«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ / Մհեր Բաղդասարյան / 2023 թողարկում 4

#kamurjner #NazeniHovhannisyan
Nazeni Hovhannisyan on Facebook / nazenihovhannisyanoffi...
nazenihovhannis...
t.me/nazenhovhannisyan
www.tiktok.com/@nazeniofficia...
00:00 Մուտք
00:42 Ինչու՞ է կվարտալից հասել Նար - Դոս:
1:57- Ո՞ր դպրոցում է սովորել Մհեր Բաղդասարյանը:
3:22- Ինչու՞ Մհերը երբեք չէր օգտվում դպրոցի բուֆետից: Ի՞նչ էր գնում այդ գումարով:
4:50 Ո՞ւմ դասերին էր սիրով գնում Մհերը:
5:50 Ինչպե՞ս էր մաթեմատիկա պարապում:
7:52 Ինչպե՞ս պատժեց մայրն իր առարկան չսովորելու համար:
9:57 Փառքի դասարանը
13:22 Հանդիպում - զրույց ավագ դասարանցիների հետ:
16:50 Նազենիի կյանքի կարգախոսը
20:34 Ինչպե՞ս խաչվեցին Մհերի ու Անի Երանյանի ճանապարհները:
27:47 Մհերն ու Անին միասի՞ն են:
28:31 Անիի պատասխանը Մհերի առաջարկին:
29:28 Ի՞նչ հատկություն ունի Անին, որ զինաթափ է անում Մհերին:
32:38 Ի՞նչ է ցանկանում մայրը Մհերի համար:
36:21 Ի՞նչ է դնելու դստեր անունը, երբ ունենա:
37:32 Մհերի տատիկը, հոգեւոր կապը նրա հետ ու նրա անժամանակ մահը:
40:25 Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Մհերը հրաժարվեց ծնողների որոշած մասնագիտությունից:
42:21 Ինչպե՞ս մեկ օրում Ժոռւնալիստիկայի ֆակուլտետում Մհերը դարձավ հայտնի:
45:47 Անսպասելի այց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին:
52:23 Ինչպե՞ս դուրս մնաց համալսարանից ու ինչպե՞ս վերականգնվեց:
56:04 Խնդիրներ լինու՞մ են հայտնի ռեժիսորին քննադատելուց հետո:
1:02:25 Ինչպե՞ս է վերաբերում սուր քննադատություններին:
1:04:13 Ի՞նչ տարբերություն հայկական ու ամերիկյան հեռուստաընկերությունների միջեւ:
1:05:50 Ինչու՞ է հասարակությունը մեղադրում Հրաչ Մուրադյանին:
1:09:15 Ո՞ւ հետ է բանակցում Մհերը իր հաջորդ հարցազրույցների համար:
1:09:47 Ո՞ւմ հետ է հարցազրույց վարել Երեւանում:
1:11:21 Նազենի, դու կարծո՞ւմ ես, որ քո պահանջը չկա:
1:13:28 Ինը տարվա դադարից հետ ինչպիսի՞ն է Երեւանը:
1:15:29 Ի՞նչ կաներ Մհերը, եթե ապրեր Հայաստանում:
1:16:50 Կիբերանվտանգություն եւ տեղեկատվական պատերազմներ
1:22:02 Ի՞նչ է զգացել Էմմի մրցանակաբաշխության ժամանակ:
1:24:33 Ինչպե՞ս է վերաբերվում հայը հային:
1:26:12 Որո՞նք են Մհերի ամենալուսավոր տարիները:
1:28:04 Ո՞րն է Մհերի կյանքի նպատակը:
1:28:58 Վատ հարց: Որտե՞ղ կուզեր հանգչել Մհերը հետմահու:
1:29:28 Ինչպե՞ս կորցրեց ու գտավ դրամապանակը:
1:31:26 Մհերի կարծիքը «Կամուրջների» մասին:
«Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝
Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան ,Լևոն Բարթիկյան
Աշոտ Ավետիսյան
Հովհաննես Դելիկյան
Արամ Ստեփանյան Նոյեմի Անդրեասյան,Լուսինե Դանիելյան, Հովիկ Միտոյան

Пікірлер: 490

  • @NazeniHovhannisyanOfficial
    @NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын

    Մանկությունից մինչև այսօր. ի՞նչերի միջով է անցել, Մոր անպատմելի կարոտը, ինչպիսին էր Երևանն 9 տարի անց ու ինչպիսին է Մհերի կյանքն այսօր՝ Կալիֆոռնիայում... Ի վերջո խոսել ենք յուրահատուկ հարաբերությունների մասին Անի Երանյանի հետ).... Ի դեպ Մհերի կյանքում կարևոր օր է այսօր. ստանալու է իր կյանքի շատ արժեքավոր մրցանակներից մեկը: Հաջողություն մաղթենք ու չմոռանանք ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ իմ յութուբյան էջին, նայել «Կամուրջները», ակտիվ քոմենթել ու առաջարկել հետաքրքրիր թեմաներ կամ հյուրերի))) ⭐️ Բարի դիտում բոլորիս ♥️♥️♥️

  • @user-qv6bo8qs2u

    @user-qv6bo8qs2u

    Жыл бұрын

    Шноракал ем 👍👍👍🙏🙏🙏

  • @isoshinbuiyan3722

    @isoshinbuiyan3722

    Жыл бұрын

    Նազենի ջան նկատեցի որ Մհերը լավ չի քայլում, ինչ է եղել՞

  • @bokaghaloyan10

    @bokaghaloyan10

    Жыл бұрын

    Հաճելի զրույց ու ուսուցանող։ Շնորհակալ ենք

  • @jannajanna5629

    @jannajanna5629

    Жыл бұрын

    Նազենի ջան կցանկանաինք որ ձեր հաղորդման հյուր լինի նաև Սիրուշոն,

  • @anush750

    @anush750

    Жыл бұрын

    Մյուս անգամ Սոնա Ռուբենյանին կանչեք էլի❤️

  • @varduhisimonyan2791
    @varduhisimonyan2791 Жыл бұрын

    Ձեր թույլտվությամբ հայտնեմ իմ կարծիքը շատ կուզենայի տեսնել Խորեն Լևոնյանին Ձեր հաղորդմանը։

