Կարնո Քոչարի - Ուսուցողական հոլովակ | Karno Kochari - Teaching Video

Ойын-сауық

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է:
Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ:
Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը , խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները: Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեզաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար:
Խոյի անվանն են վերաբերվում նաև խոյին որպես տոտեմի պաշպամունքի երկրպագության հետ կապված հետևյալ տերմինները.
Խոյակ -սյունագլուխը սյան վրա: Այդպիսի սյունագլուխը ուներ ոլորուն եղջյուրով (պոզով) խոյի գլխի ձև: Ավելի ուշ խոյակում՝ սյունագլխում թողվեց միայն աստիճանաբար ոճավորված ոլորուն ձև ստացած եղջյուրները:
Տոտեմական սյունագլուխ - խոյակի պատկերացումից առաջացել է խոյակապ ածականը -- խոյով կապված (խոյի կողմից կապված), վերածված հոյակապ շքեղ, պերճ, հրաշալի, (ինչպես ուժով՝ հզորությունով սրբազան, նաև նախնի -- խոյի հզորությանը պատկանող): Ամենայն հավանականությամբ Հոյ -- Հայ, հայ ժողովրդի հիմնադիր՝ նախահայր, առասպելական առաջնորդներից մեկի անունը, կապված է տոտեմ Խոյի կենդանական պատկերի անվան հետ, ճիշտ այնպես, ինչպես նրա հոր Բազուկի անվան հիմքում ընկած բուսական պատկերը(կերպարը) կապված է տոտեմ ճյուղի Բազուկի հետ: Հոյ անունը դրա հետ նշանակում է տիրակալ, գլխավոր ղեկավար , ինչը որ համնկնում է հոտում Խոյ տոտեմի դերի հետ որպես առաջնորդ, որպես պարագլուխ:
Խոյ -- հոյ (խոյ) - ամրոցների պատերը ծակելու համար (խոյահարել), յուրատեսակ «պոզահարող խոյ»:
Խոյ -- խոյի համաստեղություն:
Խոյ -- քաղաք:
Չամորձատված ոչխարը, խոյը -- ղոչ, ինչպես և չամորձատված այծը -- մաղ, քոշ, քաղ, նոխազ, իրենց հոտերի առաջնորդներն ու պարագլուխներն են: Այծի մաղ անունից առաջանում է մաղել բայը, համապատասխան շորորալ բային - ազդրերով և դմակով ճոճել:
Անասնապահական կենցաղի տոները չէին կարող օտար լինել հայերի նախնիներին, ում մոտ անասունների բուծումը վաղուց տնտեսական - արտադրական նշանակալի դեր էր խաղում:

Пікірлер: 5

  • @henryford8705
    @henryford87053 жыл бұрын

    Հարգելիներս, կա՞ արդյոք ազգային պարերի կենտրոն, որը 20 տարեկան նորեկին հայկական պարերին կծանոփացնի։ Նախապես շնորհակալ եմ

  • @NarekPoxosyan-rn2ul

    @NarekPoxosyan-rn2ul

    9 ай бұрын

    🎂🥂🎁🌹💋💍🥀🎀💐🎈🪻

  • @user-un3wt1op3y
    @user-un3wt1op3y11 ай бұрын

    يحرم علي اذا فهمت شي🤣🤣🤣🤣🤣

  • @LusineDallaqyan-vp6oh

    @LusineDallaqyan-vp6oh

    10 ай бұрын

    Ապուշ

  • @armenbabayan4275

    @armenbabayan4275

    2 ай бұрын

    Էշ

Келесі