Հովհաննես Շիրազ Գտա Մոր մասին ասմունք Hovhannes Shiraz Gta asmunq mor masin ...

instagram - / xosumengrqery
Facebook - / mardkainhaicqner
Հովհաննես Շիրազ Գտա - Մոր մասին բանաստեղծություն ասմունք Hovhannes Shiraz Gta asmunq mor masin ...
Իմ մանկության դառն հուշեր, Ու ես ձեր մեջ որբ տղա, Բայց ահա խոր մի գիշեր Որբանոցից ես փախա . Մորս կարոտն իմ սրտին՝ Քաղաքն արի ոտնատակ, Գտա միայն մեր բարդին Ու մեր խրճիթն՝ ավերակ։ Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝ Թե ինչպես ձեռքն ասկյարի Հորս թողել կիսամեռ, Չէր թողել քարը քարի... Բայց ու՞ր էր մայրս դալուկ, Ա՜խ, նա էլ էր որբացել, Արցունք դարձել ու մանուկ Աչքիս մեջ էր մնացել։ Եվ հուշերի սրտամշուկ Շշուկներն են վկայում, Որբ մնացի և արցունք, Եվ Շիրակիս շուկայում Խուժանացա։ Եվ մի օր Տեսա՝ սև հացը ձեռքին Տուն էր գնում գլխիկոր Հին շուկայից մի խեղճ կին։ Վրա պրծա ու ձեռքից Հացն ուզեցի փախցնել, Նա ետ դարձավ, բայց մեկից, Ա՜խ, չիմացավ ինչ անել, Եվ անունս շրթունքին՝ Ինձ գառի պես գիրկն առավ, Ամուր սեղմեց իր կրծքին։ Եվ գլուխս էր գուրգուրում, Սեղմում կրծքին իր մաշված, Եվ աչքերս էր համբուրում, Եվ ձեռքերս մրոտված, Եվ կրկնում էր՝ «Գի՛ժ ջան, գի՛ժ»։ Եվ լալիս էր , եվ գգվում, Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ Մարդիկ էին հավաքվում... Բայց սիրտս, որ տարիներ Կարոտել էր մոր գրկի, Չէր հարցնում, թե ով էր, Չէր մտածում ու կրկին, Թեև, որպես մի թռչնակ, Թպրտում էր կույր ու խեղճ, Բայց զգում էր, որ մի տաք Բույն էր գտել գրկի մեջ։ Նա խենթ փայում, փայփայում, Եվ խայտում էր իմ հոգին, Ու կարծես թե շուկայոււմ Ինչքան հաց կար՝ ինձ տվին Բայց նա հացն էլ մոռացած՝ Դեռ ինձ կրծքին էր սեղմում, Ա՛խ, նա մայրիկս էր կորած, Կորած որդուն տարավ տուն...

Пікірлер: 16

  • @arsenabraham5581
    @arsenabraham55815 ай бұрын

    1000 ողորմի Քեզ Ու Քո Մա՛րիկին ՀԱՆՃԱՐ

  • @AnjelaMiqayelyan-ly2ti
    @AnjelaMiqayelyan-ly2ti5 ай бұрын

    Աստված ձեր հոգին լուսավորի սիրելի հանճար, Հովհաննես Շիրազ❤❤❤😢😢😢

  • @LILITMakaryn
    @LILITMakaryn2 ай бұрын

    Դե արի ու առանց արցունքի լսիր։😢😢

  • @narinearaqelyan3207
    @narinearaqelyan3207Ай бұрын

    Դե արի ու առանց արցունքի լսիր😢😢😢😢😢😢

  • @user-qc1jj5kt7n
    @user-qc1jj5kt7n3 ай бұрын

    Аствац огит лусаворт мецатаров мард😢😢😢😢😢

  • @user-xj1tj8bh2n
    @user-xj1tj8bh2n2 ай бұрын

    Морс сирац банастегцутюны💔💔💔💖💖💖😣😣😣

  • @user-he2dw5ky3f
    @user-he2dw5ky3f7 ай бұрын

    Իմ մանկության դառն հուշեր ու ես ձեր մեջ որբ տղա բայց ահա խոր մի գիշեր որբանոցից ես փախա:❤

  • @GeghetsikBejanyan
    @GeghetsikBejanyan6 ай бұрын

    Հիասքանչ է😢😢❤

  • @Manusahk
    @Manusahk8 ай бұрын

    Аствац огит лусавори золотой мужик😢😢😢😢😢😢😢

  • @alinahovhannisyan9268
    @alinahovhannisyan926810 ай бұрын

    Hzor xosqer

  • @user-iu9ip4hj6i
    @user-iu9ip4hj6i4 ай бұрын

    Де ек Вардапет у ми хентана

  • @vardanhakobyan8879
    @vardanhakobyan887929 күн бұрын

    Դե արի ու առանց արցունք լսիր...

  • @karineharutyunyan7126
    @karineharutyunyan71265 ай бұрын

    Դե արի ու առանց արցունքի լսիր։

  • @user-mj3vw3gg8l
    @user-mj3vw3gg8lАй бұрын

    Դու կենդանի ես պոետ... ❤

  • @margarithovhannisyan2737
    @margarithovhannisyan27379 ай бұрын

    Havatqov havatanq vor Hovhannes Shiraz@hogin luysi meche

  • @lusikharoutiounian2561
    @lusikharoutiounian25614 ай бұрын

    chat jicht banera xosum

Келесі