Պարույր Սեւակ «ԱՆՋԱՏՈՒՄ», կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Դու չկա՛ս, չկա՛ս...
Եվ առավոտը
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:
...ու չե՜ս լինելու:
Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:
Դու չկա՛ս, չկա՜ս...
Եվ օդ է դարձել
Այս համատարած անտեր կարոտը:
...ու չե՞ս լինելու:
Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
Պիտի բռընկի ինքը վառ օդը:
Դու չկա՛ս, չկա՜ս...
Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս,
Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի
Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,
Որ նո՛ւյնպես չկա
Ու չի՜ լինելու...

Пікірлер: 11

  • @ARTASH685
    @ARTASH6856 жыл бұрын

    ՀԻԱՑԱԾ ԵՄ։

  • @arammatevosyan579
    @arammatevosyan5794 жыл бұрын

    БОЖЕСТВЕЕНОЕ ИСПОЛНЕНИЕ.И СЛОВА КАКИЕ.И СКОЛЬКО ВЛОЖЕНО СМЫСЛА.И СКОЛЬКО МНОГО ВСЕГО. ОЧЕНЬ СИЛЬНО,И ОЧЕНЬ ИСКРЕННО.ПАРУЙР СЕВАК ТАЛАНТ ОТ БОГА!!!!!!!

  • @milena.3224
    @milena.32245 жыл бұрын

    Այնքան~ հիասքանչ է կարդում, որ լսել չեմ կարողանում😑

  • @tatevikmartirosyan1424
    @tatevikmartirosyan14247 жыл бұрын

    Բրավո

  • @user-fc1gu4kn1v

    @user-fc1gu4kn1v

    5 жыл бұрын

    այո

  • @milena.3224

    @milena.3224

    5 жыл бұрын

    @@user-fc1gu4kn1v ԱՅՈ

  • @tamiasatryan9924
    @tamiasatryan99244 жыл бұрын

    Սևակ ❤️

  • @user-nt5oh9pm3q
    @user-nt5oh9pm3q7 ай бұрын

    Ւրական սերը չի կարող լինել միակողմանի, այդպես մտածում են սիրողները:

  • @nazelidavoyan3043
    @nazelidavoyan30435 жыл бұрын

    անվերջ կլսեմ

  • @user-fc1gu4kn1v

    @user-fc1gu4kn1v

    5 жыл бұрын

    բրավո

Келесі