Կարնո քոչարի ( Karno qochari ) - պարում են տիգրանականները / պարուսույց՝ Տիգրան Մկրտչյան

Музыка

ԿԱՐՆՈ ՔՈՉԱՐԻ
Քոչարի պարը ռազմական բնույթի պաշտամունքային պար է, որը մեզ է հասել բնապաշտության ժամանակներից: Ոգեղեն ու առնական այս պարը նմանակում, վերարտադրում է խոյերի մենամարտի տեսարանը, ընդգծելով մենամարտողների, պարողների տոկունությունն ու անպարտելի ոգին: Խոյ անվանման հետ են կապված վեր խոյանալ, խոյահարել, ախոյան, և նմանատիպ այլ բառեր, ինչպես նաև Խոյ պատմական տեղանունն ու ճարտարապետական տարրերից խոյակի անվանումն ու հնադարյան խոյ զենքը:
Հիմքում ունենալով նույն գաղափարաբանությունն ու պաշտամունքային նույն դրսևորումը, այնուամենայնիվ Հայկական լեռնաշխարհի տարբեր տարածաշրջաններին բնորոշ Քոչարիները բավականին տարբերություններ և հետաքրքիր առանձնահատկություններ ունեն:
Քոչարու ինքնատիպ նմուշներից է Կարինի (Էրզրումի) տարբերակը: Կարնո Քոչարին 20-րդ դարի 30-ական թվականներին գրառել է հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանը:
Կարնո Քոչարու առանձնահատկություններից է երկու գնալ, երկու դառնալ պարաքայլը, որն ինքնին ցուցադրում է մենամարտի ժամանակ խոյերի միմյանցից հեռանալու և ավելի մեծ արագությամբ մարտի դաշտ վերադարձն ու դրան հետևող բուն Քոչարու, այսինքն՝ խոյահարող շարժումները:
Պարը վերականգնել է Գագիկ Գինոսյանը, և լայն հանրությանն է ներկայացվել Կարին ավանդական երգի-պարի խմբի կողմից: Հանրային Հեռուստաընկերության (Հ1) «Ուս ուսի» հաղորդաշարում նկարահանվել է Կարնո Քոչարու ուսուցողական տեսահոլովակը:
Վայլեք պարը "Կարին" խմբի կատարմամաբ՝
• Կարին - Կարնո Քոչարի |...

Пікірлер

    Келесі