  • @anahitarutyunyan8259
    @anahitarutyunyan8259 Жыл бұрын

    Մեր հրաշք Նազենի,մեր կիրթ հայուհի,հաճելի է քեզ լսել ինչպես միշտ🌸🌸🌸🌸🌸

  • @user-xx6bs7lk6q
    @user-xx6bs7lk6q Жыл бұрын

    Հայաստանում, կին լրագրողները, այսքան գեղեցիկ չեն խոսում, ինչպես Նազենին։ Կապ չունի թեման, այնքան բավականություն է մարդ ստանում Նազենիի խոսքից, հայոց լեզուն այսքան գեղեցիկ մատուցելու ձևից։ Ու երբ նրա մասին ինչ որ անբարո մեկնաբանություն եմ կարդում, զարմանում եմ։ Այսքան կիրթ, զուսպ, գեղեցիկ ու ճաշակով հագնված, զրո վուլգառություն, էլեգանտ ու գեղեցիկ։ ❤❤❤Երևի նման մարդիկ խնդիր ունեն ու այդ խնդիրն հենց իրենց մեջ է։🤷‍♀️

  • @astghikgeghamyan5157
    @astghikgeghamyan5157 Жыл бұрын

    Նազենի, Ձեզ նման պրոֆեսիոնալ, գրագետ հաղորդավարի կարիք միշտ կա ու լինելու է 💜

  • @lianahakobyan4694
    @lianahakobyan4694 Жыл бұрын

    Հրաշալի հաղորդում է , սիրելի Նազենի, Ձեր գրագետ խոսքը, ազնվական կեցվածքը, հյուրի հետ այդքան անկեղծ զրույցը ... Ամեն բան անթերի էր ։ Շատ շնորհակալ ենք նման որակի հաղորդման համար ։

  • @arminesargsyan3423
    @arminesargsyan3423 Жыл бұрын

    Վաախ Աստված իմ ,ինչ լավ տղա է Մհերը👍👍👍

  • @varduhimkrtchyan3697
    @varduhimkrtchyan3697 Жыл бұрын

    Մհերի մայրը միանգամից ինձ դուր եկավ։Այսպիսի մայրերն են,որ լավ մարդկանց են մեծացնում։Մհերի մասին խոսք չկա։Շատ խելացի և կոռեկտ երիտասարդ է։

  • @arpinehovhannisyan563
    @arpinehovhannisyan563 Жыл бұрын

    Մհերին կարելի է անվերջ լսել։ Կարծում եմ, նրա հաջողության գրավականը դա նրա անկեղծությունն է։ Կցանկանամ, որ կյանքում լինի երջանիկ, անկախ նրանից ում հետ և որտեղ։

  • @user-gc6ew5lb2o
    @user-gc6ew5lb2o Жыл бұрын

    Մեկ շնչով դիտվող հաղորդում։ Շնորհակալություն սիրելի Նազենի ,Ձեզ կատարած որակյալ աշխատանքի համար

  • @aidagrigoryan4164

    @aidagrigoryan4164

    Жыл бұрын

    Назен инк ирен дастираки

  • @susannakarapetyan694

    @susannakarapetyan694

    Жыл бұрын

    Vay voncem dzez sirum 🥰🥰🥰🥰🥰

  • @arevikkirakosyan91
    @arevikkirakosyan91 Жыл бұрын

    Չեմ դադարի ասել Շնորհակալություն, սիրելի Նազենի, նման հաճելի, գրագետ, անկեղծ, տեղին համով-հոտով հումորով հաղորդաերթ սկսելու ու մեզ մատուցելու համար....եղեք միշտ 🙏

  • @karinebaghramyan2690
    @karinebaghramyan2690 Жыл бұрын

    Ինչքան իմաստուն ու սիրուն է խոսում Մհերի մայրը 💜🌷

  • @mashok8191

    @mashok8191

    Жыл бұрын

    Մեր դասղեկն ա

  • @anushgulyan2646
    @anushgulyan2646 Жыл бұрын

    Նազենի Հովհաննիսյան ջան, անչափ շնորհակալ եմ ձեր կատարած մեծ աշխատանքի համար, ու այո, մենք կորցնում ենք ժամանակը ձեզ վայելելու: Այնտեղ, որտեղ դուք կաք, ճաշակ է, ինտելեկտ և մակարդակ:❤

  • @user-li8mt5om7n
    @user-li8mt5om7n Жыл бұрын

    Գաղթնիկ չի որ Մհերը մի ուրիշ հարգանք ա տածում Նազենի Հովհաննիսյանի հանդեպ։ Դե Նազենին ինքնին խելացի,գրագեդ,գեղեցիկ կին ա,մեր ՀՀ լավագույն դեմքերից ա,հեռուստատեսության համար ա ծնվել ինքը։Մհեր ջան ինչքան լսում եմ ձեզ,էնքան խորապես համոզվում եմ որ լավ մարդ եք,բավականին բարդ ճանապարհ եք անցել ու ամուր կանգնած եք հողի վրա։Նազենի Հովհանիսյան🥰 Մհեր ջան ուզում եմ հասնես սիրուդ🥰🥰

  • @anaidaghochikyan7400
    @anaidaghochikyan7400 Жыл бұрын

    Մի շնչով նայել եմ ու հիացելԵրեք բարեկիրթ երիտասարդներ,երեքն էլ՝անկեղծ։Հիացած եմ ոսկեղենիկ մայրենիի գրագետ մատուցման համար։Անսահման սեր ու երջանկություն Ձեզ❤️❤️❤️

