Vahag Rush - Նամակ / Namak / Paruyr Sevak

Музыка

For contact +374 77 61 61 77
Facebook / vahagrushrockband
Խոսք՝ Պարույր Սևակ
Երաժշտություն՝ Վահագ Ռաշ
Գործիքավորում՝ Զարիա Սերգեյ, Վահագ Ռաշ
Նամակ Paruyr Sevak
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
“Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…”
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
“Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև … մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)” …
Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
“Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:
Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…
Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու” …
Նամակ namak Paruyr Sevak Պարույր Սևակ Armenian Music

Пікірлер: 23

  • @user-yc4sq4mv3u
    @user-yc4sq4mv3u23 күн бұрын

    Վահագ ջան շատ հիանալի կատարում է ու ամենակարևորը ձեր գրեթե բոլոր երգերը հայ մեծ պոետների ստեղծագործություններն են

  • @gayanedavidyan
    @gayanedavidyan2 жыл бұрын

    Ամեն երգը գեղեցիկ է յուրովի։ Ուրախ եմ, որ մեր երիտասարդները հիշում եմ մեր մեծերին։

  • @gayanemartirosyan2025
    @gayanemartirosyan20259 күн бұрын

    Լա՜վ էլ թռաք 😂 ... Շատ եմ սիրում Ձեզ ❤ ...

  • @anjelavardanyan246
    @anjelavardanyan2463 жыл бұрын

    ԱՅՆ ՄԻԱԿ ԿԱՏԱՐՈՂԸ՝ ՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԻԱՍՔԱՆՉ ԵՆ👌🤗🙏

  • @karinesardaryan4098
    @karinesardaryan40986 жыл бұрын

    Sevak@ ajs gorc@ grel e , Moskvayum ir exac tarinerin ,hrashali er , vor anmahacrecir , ayn Vahagn jan .

  • @user-ci3it8ry5f
    @user-ci3it8ry5f5 жыл бұрын

    Սևակն էլ կսիրեր այս երգը... հաստատ

  • @user-sb4ci6ef8l
    @user-sb4ci6ef8l5 жыл бұрын

    Գեղեցիկ կատարո`ւմ"

  • @VahagRush

    @VahagRush

    3 жыл бұрын

    Շնորհակալություն

  • @AM_ANDO
    @AM_ANDO2 жыл бұрын

    класс

  • @seradar5000
    @seradar50005 жыл бұрын

    Ամենադրականը, որ Սևակի խոսքերով է, ոչ թե բարսեղյան Ավետի: ))))))))))))))

  • @VahagRush

    @VahagRush

    3 жыл бұрын

    :)

  • @armenianbestmusic9800
    @armenianbestmusic98009 жыл бұрын

    Շատ գեղեցիկ էր..

  • @arturkalmus6443
    @arturkalmus64432 жыл бұрын

    🙂🙂🙂👍👍👍

  • @anibaghdasaryan9132
    @anibaghdasaryan91322 жыл бұрын

    Այն 5-րդը, որ այդպես էլ չեկավ

  • @user-HaykanushSaroyan

    @user-HaykanushSaroyan

    Жыл бұрын

    Օքսի Ավդալյանը բերել է🙂 ☀️

  • @user-ci3it8ry5f
    @user-ci3it8ry5f5 жыл бұрын

    Վահագ ջան, փորձեք երգի վերածել նաև Սևակի《 Ագահության գինը》 ։ Կարծում եմ Ձ եզ մոտ հիանալի կստացվի

  • @hooliganphotographer
    @hooliganphotographer9 жыл бұрын

    lavn a))) apres axpers)))

  • @VahagRush

    @VahagRush

    3 жыл бұрын

    Շնորհակալություն եղբայր

  • @89hayasa
    @89hayasa9 жыл бұрын

    Kartsum em siro karoti shunchn e pakasum ergi mej..

  • @Mona-cf3jd
    @Mona-cf3jd9 жыл бұрын

    👋👋👋⭐️⭐️⭐️⭐️⭐️

  • @user-yr1js7fh4q
    @user-yr1js7fh4q9 жыл бұрын

    anzugakan katarum e

  • @ofikmeliqyan4607
    @ofikmeliqyan46078 жыл бұрын

    apres hianali e

  • @hayasasargsyan6815
    @hayasasargsyan68154 ай бұрын

    - Նամակ - Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...

Келесі