Յարխուշտա - Ուսուցողական հոլովակ | Yarkhushta - Teaching Video

Ойын-сауық

Յար խուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յար խուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:
Ռազմական պարերի ժանրը հայ պարաֆոնդին բնորոշ ինքնատիպ երևույթներից է: Դրա մասին հիշատակությունները և վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Գրիգոր Մագիստրոսի մոտ:
Ինչպես բոլոր ծիսական պարերը, այնպես էլ ռազմականները համարվել են սրբազան և դրանց կատարմանը լուրջ նշանակություն է տրվել: Այդ պարերը կատարել են ռազմի գնալուց առաջ ռազմիկների մարտական ոգին բարձրացնելու, հաճախ նույնիսկ ռազմի հաջող կամ անհաջող ավարտը նմանողական գործողության միջոցով գուշակելու նպատակով: Պարել են նաև ռազմական հաղթանակներ տոնելիս և կամ թաղման արարողություններին` հատկապես եթե հանգուցյալը կապ է ունեցել ռազմական գործի հետ:
Ժողովրդական տոներին, հարսանիքներին դրանք կատարվել են հատուկ ծիսական նպատակադրմամբ` ամուսնացող զույգի համայնքի բարօրությունն ապահովելու, հնի ու նորի սահմանագիծը բարեհաջող հաղթահարելու համար:
Ռազմական պարերի կատարումը հնուց ի վեր ունեցել է մեկ այլ կարևոր նշանակություն նույնպես. այն դիտվել է որպես ռազմամարզական դաստիարակության միջոց: Ռազմական պարեր սովորելիս և դրանց տեխնիկական ու արտահայտչական բարդությունը հաղթահարելիս երիտասարդները ոչ միայն ֆիզիկապես մարզվել են, այլև յուրացրել այն սոցիալական և մշակույթային նորմերի համակարգը, որը բնորոշ է տվյալ համայնքին:
Յար խուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով:
Ծափ պարերը հայկական ռազմական պարերի տեսակներից են: Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը:
Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յար Խուշտա կամ Թաք Յար խուշտա, Սլիվանի Յար խուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը:

Пікірлер: 14

  • @mella9183
    @mella91834 ай бұрын

    Մեր Գինոսյան ջան, քո գործը հավերժ է❤

  • @gyumri-moscow8969
    @gyumri-moscow8969 Жыл бұрын

    Զարմանալի է, թե պարելիս ինչպես են կարողանում այսքան շատ ու տարբեր շարժումները հիշել։

  • @narekkarapetyan3300
    @narekkarapetyan33007 жыл бұрын

    Ete hnaravora senc videoner shat areq eli iskapes shat lav gorc eq katarum

  • @jordand.933
    @jordand.9333 жыл бұрын

    Pozdrav od Makedonija

  • @radiko8583
    @radiko85833 жыл бұрын

    vazgen

  • @vivianp5962
    @vivianp59628 жыл бұрын

    wish this was in English

  • @mrhakobyan1
    @mrhakobyan19 жыл бұрын

    azganver gorts......

  • @sergominasyan1014
    @sergominasyan101410 ай бұрын

    Էրնեկ բոլորը, բացի խոսալուց էս մարդու պես գործ անեին։

  • @lilithayrapetyan4975
    @lilithayrapetyan4975 Жыл бұрын

    Տարոն տես սովորում եմ😂 նայեմ որ մյուս դասին ցեւյց տամ

  • @giovanni.forgione
    @giovanni.forgione7 жыл бұрын

    մի

  • @hakob1985100
    @hakob19851007 жыл бұрын

    ես ի՞նչղ չկրցա յարխուշտա սորվեի(((

  • @armenaraqelyan5982

    @armenaraqelyan5982

    4 жыл бұрын

    Ես էլ նոր եմ վիզ դրե ու անպայման կսորվիմ։ Առիթների ժամանակ կյելնինք անկապ կճոճանք, մեր տրադիցիոն պարերը մոռացության կուտանք

  • @HenrikHovhannisyan

    @HenrikHovhannisyan

    4 жыл бұрын

    @@armenaraqelyan5982 ես մե 2 հադ վիդեոն նաել էմ ու կռնամ պարեմ արդեն))

  • @HenrikHovhannisyan

    @HenrikHovhannisyan

    4 жыл бұрын

    Շատ հեշտ է իրականում, ավելի շատ ոգի է հարկավոր քան քայլերը հիշելը, եթե հոգի դնես պարի մեջ, քայլերը ինքստինքյան կստացվեն

Келесі