  • @nairadavtyn8221
    @nairadavtyn8221 Жыл бұрын

    Գրագետ և որակյալ հաղորդում 👍👏

  • @arevsahradyan9629
    @arevsahradyan9629 Жыл бұрын

    Երկուսին էլ շատ-շատ սիրում եմ, հետևում եմ երկուսի աշխատանքին և գործունեությանը։ Մհերին՝ որպես շատ պրոֆեսիոնալի ու իր գործին գիտակի, շատ հարգում եմ և անընդհատ հիանում եմ իր արած աշխատանքով, իսկ այս հարցազրույցից հետո շատ սիրեցի նաև իր մարդ տեսակը։ Հարուստ ենք, որ մեր հասարակությունում դեռ կան նման բանիմաց և լավ մարդիկ։ Իսկ Դուք, Նազենի ջան, ինչպես միշտ Ձեր բարձունքում եք, ամեն անգամ հիանում եմ Ձեզնով։ Ու Մհերը միանշանակ ճիշտ նշեց, մենք իրավունք չունենք Ձեզ եթերում չտեսնելու❤

  • @gayanartv
    @gayanartv Жыл бұрын

    Մհեր ես հպարտանում եմ քեզանով, դու ուղղակի յուրօրինակ տղա էս, կուզեի դու յուրօրինակ չլինեիր, այլ քո օրինակից շատ լիներ, մեր Հայրենիքին շատ է պետք քո տեսակ մարդիկ, իսկ քեզ ու Անիին անսահման սեր և երջանկություն 😘

  • @Marin781
    @Marin781 Жыл бұрын

    Սիրելի Նազենի շատ հաճելի կլինի որ Նելլի Խերանյանը և Տիգրան Ներսիսյանը լինեն այս գեղեցիկ հաղորդման հաջորդ հյուրերը❤❤❤

  • @annagasparyan4722
    @annagasparyan4722 Жыл бұрын

    Շատ դաստիարակչական հաղորդում է Նազենի ջան ,շնորհակալություն ձեզ և Մհերին գեղեցիկ ձևով մատուցելու համար

  • @kristinedanielyan333
    @kristinedanielyan333 Жыл бұрын

    Հերթական գեղեցիկ, անկեղծ «Կամուրջները».Շնորհակալություն ուղղակի..

  • @garikstepanyan9895
    @garikstepanyan9895 Жыл бұрын

    Մե աշխարհ ,մե սիրունություն ՝ճաշակ ու որակ մե հատիկ Նաաազ 💫🫶😌

  • @anaitgrigorian5137
    @anaitgrigorian5137 Жыл бұрын

    Ամեն ինչ գեղեցիկ, չափված, ձեվված։ Հիանում եմ։ Կիրթ ու տաղանդավոր մարդիկ։

  • @goharpoghosyan6148
    @goharpoghosyan6148 Жыл бұрын

    ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՋԱՆ֊ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

  • @user-mq1tm7co6n
    @user-mq1tm7co6n Жыл бұрын

    Դուք երկուսդ էլ շատ լավն եք ու գրագետ։Մեզանում չկան Ձեր նման անկեղծ ու սրտացավ հանրային դեմքեր։Մենք հիմա շատ վատ ժամանակաշրջան ենք ապրում։Այո,ցավոք վատը շատ է։Ձեր անկեղծ, բարի, հայրենանվեր հաղորդումները երիտասարդ սերնդին շատ է պետք,թեկուզ հայրենիքից հեռու։։Սիրում եմ Ձեզ։

  • @ArmYan-pf4cw
    @ArmYan-pf4cw Жыл бұрын

    Իմ մանկության Նազենի, ճիշտն ասած, առաջին անգամ եմ էս ծրագիրը նայում (շնորհիվ Մհերի), բայց Ձեր անցած ճանապարհին փոքրիշատե ծանոթ եմ, դեռ " Հ1-ի ժամանակաշրջանից"։ Ուզում եմ իմանաք, որ դուք ինձ համար ,դեռ մանկուց , եղել եք իդեալ, Ձեր խոսքը, արտահայտած մտքերի ձևակերպումները, բարեկրթությունը միշտ ինձ ոգեշնչում էին։ Ու մտածում էի. "կգա՞ ժամանակ, երբ ես էլ Նազենիի նման կարողանամ գեղեցիկ խոսել իմանամ"։ Ու գրադարան էի գնում մտածելով, որ գիրքը վերցնեմ, որ խոսքս զարգացնի😃 (երեխա ու երեխա)։ Մի խոսքով Ձեզ շաատ եմ սիրում, Ձեր յուրօրինակ կերպարը թող միշտ փայլի ու հարատևի։

  • @tatevaloyan616
    @tatevaloyan616 Жыл бұрын

    Մհեր ջան իմ օրս սկսվում է Ձեզ հետևելով,այսօր օձի լեզուն,հիմա էլ կամուրջներ❤️Դուք իմ կյանքի մի մասն եք դառել,շատ հաճելի,խելացի և դրական երիտասարդ🥰

  • @sonayan6322
    @sonayan6322 Жыл бұрын

    Ինչքան կարեւոր է այսօր կոմունիկացիան՝ մարդկային խոսքը, շփումը , ձեռք սեղմումը, գրկախառնվելը,ժպտալը, միմյանց դրության մեջ մտնելը, հին ու նոր պատմությունները վերհիշելը, այսինքն հենց այս կամուրջներն են անցյալն ու ներկան կապող գեղեցիկ մարդկային հիշողությունները։ ❤

