«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ /Քրիստինե Պեպելյան/ 2023 թողարկում 7

#kamurjner #NazeniHovhannisyan #ChristinePepelyan
Nazeni Hovhannisyan on Facebook / nazenihovhannisyanoffi...
nazenihovhannis...
t.me/nazenhovhannisyan
www.tiktok.com/@nazeniofficia...
0:00 Կամուրջները Լոս Անջելեսում է կամրջրելու Քրիստինե Պեպելյանի կարոտները
1:08 Ինչու՞ ենք եկել Ալեքս թատրոն
2:25 Ո՞րն էր առաջին համերգի մեխն ու Արմենչիկի հետ դուետը
4:07 Մի օր զանգեցի Հայկոյին
6:51 Կյանքիդ ամենածանր ելույթը
10:13 Հայկոյի հետ դուետով երգը ո՞ւմ համար էր
12:08 Ինչպե՞ս հայտնվեց Երգի պետական թատրոնում
14:00 Մամայիս չեմ ասել, չգիտեմ կգա՞մ ԱՄՆ
18:37 Թատրոնում ամենամտերիմը Թութուշի հետ
20:47 Ինչո՞ւ էր արտասվում Վարդուհի Վարդանյանը բեմից ընկնելիս
24:05 Աշխատանքային գրաֆիկն ու բարդությունը
28:21 Արդյոք տարբե՞ր են ԱՄՆ-ում ու Հայաստանում ծնված երեխաները
28:50 Ինչո՞ւ են երեխաներին բերում Պեպելյան ստուդիա
31:03 հանգիստ են վերաբերվում հայտնի մարդկանց
32:11 Ո՞ր դպրոցում ես սովորել
32:50 Վերջերս եմ իմացել, որ ջութակահար ես
35:19 Ավետն ինձ ծափ չտվեց
37:32 Լավագույն երգչուհի 2004-ին
39:21 Ո՞րն է քո ստեղծագործությունների գագաթը
43:17 Եթե մի բան կիսատ մնա, չեմ կարող ներել
44:32 Մի օր մի կին զանգեց 78 տարեկան մոր համար, ցավոք ազատ ժամ չունեի
45:41 Չե՞ն ուզում հարկեր վճարել
47:52 Նոր էտապ դպրոցի բացման ընթացքում
48:16 Սուրճի ընդմիջում
49:03 Ձայնային վարժություններ կամ ժամադրություն Նազենիի ապագա աղջկա համար
51:17 Իմ դռնից ներս Հայաստան է կամ կարոտում եմ մեզ բոլորիս իրար հետ
53:27 Հացով աղջիկը
54:09 Երակ ու մնացիր։ ԴԵՌ
56:40 Մեզ ավելի հեշտ է, երբ ՄԵՆՔ ենք
57:09 Որտե՞ղ է ծնվել Արեգը
58:17 Փոքրիկ Արեգը երգում է մայրիկի հետ
1:00:30 Ինչպե՞ս որոշվեց Արեգի անունը
1:04:59 Ինձ համար երջանկություն է, երբ ես երգում եմ, մարդիկ պարում են
1:05:14 Ի՞նչ է պաշտպանվածության զգացողությունը, որ քո երգերում զգացվում է
1:07:31 Արեգին կնքե՞լ ես
1:08:08 Շատ եմ ուզում, որ Արեգը գնա Եռաբլուր
1:12:59 Ուզում եմ, որ իմ երեխան ու մյուսները կյանք տան նահատակ զինվորներին
1:15:52 Վազենք Արեգին մանկապարտեզից վերցնելու
1:18:03 Գլենդելի դիմացի լեռը շատ հայկական է
1:25:47 Այն տղայի խոսքերը, որ ծափ չէր տվել
1:28:34 Ստուդիայի սկիզբը շատ դժվար էր։ Կավրալին իմ ձեռքով եմ ամրացրել
1:31:07 շնորհակալագիր քաղաքապետից
1:31:50 Երգենք Սոֆի Մխեյանի հետ
1:36:34 Չէի պատկերացնում, թե ինչ լուսավոր ու պայծառ եք դուք
1:37:34 ձեռքերը բռնեք ու ասենք` շնորհակալություն
1:37:58 Դիտեք «Կամուրջները Նազենի Հովհաննիսյանի հետ»
«Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝
Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան ,Նարբե Խոդավերդի, Նոյեմի Անդրեասյան, Հովիկ Միտոյան

