համար . Գեղեցիկ եւ հեռավոր հուշեր արթնացնելու համար ... 👍👍👍🌺🌺💐💐

  • @anogrigoryan1246
    @anogrigoryan1246 Жыл бұрын

    Շնորհակալ ենք ձեր կատարած անգնահատելի աշխատանքի համար։Թե հիշողություն ,թե վերապրում ,թե հուզմունք ,թե նաստալգիա ։ Կեցցե՛ ք, բրավո, կաողանում եք ներթափանցել ներաշխարհ և հպվել նուրբ զգացմունքներին

  • @user-zz7xx8vp6f
    @user-zz7xx8vp6f10 ай бұрын

    BRAVO! SUPER!❤

  • @user-zh5nj5gw4f
    @user-zh5nj5gw4f Жыл бұрын

    Ապրես Վարդուհի ջան

  • @tanyakazaryan6051
    @tanyakazaryan6051 Жыл бұрын

    Սիրելի Վարդ, հիացած եմ քո կատարմամբ,թոռնիկիս,Մանես արդեն վեց ամսական է միայն քնում է այս հաճելի երաժշտության տակ, սիրում է դաշնամուրային երաժշտությունը, անխտիր բոլորը եվ բանն այն է,որ ատամհատիկ արեցինք ինքը վերցրեց բացիկը որտեղ գրված էր երաժիշտ իսկ մյուսը արտիստ, հուսով եմ որ երաժիշտ անպայման կդառնա,ես ու պապիկն էլ երգում ենք բոլոր երգերը, շատ շնորհակալ ենք , շատ հաճելի է բոլոր կատարումները, քեզ երկար տարիների անխտիր եթեր եմ ցանկանում, աստված քեզ պահապան։

  • @varduhigrigoryan

    @varduhigrigoryan

    Жыл бұрын

    Շնորհակալություն☺️

  • @vaniksoghomonyan3627
    @vaniksoghomonyan3627 Жыл бұрын

    инчпес мишт геразанц катарумов hиацнумес Ангин Вардуи бравооооооо

  • @user-dz6vg9oo6k
    @user-dz6vg9oo6k Жыл бұрын

    Ես քու ցավը տանեմմմմ... Լավնա։

  • @susannasagiyan1024
    @susannasagiyan1024 Жыл бұрын

    Բարի երեկո սիրելի 🌹🌹🌹Չքնաղ կատարում, հարգանքներս 🤗👍👍👏👏

  • @annakasparian5992
    @annakasparian5992 Жыл бұрын

    Ջաաան Վարդս❤

  • @Violetta-kk3ro
    @Violetta-kk3ro Жыл бұрын

    Բրավո.Հիանալի կատարում.Ապրես

  • @varduhigrigoryan
    @varduhigrigoryan Жыл бұрын

    “Որքան Ցանկացա” 1. Որքան ցանկացա ես մի վարդ պոկել, Որ իր թփի տակ փշեր չունենար, Որքան ցանկացա ես մեկին սիրել, Որ, բացի ինձնից, սիրած չունենար: Որքան ցանկացա ես մեկին սիրել, Որ, բացի ինձնից, սիրած չունենար: 2. Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց, Որին մոտեցա, ձեռքերս ծակեց: Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ, Ու ինձնից բացի ուրիշին գտավ: Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ, Ու ինձնից բացի ուրիշին գտավ: 3. Գարունը եկավ ու նորից անցավ, Եվ այդպես երկար տարիներ անցան, Սակավ առ սակավ մեր սերը հանգավ, Իրար մոռացանք, նա`ինձ, ես`նրան... Նա գնաց հեռու, էլ չի դառնալու, Վիրավոր սիրտս էլ չի բուժվելու:

  • @user-jc9qs3yf5y
    @user-jc9qs3yf5y Жыл бұрын

    Браво браво и опять браво

  • @arlettekhederlarian9319
    @arlettekhederlarian9319 Жыл бұрын

    des chansons inoubliables de notre de notre jeunesse, tout passe tellement vite !!!

  • @AraqsTigranyan

    @AraqsTigranyan

    4 ай бұрын

  • @qnarstepanyan5479
    @qnarstepanyan5479 Жыл бұрын

    👏👏👏👏👍🏻👍🏻

  • @user-qt8cv1zg4h
    @user-qt8cv1zg4h Жыл бұрын

    👍👍👍👏👏👏❤️💐

  • @user-qq2fj2xg4n
    @user-qq2fj2xg4n Жыл бұрын

    Мне вырастил и воспитывал Армянин я горжусь что у Армян есть такие таланты,браво!!!!💐💐💐🥂👋👋👋

  • @gayanedanielbek7427

    @gayanedanielbek7427

    Жыл бұрын

    Спасибо!❤🧡💛💚💙

  • @armenbagdasaryan1

    @armenbagdasaryan1

    Жыл бұрын

    Hayko - live concert // Full Concert HD//Հայկո - Մենահամերգ kzread.info/dash/bejne/h62Ft9B-lba5gZs.html последний романтик.

  • @suzannapachanian432
    @suzannapachanian432 Жыл бұрын

    Bravo հոյակապ է 👏👍🙏✊💪🇦🇲🤗😘❤️‍🩹🤔🥰

  • @gulnaramamedova1143
    @gulnaramamedova1143 Жыл бұрын

    МАШАЛЛАХ ОЧЕНЬ КРАСИВАЯ МУЗЫКА!