  • @RM-vx1kc

    @RM-vx1kc

    Жыл бұрын

    Communication misht e karevor yexel. Hamadzayn em

  • @viktoriagrigoryan4618
    @viktoriagrigoryan4618 Жыл бұрын

    Անհամբեր էի սպասում, մեզ հաճելի դիտում ☺

  • @anetabaghdasar9642
    @anetabaghdasar9642 Жыл бұрын

    Նազենի Հովհաննիսյան` էտալոն հայեցիության և հայոց լեզվի։ Ձեզ կարելի է անվերջ լսել ։Իսկ են սերը որ տածում եք ձեզ շրջապատող մարդկանց ,փողոցի անցորդների ու երեխաների հանդեպ շատ գեղեցիկ է։ Իսկ վերջում թուլ տվեք ասել, Նազ ջան շատ անուշ ես։

  • @hardyt6041
    @hardyt6041 Жыл бұрын

    Մեծ բավականություն ստացա։Շնորհակալություն գեղեցիկ հաղորդման համար😘

  • @user-lx7ob8ep2v
    @user-lx7ob8ep2v Жыл бұрын

    Կամուրջների ոչ մի հարցազրույց չէի լսել,սա առաջինն էր...վա՜յ Նազենի,ոնց եմ ես Ձեզ սիրում ու չեմ դադարում ամեն վայրկյան հիանալ Ձեզնով...

  • @aniharutyunyan3278
    @aniharutyunyan3278 Жыл бұрын

    Երկու կիրթ, գրագետ լրագրողների հարցազրույց, հաճելի էր և մեկ շնչով դիտվող: Սիրում եմ երկուսիդ էլ շաաատ❤❤❤❤

  • @tatevgrigoryan1398
    @tatevgrigoryan1398 Жыл бұрын

    Բարև ձեզ Իրոք շա՜ տ ազնիվ հաղորդում է ստացվել, կիրթ, ուսանելի, ինֆորմատիվ։ Մհերը շատ զգայուն, նուրբ, կիրթ և հաճելի…. անհատականություն է, կարողանում է գնահատել իր ապրածը։ Ինձ հաճելի էր, շնորհակալ եմ։ Եվ, իսկապես , Նազենի ջան, ձեզ նման գրագետ, գիտակ, կարդացած, ականջալուր ձայնով և խոսքով հաղորդավարուհի, դերասանուհի, մասնագետ քիչ ունենք։ Բայց անձամբ դուք եզակի եք։ Ձեր կարիքը կա, շա՜տ կա։

  • @gayanesargsyan3187
    @gayanesargsyan3187 Жыл бұрын

    Հիացած եմ Մհերի գեղեցիկ , գրագետ ու բառերի ահավոր մեծ պաշարի ճիշտ օգտագործման ունակությամբ։💯💯👍🏽👍🏽👍🏽

  • @zoyaaraqelyan8941
    @zoyaaraqelyan8941 Жыл бұрын

    Շնորհակալություն սիրելիներս💥💋💞 Այնքան տարվեցի Ձեր հետաքրքիր հաղորդումով, որ գործերս մնաց☺..... Ձեզ բարի բախտ եմ ցանկանում❤💥💖

  • @zarapanyan4781
    @zarapanyan4781 Жыл бұрын

    Շատ հետաքրքրությամբ եմ դիտում կամ լսում ձեր երկուսի հաղորդումներն էլ։ Սակայն մի բան եմ ուզում ասել հաղորդման մի մասի մասին, ադրբեջանցի երգչի մասին։ Ճիշտն ասած օձի լեզվից և այս հաղորդումից իմացա այդ երգչի և երգերի մասին, բանն այն է, որ հնարավոր է լինեն իմ նման մարդիկ, ովքեր շոուբիզնեսի, երգիչների կյանքին ծանոթ չլինելով՝ չիմանալով թե որ երգիչը կամ երգչուհին ինչ ծագումնաբանությունի ունի, ուղղակի լսեն նրան, հաճելի երաժշտությում ումենալու պատճառով։ Բայց լավ է, որ գոնե այս հարթակներով տեղեկանում եմ😀

  • @karinekochinyan2756
    @karinekochinyan2756 Жыл бұрын

    Սիրով դիտում եմ ձեր հաղորդումը սիրելի Նազենի՚ շնորհակալություն❤❤❤

  • @satpoghosyan8348
    @satpoghosyan8348 Жыл бұрын

    Ինչպիսի բովանդակալից հաղորդում։ Որքան բան կա սովորելու🫶։ Անհնար է բառ-վ նկարագրել թե որքան գրագետ ինֆորմացիա կա հաղորդման մեջ։ Շնորհակալ ենք կեցցցեեեեք Նազենի Հովհաննիսյան ջան

  • @yasminbrasil777
    @yasminbrasil777 Жыл бұрын

    Լավ ասեց Նաղաշ Մարտիրոսյանը ,, Մեր բոլոր դժբախտությունները գալիս են կամուրջների բացակայությունից ,, 51:36

  • @hayk1116
    @hayk1116 Жыл бұрын

    Շնորհակալ եմ ձեզ սիրելի Նազենի միշտ տարբերվող հաղորդումների համար։

  • @nuneziroyan3111
    @nuneziroyan3111 Жыл бұрын

    Մեծ հաճույքով ու մի շնչով նայեցի ամբողջ հաղորդումը։Ջերմ,զարգացնող և անչափ հետաքրքիր զրույց էր,շնորհակալ եմ։

  • @nellystepanyan1345
    @nellystepanyan1345 Жыл бұрын

    Էս ի՞նչ սրտություն էր, երանի էսպիսի հաղորդումները, էսպիսի էներգիան, էսպիսի բարությունը, հայրենասիրությունը գերիշխեր հայկական մեդիան և նաև մեր սրտերը, հարգելի Նազենի, դուք հրաշք եք, ձեր մասին անվերջ կարելի է խոսել, շնորհակալություն որակյալ կոնտենտի համար, ևշնորհակալություն, որ չեք թողնում ձեզ կարոտենք։ Մհերի հետ կամուրջը ստացվեց, շատ հաճելի զրույց էր, Մհերը սիրելու մարդ է։ ❤️❤️❤️❤️

  • @animanukyan9214
    @animanukyan9214 Жыл бұрын

    Спасибо Наз Джан слова сказанные в классе были в точку! Я надеюсь эти дети не сидели просто любовались тобой а слушали твои мудрые мысли которые я уверена что ты с чистой душой им эти слова хотела донести до них! Хорошо что ты есть! Пусть твое слово режет как самурайский меч и решает вопросы в нашей потерянной стране! Не устану восхищаться тобой и хвалить !