Пікірлер: 537

  • @NazeniHovhannisyanOfficial
    @NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын

    Պրեմիերա ♥️ «Կամուրջներ» - Նազենի Հովհաննիսյանի հետ / Քրիստինե Պեպելյան ՉՄՈՌԱՆԱՔ ՆՇԵԼ, որ երկրից եք նայում !!! Քրիստինեն այդքան զգայուն, նուրբ, ու էդքան ուժեղ: Շատ բան չասեմ: Նայե՜ք ինքներդ: Անպայման կսպասեմ ձեր կարծիքներին ու արձագանքին: Սիրո պակասը փորձենք իրարով լրացնել... Կամրջենք Սիրով ... փոխադարձ սիրով Հայերը միայն կկարողանան վերապրել էս բարդագույն շրջանը... Ուժ ու համբերություն բոլորիս...

  • @s.a.1993

    @s.a.1993

    Жыл бұрын

    Հմայիչ,կանացի,քնքուշ,բարի,պոզիտիվ

  • @An-qg1nm

    @An-qg1nm

    Жыл бұрын

    @@ballplanet788 Սիրտներդ կպայթի չէ չխծկվե՛ք ուրիշի կյանք,սիրելիս ապրեք ձեր կյանքով🤢🤢

  • @arevikmargaryan364

    @arevikmargaryan364

    Жыл бұрын

    Հերթական ստացված հաղորդումը։ Վերջը շատ հուզիչ էր, սպասում էի երկու մտերիմ ընկերուհիների գրկախառնությանը 🥹🥹🥹Կամուրջները չայրելու մասին էր։ Ապրե՛ք։

  • @satpoghosyan8348

    @satpoghosyan8348

    Жыл бұрын

    Ես նայում եմ Բելգիայից։ Հրաշալի , անկրկնելի, աննման , անզուգական։ Բոլորս մեր սրտի դողդոջյունով նայելու ենք , կամրջենք, եւ ինչու չէ նաեւ հուզվենք✨✨💯

  • @user-fw2gn3le9m

    @user-fw2gn3le9m

    Жыл бұрын

    Ռուսաստանի Պերմ քաղաքից ... չենք նայում այլ վայելում ենք 🥰

  • @herminemadatyan2858
    @herminemadatyan2858 Жыл бұрын

    Նազենիի յուրաքանչյուր հաղորդման ամենագրավիչ (գոնե ինձ համար) բանը իր մաքուր ու գեղեցիկ հայերեն խոսքն է։ Ես իր որոշ տեսակետների հետ համակարծիք չեմ, բայց չգնահատել և չնշել իր պրոֆեսիոնալիզմը թե’ որպես հաղորդավար, թե’ որպես դերասան, չեմ կարող։ Ու պիտի ասեմ շնորհակալ եմ Ձեզ, Նազենի❤

  • @yelena8296
    @yelena8296 Жыл бұрын

    Երանի այն օրը, երբ աշխարհով մեկ սփռված հայերը տուն կդառնան։

  • @susannasargsyan9773
    @susannasargsyan9773 Жыл бұрын

    Մի շնչով նայվող հաղորդում, կարծես մի շատ հաճելի գիրք կարդայի, լույս Պեպելյան, տաղանդ Նազենի, աշխատասեր Սոֆի։ Սիրուն անդրադարձ ամենացավոտ ու ամենակարևոր կետերին։ Ձեզանից շատ ես եմ սպասել այս միավորմանը, իրենք միշտ են իրենց ընկերության մասին խոսել լուսավոր դեմքերով։ էնքան շնորհակալ եմ որ միևնույն չի եղել Ձեր համար Նազենի ջան ու այո ՄԻԱՎՈՐԵԼՈՒ շնորհքով էլ եք օժտված❤❤❤❤ մի խոսքով լաց ու ծիծաղ ❤❤❤Շնորհակալ եմ շատ կամուրջներն ամրացնելու համար☀️☺️💜

