Պարույր Սևակ «Հավատում եմ» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Комедия

Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գործ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկել գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկել գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծել։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությանը
Ու բարությանը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,--
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,-
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...
Ես հավատում եմ հավատին մարդու`
Իմ ա՛յս հավատին...

Пікірлер: 33

  • @vahagmnacakanyan9196
    @vahagmnacakanyan91965 ай бұрын

    Հանճարեղ պոետ եվ սիրելի Նունե Ավետիսյան, Այլեվս չեմ հավատում ոչնչի եվ ոչ ոքի։ Իրոք Հայաստանում ոչ թե ապագա, այլեվ ապրելոյ ու արարելու հնարավորություն չկա։ Ամեն ինչ սուտ է եվ խաբեությոյն։ Ակամայից հիշում մեկ այլ հանճարի խոսքերը՝ Լիներ հեռու մի անկյուն, Լիներ մանկան հանգիստ քուն։ Սուսանա Գեվորգյան

  • @garikhovakimyan8448
    @garikhovakimyan84487 ай бұрын

    Հանճարեղ մեծն Սեվակը Պարույր

  • @user-mu9wx9bw9s
    @user-mu9wx9bw9s2 жыл бұрын

    Նունե Ավետիսյանը հրաշալի ասմունքի վարպետ է, որին ասմունքի սիրահարները հաճույքով են լսում։

  • @user-tf2ib6bu5u
    @user-tf2ib6bu5u5 жыл бұрын

    Անընդհատ ուզում եմ լսել ու լսել։Նունե ջան սիրտ ես քանդում։

  • @paruyrsevak2727
    @paruyrsevak27275 жыл бұрын

    Pashtum em qez Sevak jan.

  • @tatevikmartirosyan1424
    @tatevikmartirosyan14247 жыл бұрын

    Ուղակի հիասքանչ է։

  • @user-nw2zw9rj9c

    @user-nw2zw9rj9c

    2 жыл бұрын

    Браво

  • @sofyaserobyan5991
    @sofyaserobyan59912 жыл бұрын

    Ապրեք շատ

  • @user-nt5oh9pm3q
    @user-nt5oh9pm3q8 ай бұрын

    Մի անզգույշ խոսք, մի ճակատագիր է ամբողջ:

  • @user-pj3eb2oj5d
    @user-pj3eb2oj5d29 күн бұрын

    Նունե դու անկրկնելի ես և ուր ես որտեղ ես ապրում սրբազան խաղացնելու փոխարեն գուցե եթերը քո ասմունքով լցնեին հայհոյանքի փոխարեն մեր մեծերին կլսեին երիտասարդները կհասկանային ինչով կարելի է հպարտանալ ապրել

  • @user-br2wu2kr5y
    @user-br2wu2kr5y2 жыл бұрын

    🙏🙏🙏

  • @hamletkarapetyan3168
    @hamletkarapetyan31684 жыл бұрын

    Նունեն իհարկե հրաշալի է կարդում, բայց լավ կլինի, որ ավելի ճիշտ հայերենով ներկայացնեք նրան. Պարույր Սևակ- «Հավատում եմ», կարդում է Նունե Ավետիսյանը: Ենթական ստորոգյալից չի կարելի բութով անջատել:

  • @georgegouloomian5945
    @georgegouloomian59452 жыл бұрын

    Bravo

  • @gaghovsepyan732
    @gaghovsepyan7327 жыл бұрын

    երանի նորեն դու ծնված լինես,ու կամ էլ ծնվես,աշխարհը այսօր քեզ է ծարավում,ով ազգիս հանճար․․․

  • @anahitpapyan8133

    @anahitpapyan8133

    5 жыл бұрын

    Bpavo

  • @xch9340
    @xch93402 жыл бұрын

    👏

  • @harutikz
    @harutikz9 жыл бұрын

    Hrashali katarum . Apres!

  • @bestday7113

    @bestday7113

    6 жыл бұрын

    Dad aka erajshtutyun

  • @karinaakopyan392
    @karinaakopyan3926 жыл бұрын

    🎤💕❣😘

  • @user-yj6mr4gx3g
    @user-yj6mr4gx3g7 ай бұрын

    💖💖💖💖💖💖💖💖💖💖🫶🫶🫶🙏👍

  • @user-ff7vh1qp5f
    @user-ff7vh1qp5f3 жыл бұрын

    Севааак ....👍👍👍👍💋💋💋💋

  • @nvardqumbezyan9730
    @nvardqumbezyan97303 жыл бұрын

    Aneanum es ko asmunkum Ases sepakan mtkerd en hordum pokvum kesanic

  • @lenaavetyan6477
    @lenaavetyan64773 жыл бұрын

    Մարյամ վիրաբյան

  • @seradar5000
    @seradar50006 жыл бұрын

    Օ, ինչ պաթոս... )))

  • @levonabgaryan9716
    @levonabgaryan97167 жыл бұрын

    nuns iroq tiezerakan es tiezerakan mayrd el hamahunch hetd ...

  • @kamoavanesyan2941
    @kamoavanesyan2941 Жыл бұрын

    Մի խոսքով ՍևԱԿ լսողը կգժվի

  • @vahagmnacakanyan9196
    @vahagmnacakanyan91965 ай бұрын

    Տպագրական սխալները տեխնիկական են Սուսաննա Գեվորգյան

  • @melanyaxalatyan3343
    @melanyaxalatyan33432 жыл бұрын

    ՀԱՆՃԱՐԵՂ ՄՏՔԵՐ և ՀՐԱՇԱԼԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Келесі