  • @naravoskanyan2233
    @naravoskanyan2233 Жыл бұрын

    Ի դեպ,աղջիկս,որըմեծացել ու ապրում է Մոսկվայում, Երևանի սրճարաններից մեկում անջատել տվեց բարձր միացված Ջոնիի երգը,որը շատ շատերին դուր չեկավ,սակայն աղջիկս պնդեց,որ անջատեն,ու մի լավ ամոթանք տվեց նստած երիտասարդներին,նշելով ,որ մեր պարտքն է դա,որպիսի թշնամու ձայնը չլսվի մեր երկրում🇦🇲

  • @rimagrigoryan4222
    @rimagrigoryan4222 Жыл бұрын

    Հաջորդ հյուրը շատ կուզեի տեսնել Ավետին Բարսեղյան վստահ եմ որ կլինի ամենից հետաքրքիր,ճանաչողական ,սովորեցնող ասող հաղորդում Հայաստանի երկու ամենագրագետ,ամենազարգացած,ամենաճաշակով,ամենահայ հայերի մասնակցությամբ❤

  • @donara8327
    @donara832710 ай бұрын

    Ես էլ եմ ավարտել թիվ 33 միջնակարգ դպրոցը։Ես շատ գոհ եմ և հպարտ որ սովորել եմ այդ դպրոցում որտեղ ստացել եմ իմ հիմնական կրթությունը և դաստիրակությունը։

  • @annaayvazyan8013
    @annaayvazyan8013 Жыл бұрын

    Ծիշտ էս Մհեր ջան Նազենին միշտ պետք է լինի եթերուն Էսքան գեղեցիկ ,իր գործի վարպետ,խելացի իր ու իր նմանների կարիքը միշ կա բոլոր հերուստականալներում։ Քեզ միշտ սիրել եմ ու սիրում եմ Նազենի ջան🥰🥰👍👍

  • @alisa.m9731
    @alisa.m9731 Жыл бұрын

    Նազենի ջան մի շնչով նայեցի կամուրջների հերթական հաղորդումը ինչ խոսք ստացված ու շատ սպասված է ձեր բոլոր եթերները փոքր , թե մեծ բոլոր հսրթակներում.... Բայց ես այս հաղորդումից մի շատ կարևոր բան հասկացա , որ հանրային մարդիկ պիտի հաճախ շփվեն ու կամրջվեն մեր դպրոցահասակների հետ։ Նկատեցի թե ձեր ամեն մի խոսք , ոնց էին սպունգի պես կլանում ,անգամ եթե հարց կար համակարգչի ընտրության ու չնտրության միջև , երեխեքը լավ խոսքի , լավ մտքի պակաս ունեն ու էլի շատ բաների պակաս... Հարգում եմ ձեր լավ տեսակը ❤️❤️❤️

  • @dianapetrosyan3909
    @dianapetrosyan3909 Жыл бұрын

    Նազենի շատ շնորհակալ եմ լավ հաղորդման համար։Սիրում եմ Ձեր տված հարցերը Ձեր հանգիստ վիճակը ու տնական հարցազրուզի ոճը՞,որը նաև շատ էսթետիկ է ու գրավիչ։Մհերին էլ շատ ենք սիրում,հազվագյուտ գրագետ ու ճշտախոս լրագրող է։

  • @ingaharutyunyan2033
    @ingaharutyunyan2033 Жыл бұрын

    Հրաշալի էր ես հիացած եմ Մհերով ու շատ ճսրգեցի այս գրագետ կիդթ տղային,Նազենի հարգելիս դուք ինչպես միշտ չքնաղ եք ձեր գրագիտությամբ,ես ձեզ շատ եմ սիրում❤

  • @annasargsyan1055
    @annasargsyan1055 Жыл бұрын

    Դուք միշտ ընտրում եք ճիշտ ազգային արժեքներ կրող հյուրեր, ու երանի դիտումները ավելի շատ լինեն, որպեսզի մեր ժողովուրդը դուրս գա խավարից... Ձեր այդ նուրբ ու սրամիտ, բայց շաաատ տեղին ակնարկները անհայրենիքության և հայրենազրկողների մասին շատ մխիթարող է այն առմով, որ մեր մտավորականության մեջ բոլորը չեն անսկզբունքային և վախկոտ ու անտարբեր... Շնորհակալություն նման գեղեցիկ նախաձեռնության համար մեր գեղեցկուհի, բազմաշնորհ Նազենի!

  • @myfriends9795
    @myfriends9795 Жыл бұрын

    Друзья мои , как я вас люблю ❤️ Всегда интересно слушать интеллектуально развитых и мудрых людей !

