Պարույր Սեւակ «Նամակ» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Комедия

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը..."
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև ... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...
Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու"...

Пікірлер: 9

  • @zohrab779
    @zohrab7794 жыл бұрын

    Շնորհակալ եմ՝ անչափ, հոյակապ եք կարդում:

  • @user-mu9wx9bw9s
    @user-mu9wx9bw9s2 жыл бұрын

    Ինձ միշտ դուր է եկել ասմունքը , հստկապետ երբ գեղեցիկ են ասմունքում։ հրաշալի էր։ կեցցե՜։

  • @gohargyurjyan39
    @gohargyurjyan394 жыл бұрын

    bravo

  • @user-rx2vd8mi6o
    @user-rx2vd8mi6o2 жыл бұрын

    🥰🥰🥰💋💋💋💋

  • @artemtadevosyan4187
    @artemtadevosyan41875 жыл бұрын

    Nune Avetisyan!!!!!!!!!!!!!!!!

  • @lyudmilahakobyan564
    @lyudmilahakobyan5646 жыл бұрын

    Հոյակաաաապ կատարում

  • @by9833
    @by98335 жыл бұрын

    Ayo ure mer exanak@

  • @user-vc6th7ow5g
    @user-vc6th7ow5g Жыл бұрын

    ով ուզում է կարթա թող ազնիվ լինի հայրենիքին ու արդար

  • @lusineavetisyan2196
    @lusineavetisyan21968 жыл бұрын

    hianali

Келесі