  • @NazeniHovhannisyanOfficial

    @NazeniHovhannisyanOfficial

    Жыл бұрын

    Ախխխ!!! Որքան խորատես եք ու նրբազգաց, Սուսաննա ջան, փաստորեն այդքան տեսանելի էր մեծագույն ցանկությունս))) Անասելի շնորհակալ եմ էս անսպառ սիրո և անհավանական ուշադրության համար: Ես իսկապես երկար եմ սպասել երկու վաղեմի ընկերուհիների այսօրինակ ջերմ հանդպմանը, ու շունչս պահած, ներկա լինելով հուզվել եմ շատ.. էնպես որ, զգացված եմ , որ այդքան ուշադիր եք ու իսկական!

  • @susannasargsyan9773

    @susannasargsyan9773

    Жыл бұрын

    @@NazeniHovhannisyanOfficial ես եմ շնորհակալ Ձեր լինելության համար💜 համալսարանիս տարիներից միշտ լավագույն օրինակ եք եղել ինձ համար և որպես հայ աղջիկ, և որպես արհեստավարժ մասնագետ💜💜💜 Սիրում եմ Ձեզ շատ ու միշտ։ Արարեք🕊️🕊️🕊️

  • @anika4864
    @anika4864 Жыл бұрын

    Я умею говорить на армянском, я научилась читать, но к сожалению я не знаю грамматику армянского языка, поэтому пишу на русском... Хочу лишь сказать - Назени, мечтаю увидеть Вас и сказать глядя Вам в глаза СПАСИБО! Каждый раз смотря Ваши передачи, слушая Вас в Инстаграмме, читая Ваши посты я благодарна Вам! Вы тот человек, благодаря, которому я стараюсь познать истинную культуру своего народа, Вы тот человек, слушая которого я с трепетом впитываю в себя дух своего народа. Невероятная энергетика исходит от Вас, так гармонично в Вас слились прошлое и настоящее... Вы как никто другой сумели сохранить в себе все ценности нашей культуры при этом одновременно быть современной не разрушая эти ценности.

  • @NazeniHovhannisyanOfficial

    @NazeniHovhannisyanOfficial

    Жыл бұрын

    Дорогая АНИ !!! Я так вам благодарна за вашу любовь, теплоту и трепет !!! Поверьте, у меня полное ощущение того, что вы мне всё это сказали смотря прямо в глаза ,…!!!! И знайте что после таких слов и такой Любви, во мне заново растёт и разрастается огромное Древо любви и Благодарности,а также воодушевляющее Осознание того, что Армяне мира- нерушимая сила, невзирая на все невзгоды! Пусть нас всегда связывают МОСТЫ любви… Бог в помощь!💜

  • @anika4864

    @anika4864

    Жыл бұрын

    @@NazeniHovhannisyanOfficial благодарю Вас! Да будет ТАК 🙏🇦🇲

  • @user-sq8kc7mb8o

    @user-sq8kc7mb8o

    Жыл бұрын

    Вах Назени джан🙏🤗❤💙🧡

  • @lilitpetrosyan1425

    @lilitpetrosyan1425

    Жыл бұрын

    Երկուսդ էլ այնքա՜ն լուսավոր ու այնքա՜ն դրական եք,բայց ամբողջ հաղորդման ընթացքում չհասկացա ի՞նչու էին հաճախ աչքերս արցունքոտվում։

  • @irenemoon4941
    @irenemoon4941 Жыл бұрын

    Հրաշք,պարզ, ազնիվ, մաքուր սիրալիր Պեպելյան❤ ։ Իմ ամենասիրելի երգչուհի 🥰

  • @GayanaDavitian-uz3og

    @GayanaDavitian-uz3og

    Жыл бұрын

    ❤❤❤❤😊😊😊😊

  • @hermineharutyunyan1116
    @hermineharutyunyan1116 Жыл бұрын

    Վայ էս ինչ լավն էր,մի րոպե չեմ կարողացել շեղվել,մի շնչով նայել եմ,Ձեր հետ միասին հուզվել եմ ու ժպտացել, երկուստ էլ բացառիկ լուսավոր Մարդիկ եք,մեծատառով ու լի դրական էներգիայով: Ապրեք դուք որ կաք մեր մռայլ օրերում😘😘😘Ու ասեմ որ նայում եմ Բելգիայից 🫶🫶