  • @arpinehayrapetyan8532
    @arpinehayrapetyan8532 Жыл бұрын

    Ինչպես միշտ յուրահատուկ եք, և չափազանց հետաքրքիր ու գրագետ։ Անչափ հաճելի է հևել Ձեզ, ՍԻՐՈՒՄ ԵՆՔ Ձեզ💋🥰

  • @seriesam09
    @seriesam09 Жыл бұрын

    Հարգելի Նազենի Հովհաննիսյան, շատ կցանկանայինք ձեր այս աննման հաղորդմանը հյուր տեսնել սիրված դերասանուհի ՆԵԼԼԻ ԽԵՐԱՆՅԱՆԻՆ ❤

  • @Marin781

    @Marin781

    Жыл бұрын

    Այոո շատ հաճելի կլիներ Նելլի Խերանյանին և Տիգրան Ներսիսյանին միասին տեսնել այս հաղորդման շրջանակներում❤

  • @narinearakelyan4469
    @narinearakelyan4469 Жыл бұрын

    Մհեր ջան, Նազենի ջան ❤️❤️❤️շատ սիրուն հաղորդում էր, չէի ուզում վերջանար

  • @irinamovsisyan4360
    @irinamovsisyan4360 Жыл бұрын

    Հետաքրքիր հաղորդում ,դե Նազենիի մասին խոսք չկա յուրահատուկ բարձրաճաշակ հետաքրքիր ու բովանդակալից թող շարունակական լինի կամուրջները,մեծ բավականություն եմ ստանում նրա ամեն մի բառից ու տառից շաաատ սիրում ենք քեզ Նազենի ջան շատ

  • @geghamgevorgyan5431
    @geghamgevorgyan5431 Жыл бұрын

    Նազենիին հետևում եմ «Կռունկ» փառատոնի ժամանակներից, բաց չեմ թողել իր մասնակցությամբ որևէ հաղորդում, ներկայացում, ֆիլմ կամ նախագիծ , միշտ սիրել և գնահատել եմ իր լայն մտահորիզոնը, ուսուցանող , օրինակելի և բազմաբովանդակ հաղորդակցվելու կարողությունը, վայելուչ կեցվածքը, երկար ուսերին թափվող միշտ հավատարիմ սանրվածքը😉, ուրախ եմ այս նոր նախագծի համար, բայց ինձ համար միշտ առաջին տեղում կմնա «Ամենախելացին» նախագիծը , որ շունչներս պահած հետևում էինք , ուրախանում կամ տխրում յուրաքանչյուր մասնակցի հետ։ Մհերի հաղորդումները նույնպես հետևում եմ , նա նույնպես փայլում է իր ոլորտում ։ Հաջողություն եմ մաղթում երազանքներն իրագործելու գործում❤❤❤

  • @azatuhiarzumanyan5047
    @azatuhiarzumanyan5047 Жыл бұрын

    Երկու մեդիա մեծություն👏👏👏👏

  • @user-rp3ji8gw7f

    @user-rp3ji8gw7f

    Жыл бұрын

    De lav eli gitek inch bana metsutyun linele?

  • @varsenikmkhitaryan2723

    @varsenikmkhitaryan2723

    Жыл бұрын

    Շատ ճիշտ եք

  • @hamletavetian6370

    @hamletavetian6370

    Жыл бұрын

    mi mecutyun el dues ay idiotka

  • @varsenikmkhitaryan2723

    @varsenikmkhitaryan2723

    Жыл бұрын

    @@hamletavetian6370 ՈՒզում եմ հասկանալ որտե՞ղ ձեզ այդքան խոցեցին` այս մարդկանց մեդիա մեծություն կոչելով։ Ամեն դեպքում դուք հաստատ գարշախոսության մեջ մեծություն եք։

  • @hamletavetian6370

    @hamletavetian6370

    Жыл бұрын

    @@varsenikmkhitaryan2723 ay but , vor xosum es kam mi ban es grum tpavorutyun toxelu hamar uxext sharji nor gri, mecutyun du gone haskanum es incha? inch but u stic masa eq bayc duq, gone du qez hargum es nman bareric heto?

  • @saraheghzayel1174
    @saraheghzayel1174 Жыл бұрын

    Ողջ եթերը դիտեցի մեծ հետաքրքրությամբ։Երբ մեկ տաղավարում երկու պրոֆեսիոնալ ինտելեկտուալ մարդիկ են,ապա հաղորդումը ստացված է։ Հ.գ. Ողջ եթերին մի բան որ չվրիպեց աչքիցս դա այն էր,որ Նազենին անչափ նման էր Մոնիկա Բելուչիին,ինչը առավել հաճելի էր❤❤❤

  • @mariamarsenyan2700
    @mariamarsenyan2700 Жыл бұрын

    Նազենի ջան,շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել։Երկու գրագետ,խելացի,արհեստավարժ լրագրող -հաղորդավար մեկ վայրում։Հաճույքով դիտեցի։Շատ լավ գաղափար է,կամուրջի միջոցով կապվել անցյալի եվ ապագայի հետ։Շնորհակալություն։

  • @ovsannavoskanyan6382
    @ovsannavoskanyan6382 Жыл бұрын

    Նազենի ջան դու միշտ փայլում ես, ու քո անվան պես միշտ նազելիես, դու կաս ու կմնաս Նազենի Հովհաննիսյան, Մհերին նույնպես սիրում եմ, ու երկու տաղանդ ,,,,,, ուղղակի հրաշալի էր։

  • @user-fq4md5ln8y
    @user-fq4md5ln8y Жыл бұрын

    Սիրելի Մհերը❤️❤️❤️ Դե իսկ Նազենին , իր բարձրության վրա🥰👏🏻

  • @laurahak6061
    @laurahak6061 Жыл бұрын

    Շատ լավն եք, շատ անկեղծ, խելացի, գրագետ։ Մեծ բավականություն է ստանում մարդ ձեզ լսելիս։ Շատ կուզենայի հյուր տեսնել Սիրուշոյին, որևէ մեկի մոտ, կապ չունի, ով էլ ձեզնից հասցնի առաջինը, միևնույն է կլինի հետաքրքիր և հաճելի ❤️💋

  • @alinahakobjan7945
    @alinahakobjan794510 ай бұрын

    Ձեզ շատ սիրում եմ դուք մեր պարծանքն եք սիրելիներս, երբ գամ Հայաստան շատ եմ ուզում քեզ տեսնեմ Նազենի ջան։

