Մշո Խըռ - Ուսուցողական հոլովակ | Msho Khr - Teaching Video

Ойын-сауық

Հայաստանում գոյություն ունեն պարեր Մըշու խըռ անվանմամբ: Նրա մեղեդիները նման են Քոչարումեղեդիների: Մըշու խըռ պարաձևի հիմնական շարժումների հաշիվը նույնպես 8 է, ինչպես ևՔոչարունը և նրա սխեման կարելի է վերագրել երկուս գնալ երկուս դառնալ պարատեսակին: Բայց ի տարբերություն Քոչարի պարատեսակի Մըշու խըռ պարատեսակը ունի իր սխեմայի հատուկ հիմք, որը պահպանվում է նաև նրա արագ մասի ժամանակ և հիմնաված է այլ տեսակի թռիչքների վրա:
Քոչարի և Մըշու խըռ պարատեսակի ընդհանրությունը նաև նրանց բովանդակության մեջ է, և որ երկու պարատեսակն էլ կենդանիների են պատկերում և նրանց թռիչքները: Ըստ որոշ մեկնաբանությունների Քոչարին` այծերի և խոյերի, իսկ Մըշու խըռը ձիերի: Մըշու նշանակում է Մուշի, այսինքն Մուշ քաղաքի և մարզի անունով, իսկ խըռ ըստ որոշ մեկնաբանությունների նշանակում է մոխրագույն ձի կարմիր նշաններով: Մըշու խըռ տեսակի թռիչքները կարող են լինել ձիու ցատկումը, ոստնումը, արշավումը, առավել ևս, որ խըռաթլի թուրքերենից նշանակում է ձիավոր մոխրագույն ձիու վրա:
Աճառյանի բառարանում մեկնաբանվում է.
ա. որպես վեճ, պայքար,
բ. բաց, ազատ տարածություն-դաշտ, հարթավայր;
տվյալ դեպքում Մըշու դաշտ, Մըշո դաշտավայր:
Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.
սմբակների դոփյուն,
ձռչկոտում:
Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ:
Այս պարատեսակում ըստ երևույթին ներկայացնում է ձիու վարգը, և ապա պարը արագանալուց նրա արշավումը:
Մըշու խըռի ժամանակ պարողները կանգնում են ուս-ուսի, մի շարքով, ձեռք-ձեռքի բռնած, ներքև պարզած և ներքևում խաչված և մատները միահյուսված:

Пікірлер: 6

  • @anahitvardanyan4573
    @anahitvardanyan45734 жыл бұрын

    👭👬👫

  • @varbanmakichyan6825
    @varbanmakichyan68255 жыл бұрын

    Haa. Mttyoom. Lavn. Er

  • @dippyduli
    @dippyduli4 жыл бұрын

    Mer dasatun aveli lav er bacatrum 100 angam

  • @user-ty3xs1eq9p

    @user-ty3xs1eq9p

    Жыл бұрын

    Մերն էլ

  • @narekhovsepyan5726
    @narekhovsepyan57264 жыл бұрын

    Incha xosum 😂

  • @olgagishyan4053
    @olgagishyan405310 жыл бұрын

    (y)

Келесі