Պարույր Սեւակ «Դու լսում ես» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Комедия

Դու լսում ես ինձ այնպ՜ս սիրալիր,
Բայց նաև այնպե՜ս-֊այնպե՜ս անտարբեր,
Ինչպես լսում են աղմուկն անձրևի։
Խոսքերըս ցածր են՝
աղոթքի նման,
Խոսքերս բարձր են՝
աղոթքի նման,
Որ չի հասնում տեղ
Ու չի կատարվում։
Շաղված աչքերիդ ժպիտի վրա
Գնում-գալիս է քնած մի աստված,
Շուրթերիդ երկու մեծ փակագծում՝
Մի մեծ առեղծված, որ լուծում չունի...
Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում,
Բայց հիմա ես Էլ... ե՛ս ինձ չեմ լսում.
Աչքերիդ շաղված ժպիտի վրա
Արթնացնում եմ մի քնած աստծու,
Շուրթերիդ երկու մեծ փակագըծում
Մի հին առեղծված առանց քեզ լուծում։
Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին
Սիրալի՜ր այնպես,
Բայց և... անտարբե՛ր...

Пікірлер: 7

  • @user-zw2ci3tm1w
    @user-zw2ci3tm1w2 жыл бұрын

    Լսելով Ձեզ, հոգիս փառավորվոոում է, հանճարեղ գործ, աննման կատարում։

  • @user-mu9wx9bw9s
    @user-mu9wx9bw9s2 жыл бұрын

    Հրաշալի ասմունքող ։ 👍💐

  • @aidaserobyan3527
    @aidaserobyan35273 жыл бұрын

    Նունե ոնց եմ տարված քեզնով......պաշտում եմ քեզ ԱՐևՍ...

  • @araavanesian8787
    @araavanesian87875 жыл бұрын

    ես լսում եմ քեզ նունէ ջան դու հրաշք ես հրաշք ասմունք ասող․

  • @lvsuv
    @lvsuv2 жыл бұрын

    Նունե ջան միշտ կուզենամ քեզ միշտ լսել

  • @user-sw8zw1bw5r
    @user-sw8zw1bw5r6 жыл бұрын

    ХЕЛАГАРВЕЛ КАРЕЛИ Э ... ИНЧКАН ЛАВ ГЕРАЗАНЦ КАТАРУМ 👌🏿🇫🇷

  • @arammatevosyan579
    @arammatevosyan5794 жыл бұрын

    ОХХХХХХХ И КОГДА МОЙ ЛЮБИМЫЙ ПРИЛЕТИТ КО МНЕ.......

Келесі