  • @eranikgabrielyan7697
    @eranikgabrielyan7697 Жыл бұрын

    Նազենի ջան անչափ սիրում եմ ձեզ ու ձեր բոլոր հաղորդումները❤️❤️ միակ գրագետ ու բանիմաց հաղորդավորուհին եք Խնդրում եմ ձեր Կամուրջների շրջանակներում հաղորդում նկարեք Բաբկեն Չոբանյանի հետ ❤️💋💋

  • @gayanebuniatyan1383
    @gayanebuniatyan1383 Жыл бұрын

    Բռավո Նազենի հիանալի հաղորդաշար ես ստեղծել միշտ նայում եմ մեծ հաճույքով ու հիանում քեզնով սիրելի Նազենի

  • @SedaAbajyan
    @SedaAbajyan Жыл бұрын

    Շնորհակալություն Նազենի ջան, Դուք միշտ շատ լավ հյուրեր եք հրավիրում, Ձեր ստեղծած բոլոր նախագծերն էլ շատ հիացմունքով և մի շնչով եմ դիտում: Սիրում եմ Ձեզ երկուսիդ էլ շատ:

  • @user-nx8mv9od6t
    @user-nx8mv9od6t Жыл бұрын

    Աստված իմ, ինչ հաճելի պահ ենք վայելում, նորից ապրում, հավատում, որ դեռ ամեն ինչ կորած չէ, ուժ, եռանդ, հսվատ ներշնչողները նորից մեր կողքին են՝ իրենց յուրահատկությամբ, համով, հոտով, բանիմացությամբ և անվերջ ու անսահման Հայ լինելով։ Շնորհակալ եմ Ձեզ սիրելիներս։ Դուք անկրկնելի եք❤🌹

  • @gayanaaivazian9339
    @gayanaaivazian9339 Жыл бұрын

    Անունիտ պես նազելի էս ու քնքուշ խեքացի գրագետ կարդացած ճաշակով բարձր մակարդակով հայրենասեր բարի լավ մարդ ամենակարևորը որի կարիքը մենք հիմա շատ ունենք Շատ եմ սիրում Մհերին ուրախ եմ Անիյի համար որը դարձյալ իմ սիրելիների շարքում է երջանկություն եմ մախթում բոլորիտ ❤ այս գեղեցիկ օրվաարթիվ❤

  • @arpineamiraghyan3630
    @arpineamiraghyan3630 Жыл бұрын

    Շատ հաճելի էր լսել Տա Աստված, որ արժանանաք հայր կոչմանը։ Շատ գեղեցիկ էր ասված

  • @christinapoghosyan5363
    @christinapoghosyan5363 Жыл бұрын

    Շնորհակալություն գեղեցիկ, հագեցած ու բովանդակալից հարցազրույցի համար Նազենի ջան։ Այո մենք պահանջում ենք քեզ կրկին ու կրկին տեսնելու և հիանալու համար։

  • @SV-zz6ig
    @SV-zz6ig Жыл бұрын

    Վերջին տարիներին մի բան նայել չեմ կարող,դիտելիս էլ առաջ տալով,այնքան էսթետիկ եք,այնքան գրագետ,լուսավոր ու պարզ,առանց դերասանական ձևի, ձևավոր ձևականության,ապրեք , որ այսքան ոգեշնչող եք♡♡♡Սեր եք

  • @karenkaren956
    @karenkaren956 Жыл бұрын

    Մհերը ճիշտ է ասում, մենք իրավունք չունեն չունենալու Նազենի Հովհաննիսյան։Մենք քեզ սիրում ենք ու ձեզ նման կարդացաց,կիրթ,գրագետ մարդու չենք կարող կորցնել։Ես խորը ցավ եմ ապրում, որ ձեզ այլևս երթերներում չեմ տեսնում։Դուք հայի լավագույն օրինակն եք♥︎։ Նազենի🧠❤❤

  • @lianahovsepyan4683
    @lianahovsepyan4683 Жыл бұрын

    Ստացված եթեր,քանի որ Մհերը շատ բարի և անկեղծ մարդ է։ Շնորհակալություն Նազենի ջան։

  • @lilit2800
    @lilit2800 Жыл бұрын

    Անկեղծ ասած, նոր եմ հասցնում դիտել հաղորդումը, և ուղղակի հիացած եմ Ձեր վարպետությամբ, Մհերի համեստությամբ, մեկ շնչով դիտեցի,աանգամ աշխատանքի ժամին🤗🤗🤗Շնորհակալ ենք կամրջելու հնարավորությունը մեզ տալու համար…

  • @karinemartirosyan1994
    @karinemartirosyan1994 Жыл бұрын

    Ինձ համար շատ դատարկ է հեռուստատեսությունը երբ վոր չեմ տեսնում այնտեղ մեր սիրելի տաղանդավոր մարդկամց։Ի դեմս Նազենիի։

  • @irinaharutyunyan8268
    @irinaharutyunyan8268 Жыл бұрын

    Այնքան գեղեցիկ է խոսում Մհերը Անիի մասին❤

  • @arpinehmagoyan8736
    @arpinehmagoyan8736 Жыл бұрын

    Շատ լավ հարցազրույց էր,հատկապես սրտիցս էր ադրբեջանցի երգչի պահով իր տեսակետին, Ես էլ եմ միշտ զարմանում,ո՞նց կարելի է ուշաթափվել դրա ոչինչ չասող-ով,և եթե անգամ շատ լավ արվեստ լիներ,ո՞նց կարելի է լսել ու հիանալ քո թշնամով

  • @gayanehakobyan9874
    @gayanehakobyan9874 Жыл бұрын

    Հաճելի և անկեղծ զրույց։ Մհեր ջան, Ձեր հաղորդումները սիրելի են նաև Ձեր նուրբ տակտի շնորհիվ ։ Տա Աստված հայկական հեռուստատեսության որակն այնքան բարձրանա, որ Նազենիին տեսնենք նաև հեռուստատեսությամբ։