  • @rozaayvazyan8255
    @rozaayvazyan8255 Жыл бұрын

    Инчкан лав ек катарум у ашхарин неркаяцнум мер иасканч еражштутун@, шноракалуиун дзез🇦🇲🇦🇲💋

  • @user-mk1cx3bh7v
    @user-mk1cx3bh7v Жыл бұрын

    Ապրես. Շատ. Հաճելի կատարում. Ես. Մանկուց. Շատ. Եմ. Սիրել. Դաշնամուր. Եվ. Իմ. Թորնիկն. Էլ. Հիմա. Սովորում. Է. Երաժշտական քոլեջում. Դաշնամուրի. Բաժնում

  • @mariaberga4804
    @mariaberga4804 Жыл бұрын

    Vard GRIG! Как Вы великолепно играете! А музыка чудесная! ШНОРАКАЛУТЮН!!!!

  • @gegamminasyan839
    @gegamminasyan839 Жыл бұрын

    Չնորհակալություն , ձեր պարգևած հաճելի անակնկալի համար, բրավո 👏👏👏❤

  • @ruzvard
    @ruzvard Жыл бұрын

    Չքնաղ են բոլոր կատարումները, վայելք էր ....🌷🌹🥰🥰❤❤😘😘

  • @VARROLAND1
    @VARROLAND1 Жыл бұрын

    АЗАР БРАВООООООООООО

  • @varduhigrigoryan
    @varduhigrigoryan Жыл бұрын

    Ես ուզում եմ, որ անվերջ Սիրտդ ցանկա ինձ համար Հավիտյան ծաղկի այնտեղ Միայն սերս բոցավառ: Եթե գա այդ ժամանակ, Ինձ մոտենաս, սիրելիս, Կուզեի, որ սիրավառ Շունչդ լցներ իմ հոգին: Ես ուզում եմ ողջ գիշեր Զմայլված նայել աչքերիդ, Մոռանալ ցավերն բոլոր, Ու քեզ գրկել իմ կրծքին:

  • @syuzannaghaytanjyan3709
    @syuzannaghaytanjyan3709 Жыл бұрын

    Հրաշալի կատարում, սռողջ եղեք🌹🌹🌹

  • @karpoganov7579
    @karpoganov7579 Жыл бұрын

    ...гарнан нман аревашоз вардери буйрн индз твир...💗💗💗

  • @lyusiaslanyan7325
    @lyusiaslanyan7325 Жыл бұрын

    Վարդ ջան հաջողություններ միմիայն, հրաշք ստեղծագործող ջան

  • @varduhigrigoryan

    @varduhigrigoryan

    Жыл бұрын

    Շնորհակալություն🙏☺️

  • @lyusiaslanyan7325

    @lyusiaslanyan7325

    Жыл бұрын

    @@varduhigrigoryan խնդրեմ մեր հրաշք Հայուհի

  • @user-fl8zq9rn1g
    @user-fl8zq9rn1g Жыл бұрын

    Классный микс получился...!!! Спасибо большое Вам!!!

  • @karpoganov7579
    @karpoganov7579 Жыл бұрын

    🌹🌹🌹🌹🌹🌹🌹👏👏👏👏👏

  • @user-py6br3uk3p
    @user-py6br3uk3p Жыл бұрын

    ОБОЖАЮ, ВСЕ ДО ОДНОЙ, КОМПОЗИЦИИ В ВАШЕМ ИСПОЛНЕНИИ!!! ТАКЖЕ ИХ СОЗДАТЕЛЕЙ!!!

  • @c..3364
    @c..3364 Жыл бұрын

    Прекрасная игра! Спасибо!!!

  • @user-pf4jv8lt6o
    @user-pf4jv8lt6o Жыл бұрын

    👍👍👍👍👏👏👏👏👏👏👏💪💪

  • @mariaberga4804
    @mariaberga4804 Жыл бұрын

    ШНОРАКАЛУТЮН! ШНОРАКАЛУТЮН! ШНОРАКАЛУТЮН!!!!!!!

  • @mannyg747
    @mannyg747 Жыл бұрын

    Beautiful performance! Thank you.

  • @jsjdjdjsjd9722
    @jsjdjdjsjd9722 Жыл бұрын

    Щат шноракалуцюн. Дук шат лав нвакум эк. У дзер елуйтов карохацак урахацнел милонавор айери сртер, вори амар шат шноракал енк. Дук таханд эк. Аствац дзез паапан. Тох аствац уж та дзер дзер дзернерин. Амбюрюм эм.

  • @vahegalstyan2992
    @vahegalstyan2992 Жыл бұрын

    Բրավո 👍🌹🌹🌹🌹🌹

  • @ritahovsepyan1286
    @ritahovsepyan1286 Жыл бұрын

    Hianali katarum lselov chem hagenum, hangstaznuma sat apres Vart jan❤️❤️❤️❤️🥰🥰🥰🥰🥰🌹🌹🌹🌹🌹👍

  • @zarehdonikian1798
    @zarehdonikian1798 Жыл бұрын

    Շատ հաճելի էր,Շմօրհակալութիւն.

  • @user-ul9ul4hg5s
    @user-ul9ul4hg5s Жыл бұрын

    BRAVO,HIANALI KATRUM!!

Келесі