  • @user-cz9im
    @user-cz9im Жыл бұрын

    Չեմ ուզում բացասական մեկնաբանություն գրողի տպավորություն թողնել, բայց մի քիչ ինձ համար կեղծ ա, որ նամանավանդ փոքր երեխաներին նման երգեր են սովորեցնում այլ երկրներում։ Համ ասում է, որ որոշեց դեռ մնալ Ամերիկայում այդ ամենից հետո, ինչ կատարվեց հայրենիքում, համ էլ զինվորի երգ է սովորեցնում։ Եթե երգի բառերն ամբողջովին լիարժեք հասկանանք, ապա խոսքերը չեն համընկնում գործողությունների հետ։ Ծնողներից մեկն էլ LV գոտին կապել ա, կոժի գլխարկը դրել ա ու հեռախոսով նկարում ա իրա էրեխու՝ զինվորի մասին երգը, բայց սպանես Հայաստանում չի ապրի։ Ես չեմ քննադատում,որ մարդիկ դրսում են, ուղղակի մի ձևացրե՛ք…

  • @heghineghukasyan2355
    @heghineghukasyan2355 Жыл бұрын

    Սիրում եմ Ձեզ ։ Նազենի քեզնից պետք է կյանք ծնվի ❤

  • @Lilyan968

    @Lilyan968

    Жыл бұрын

    Եվ իսկապես❤🙌

  • @naremuradyan8416
    @naremuradyan8416 Жыл бұрын

    Մանկությունից մինչև այսօր,իմ ամենասիրելի երգչուհի`Քրիստինե Պեպելյան🥰🥰🥰

  • @ruzanmnacakanyan681
    @ruzanmnacakanyan681 Жыл бұрын

    ԿԵցցԵք ՆազԵնի ջան 👏👍 ինչքան լավ է որ անընդհատ խոսում ու հիշում Եք մԵր տաղանդավոր արտիստնԵրին 👍🙏հատկապԵս Հայկոին 💔 Սիրո հավԵրժ ՊոԵտը մԵր հուշԵրում է միշտ❤🙏🙏🙏 ՔրիստինԵ ՊԵպԵլյանին վաղուց չէի տԵսԵլ ....😘 ջԵրմագին ողջույննԵր Հայաստանից 🙋💋 իսկ ՔրիստինԵի տղԵն ուղղակի սիրուն հրԵշտակա😘 Աստված պահապան լինի սիրուն ԱրԵգին 🙏💖💋

  • @anushgalstyan9260
    @anushgalstyan9260 Жыл бұрын

    Ինչ էմոցիոնալ,հագեցած և գեղեցիկ կամրջեցիք անցյալն ու ներկան,սփյուռքն ու Հայաստանը,ցավն ու խինդը❤❤❤

  • @user-bk3zk9vy5j
    @user-bk3zk9vy5j Жыл бұрын

    Վայ մեր լավ Քրիստինե ջան,ինչքան լավն ես,ինչքան ազնիվ քո գործում....տեսանյութում փոքր հատվածներով երգերդ մի փոքր տխրեցրեց ինձ....ինչքան էի լսում երգերդ😔

  • @haroutartcruni1997
    @haroutartcruni1997 Жыл бұрын

    Քրիստինեյի ՄԱՅՐԻԿ երգը կարծում եմ մի հայ չկա, որ չիմանա... Իր Թագն է այդ երգը... Իսկ Նազենիի՝ պրոֆեսիոնալիզմը շանթահարում է մեզ բոլորիս... Գնացի մանկություն❤️‍🔥 Շնորհակալ եմ երկուսիցդ 😘😘😘

  • @narinepetrosyan5552
    @narinepetrosyan5552 Жыл бұрын

    Շնորհակալ ենք, ևս մեկ անգամ, գեղեցիկ հաղորդման, գեղեցիկ հյուրի և, առհասարակ, գեղեցիկ մատուցման համար։ Նայում ենք մեր հայրենի բնից ` Հայաստանից❤

  • @animanukyan9214
    @animanukyan9214 Жыл бұрын

    Не знаю прочитает Кристине или нет но нахлынули воспоминания не могу не сказать. Первая моя встреча с Кристине была в гос. Театре песни Григорича и после концерта все вместе пошли в одно заведение . Я помню как сейчас ее глаза зелёный коротенький пиджак и юбочку и ее очень обаятельную улыбку . Я будучи подростком просто влюбилась в ее нежность стиль общения человечность. И как показывает жизнь ничего не изменилось 🌼 А ты моя Назени как всегда бесподобна. Говорила и буду говорить тебя можно слушать бесконечно!

