ՔԵԶ ՀԱՄԱՐ․ 1in.am-ի նոր նախագիծը // Անջատում․ Պարույր Սևակ

1in.am Armenian News & Analyses.
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211
E-mail: zhamanakyerevan@gmail.com

Пікірлер: 5

  • @anahitabovyan1143
    @anahitabovyan11434 жыл бұрын

    Անչափ ուրախ եմ որ վեջապես կա մի հաղորդաշար որը հաճույքով լսում եմ և անհամբեր սպասում ապրեք👍👍👍❤️❤️❤️

  • @annavanyan4376
    @annavanyan43764 жыл бұрын

    Shnorhakalutyun

  • @mariekarapetyan8439
    @mariekarapetyan84394 жыл бұрын

    ♥️♥️♥️

  • @anahitabovyan1143
    @anahitabovyan11434 жыл бұрын

    👏👏👏👍💐👍👍❤️❤️

  • @stepanian3527
    @stepanian35274 жыл бұрын

    Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր: Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում: Եվ գիշերը չունի տասներկու ժամ, Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս Այս ասֆալտի՞ց արդյոք, Թե՞ այս տըրամվայից, Որ ձգվել է հիմա լուռ փողոցում` Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես: Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական: «Անջատվա՜ծ է»: Այս բառն ինձ դարձըրել է կշեռք Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն... Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք: Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք: Խնձորն էլ են քամում - հյութը հանում միջից: Այդպես էլ մենք ահա... անջատվա՜ծ ենք.. Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում: Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ... Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ, Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ, Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված... Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու, Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը: Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս... Կա՞: Պատասխան չկա: Լռություն է: Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա, Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է: Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց: Քառահատոր հսկա բառարանը հիմա Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով: Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում, -Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու, Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը: Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս...

Келесі