Պարույր Սևակ - Մի պահ զղջում եմ

ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈՒՄ ԵՄ
Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չոգնեցի,
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։
Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին
Քանի՜- քանի՜սը կյանքում - ե՛ս էլի գիժ մնացի։
Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից,
Լոկ ես գինի չմպեցի իմ սեփական հնձանից։
Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։
Վստահեցին ոմանք ինձ - հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին - գաղտնիքս առան ու տարան։
Ու զղջում եմ ես մի պահ, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել …

Пікірлер: 14

  • @aleqstoneyan7385
    @aleqstoneyan7385

    2024թվիականից նայող կա

  • @sona8460
    @sona84604 жыл бұрын

    Իրո՛ք, մեր ՄԵԾԵՐԸ ուիիշ են։

  • @anushgrigoryan5142
    @anushgrigoryan5142 Жыл бұрын

    Հզոր խոսքեր 👏

  • @user-tl7ms1pc8b
    @user-tl7ms1pc8b

    Մեր մեծ հանճար

  • @user-nb6we3tl9h
    @user-nb6we3tl9h Жыл бұрын

    Ցավոտ իրականություն խորը իմաստալից խոսքեր բռավո Սևակ ☝️🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲👍👍🇦🇲

  • @ishxanmuradyan8219
    @ishxanmuradyan8219

    Ճիշտ է պետք է սեր հայել իսկ բարիքը վաճառել 👍

  • @user-zr9xr4wb5m
    @user-zr9xr4wb5m2 жыл бұрын

    Золотые слова...Класс...!!!

  • @hovhannessargsyan366
    @hovhannessargsyan3666 жыл бұрын

    Erajshtutyan anun@ Kaseq 🙏🏻

  • @user-ui3dz9js2l
    @user-ui3dz9js2l3 жыл бұрын

    Իսկական խոսքեր

  • @garikrstakyan166
    @garikrstakyan166 Жыл бұрын

    Լեգենդ🙂

  • @vkokalantar9255
    @vkokalantar92552 жыл бұрын

    Ցենտր