  • @benshill4607
    @benshill4607 Жыл бұрын

    Ամբողջ հայության պատմության ընթացքում մեր ամենամեծ թշնամին եղել է ու կմնա արտագախթը 💔

  • @annab.2321
    @annab.2321 Жыл бұрын

    Նազենի ջան, ամեն անգամ, երբ նայում եմ ձեր հաղորդումները, զարմանում եմ, թե որքան հիանալի եկ դուք: Երանի ձեր նմանները շատ լինեին մեր հասարակության մեջ։ ❤️

  • @gayanedallaqyan5812
    @gayanedallaqyan5812 Жыл бұрын

    Չգիտեմ ինչ գրել,որ հանգստանամ,հուզմունքս թեթևացնեմ... Էնքա՜ն սիրուն էր այս կամուրջները... Առավել հուզիչ էր վերջին 5րոպեն, ընկերուհիների հաշտությունը,ի սրտե ուրախ եմ...Ապրեք Դուք Նազենի ջան,իսկական Բարի Փերին Դուք եք,որ կաք:❤ Թող «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ»-ը հարատև լինի ,նման սիրուն պահեր ու հյուրեր շատ լինեն:❤

  • @emi931
    @emi931 Жыл бұрын

    Քրիստինեն իմ սիրելի երգչուհիներից մեկն է, ուղղակի շատ կցանկանաի լիարժեք ընտանիք ունենար,տրադիցիոնալ, հայկական ընտանիք,ամեն կին էլ ցանկանում է մայր դառնալ,բայց երեխաին պետք է ճիշտ ընտանիքի մոդել

  • @varduhimkrtchyan3697
    @varduhimkrtchyan3697 Жыл бұрын

    Քրիստինեին միշտ սիրել եմ❤ինձ համար լավագույն երգչուհին

  • @user-md9xv2zk8b
    @user-md9xv2zk8b Жыл бұрын

    Բարև Ձեզ,հարգելի Նազենի,դիտում եմ ձեր հաղորդումները մեծ սիրով ՌԴ-ից։❤

  • @susannapetrosyan6991
    @susannapetrosyan6991 Жыл бұрын

    Շատ հետաքրքիր և սպասված հաղորդում երկու որակով մարդկանց հետ Քրիստինե ջան իրոք ձեր տեսակի կարիքն ունի հայրենիքը։ Նազենի ջան քեզ էլ շնորհակալ եմ անձամբ որ դու մեզ հետ ես ու գոնե քո միջոցով հաճելի պահեր ենք ապրում։

  • @vardtigranyan8353
    @vardtigranyan8353 Жыл бұрын

    Հրաշալի հաղորդում,փաստորեն նաև խաղաղության աղավնի եք,ու շատ հավեսա,որ ամեն անգամ հիշում եք Հայկոին Վարդուհուն❤❤❤❤❤👍👍👍👍👍

  • @user-hw8gg2ex9y
    @user-hw8gg2ex9y Жыл бұрын

    Նազենի,իմ սիրելի ,իմ գեղեցկուհի,իմ տաղանդավոր հայուհի,ես ինչքան հպարտ եմ ,որ ունենք Ձեզ։Շատ հաճույքով եմ նայում այս հաղորդումը,տեսնելով,լսելով մեր սիրելիներին,հիշել և ապրել այդ ժամանակաշրջանները,լսել մեր հանճարների մասին։Շատ շնորհակալ եմ այս հաղորդման համար👏

  • @user-bk3zk9vy5j
    @user-bk3zk9vy5j Жыл бұрын

    Երեխաները մեր լավ ու վատ արարքների հատուցումն են կյանքում...Դուք ունեք Արեգին💛ինչքան սեր եք տածել կյանքում Ձեր երգերի միջոցով այնքան դա Ձեզ վերադարձվել է։