  • @user-fh6fn7ii2c
    @user-fh6fn7ii2c Жыл бұрын

    Ես միշտ դիտում եմ ձեր հաղորդումները, մեր սերունդները շատ կարիք ունեն լավ խորհրդի և դռւք շատ օրինակելի եք նրանց համար, իմ երեխանները 5 լեզուների են տիրապետում, բայց ցավոք ճակատագիրի բերումով, որ օտարության մեջ ենք, ձեզ բարի եթերներ

  • @yuliatadevosyan7459
    @yuliatadevosyan7459 Жыл бұрын

    Շատ հաճելի էր տեսնել եվ լսել ձեզ ՆազեՆի ջաան դուք հրաշք եք՚ Մհեր խելացի մտքեր եվ լուսավոր երիտասարդ ❤

  • @aniaghajanyan2513
    @aniaghajanyan2513 Жыл бұрын

    Թշնամի լեզու սովորելը պետք է լինի առաջնային

  • @haikouidanielian364
    @haikouidanielian364 Жыл бұрын

    Հրաշք Նազենի, հետաքրքիր երիտասարդ Մհեր, ինչու քունս փախցրեցիք մինչև գիշերվա երեքը😅 Մի շնչով նայեցի, անչափ շնորհակալ եմ❤❤❤

  • @user-wb2wy5pc4i
    @user-wb2wy5pc4i Жыл бұрын

    Նազենի ջան, դուք սիրով ընթերցում եք մեզ , մենք էլ ձեզ սիրով հետևում ենք , ինստագրամով և այստեղ, ❤Մհեր ջան ❤ Անի ջան ❤

  • @gregbabayan
    @gregbabayan Жыл бұрын

    Միշտ յուրահատուկ ու հետաքրքիր ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

  • @Kakush1971
    @Kakush1971 Жыл бұрын

    Երկու որակով մարկիկ👍🏻👏

  • @maluprota119
    @maluprota1196 ай бұрын

    Հաճելի է լսել երկու հասուն խելացի մարդկանց, ❤❤

  • @An-qg1nm
    @An-qg1nm Жыл бұрын

    Որտեղ Նազենին է,այնտեղ ճաշակ ու սեր🥰

  • @mariamyazichyan8016
    @mariamyazichyan8016 Жыл бұрын

    Շատ հետաքրքիր էր Նազենի ջան ինչպես միշտ մի շնչով դիտում եմ ձեր հաղորդումները❤

  • @gagikmanukyan4457
    @gagikmanukyan4457 Жыл бұрын

    Очень интересная беседа между двумя культурными людьми. Как будто обычный разговор, но в нём есть что-то завлекающая, это профессионализм. Покажите Хорена Левоняна. Далеко от моего Еревана всегда чувствую это нежное чувство ностальгии, по тем местам которые в молодости проходили с друзьями, по этим лавочкам , улицам, институтам.... Ապրեք Նազենի ջան ։ Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ ։🙂🙂🙂🙂❤❤❤❤💯💯💯💯։ Привет из Санкт-Петербурга

  • @aninersisyan4802
    @aninersisyan4802 Жыл бұрын

    Անչափ հետաքրքիր և տարբերվող հաղորդում է, կեցցես Նազենի ջան 💗

  • @sonasandroyan9764
    @sonasandroyan9764 Жыл бұрын

    Սիրել եմ ձեր մասնակցությամբ յուչաքանչյուր հաղորդում,և ամեն անգամ հաճելի է ձեզ լսել,կուզենայի տղաներս ձեր նման զուսպ ու խելացի լինեն։Սիրում եմ ձեզ Մհեր ջան։Իսկ Նազենին բնականաբար անփոխարինելի է ու հիասքանչ։(Դե հուսանք աղջիկս,էլ ձեզ կնմանվի)։😉😉😉

  • @gagulavetisyan8617
    @gagulavetisyan8617 Жыл бұрын

    Es inch lavn eq 💝💝💝

  • @melineghubatyan8083
    @melineghubatyan8083 Жыл бұрын

    Նազենի ջան շատ հետաքրքիր ու մեկ շնչով նայվող հաղորդում էր։Շնորհակալություն🤗🤗Մի խնդրանք էլի,հրավիրեք Խորեն Լեվոնյանին։

  • @vahagkharatyan
    @vahagkharatyan Жыл бұрын

    Նազենի ջան դու միշտ քո բարձրության վրա ես։ ✌️👍👌

  • @melinetadevosyan8385
    @melinetadevosyan8385 Жыл бұрын

    Հախորդումը նայելու ընթացքում մտածում ես ,որ ավարտվի մի գովեստի, շնորհակալական ու մեծարելու խոսք պետք է գրես,բայց....... . Ավարտի վերջում պապանձվում ու դեռ հաղորդման մեջ ես մնում։ Սա է որակը,մակարդակը, լավ տեսակը,մեծ ճաշակի,կրթելու ուղին։ Իսկապես մեծ բավականություն է էս փչացած, օտարացած ու անճաշակությամբ ողողված մեդիաներից հետո ստանալ այ սենց մաքրություն։ Շնորհակալություն ձեզ անչափ սիրելի Նազենի։ Նաև այս դեպքում Մհերն էլ մի փայլող տեսակ է։ 👏👏👏👏👏🙏

  • @AlinaAleqsanyan88
    @AlinaAleqsanyan88 Жыл бұрын

    Այս հաղորդումը առաջին ու վերջին անգամ նայում եմ միայն Մհերի համար🤞🏻

  • @user-sx9yh9xw1r
    @user-sx9yh9xw1r4 ай бұрын

    Մհեր ջան , ԴՈւ շաատ բարեկիրթ մարդ ես , չշտապես գտիր անպայման քեզ համապատասխանին ... 💖

  • @anushhayrapetyan2203
    @anushhayrapetyan2203 Жыл бұрын

    Երկուսիդ էլ շատ եմ սիրում,որովհետև կիրթ եք ու բազմակողմանի զարգացած 😘

Келесі