  • @allaharutyunyan125
    @allaharutyunyan125 Жыл бұрын

    Այ էս էր Հայաստանը մեծ աշխարհի փոքրիկ Հայաստանը ։իմ Նազաների ,ես ուղղակի քաղաքացի եմ ով սիրում է քեզ ,մեծատառով հրաշք ❤❤❤❤

  • @user-lh5xe5ny4q
    @user-lh5xe5ny4q Жыл бұрын

    Սա ուղղակի հաղորդում չէ,էմոցիաների,մշակույթի,ազգի,դավաճանության,կենցաղի ....կամուրջների մի ամբողջ հավաքան է։ Ուղղակի մեծ շնորհակալություն նման որակի համար😘սիրում ենք ձեզ, չպակասե՛ք❤

  • @mariamovsisyan.
    @mariamovsisyan. Жыл бұрын

    Ինչքան բնական էր ամեն ինչ❤ Հաշտությունն ամենակարեւորն էր♥️

  • @emmaaghajanyan122
    @emmaaghajanyan122 Жыл бұрын

    Կասեմ մի բան, որ մի լքեք ձեր հայրենիքը։Տաղանդավոր մարդիկ այստեղ են շատ կարևոր և պետք։Դժվարին ժամանակները կգան և կգնան, բայց հայրենիքը մեկն է ու անփոխարինելին ։Նազենին ձեզ վառ օրինակ ❤

  • @pukkijonson2866

    @pukkijonson2866

    Жыл бұрын

    100%

  • @anahitsimonyan7193
    @anahitsimonyan7193 Жыл бұрын

    Իմ ամենասիրելի երգչուհին, բոլոր ժամանակների 💕Պեպելյանս👏 Այնքան ուրախեմ ,որ վերջապես հաշտվեցիք Սոֆի հետ....ապրի Նազենին

  • @Lilit_Yan
    @Lilit_Yan Жыл бұрын

    Գրագետ,պարզ,անկեղծ ու միշտ ճաշակով Քրիստինե Պեպելյան❤️❤️❤️Նրան լսում եմ երևի 2000 թվականից ու ոչինչ չի փոխվել։Վերը նշված «գծերը» նրա մեջ մնացել են նույնը։ Նազենին շատ ճիշտ ասեց,որ մարդը չի փոխվում , ընդամենը ավելանում են նրա շերտերը։Ապրե՜ք… շատ գեղեցիկ, բովանդակալից զրույց էր։ Շնորհակալ եմ Նազենի ջան❤

  • @marineabgaryan1961
    @marineabgaryan1961 Жыл бұрын

    Շնորհակալություն սիրելիներս🙏🏼❤ապրեք շատ❤👍👏🏻👏🏻👏🏻

  • @silvapetrosyan9547
    @silvapetrosyan9547 Жыл бұрын

    Իմ շատ սիրելի Նազենի, անսահման շնորհակալ եմ այսքան գեղեցիկ ու հուզիչ «Կամուրջներ»-իդ համար, թող անսասան ու հարատև լինեն քո նախագծած կամուրջները։ Ամուր գրկում ու համբուրում եմ քեզ, պարզ ու շիտակ, տաղանդավոր Քրիստինե Պեպելյանին, քնքուշ Սոֆիին։ Չիկագո քաղաքից

  • @shoghakattovmasyan729
    @shoghakattovmasyan729 Жыл бұрын

    Շատ հաճուքով դիտեցի, շատ լավ գործ է անում Քրիստինան, ապրեք ❤❤❤

  • @user-ot6sg7uw4m
    @user-ot6sg7uw4m Жыл бұрын

    Իմ սիրելի Նազենի, դուք ինձ համար ոճի և ճաշակի գերագույն օրինակն եք. երազում եմ մի օր ձեզ իրական տեսնել. իսկ հաղորդման համար անչափ շնորհակալ եմ, որ ծանոթացնում եք մեզ մեր սիրելի արտիստների էկրանից այն կողմ թաքնված կյանքին❤

  • @rh8498
    @rh8498 Жыл бұрын

    Գնալով ավելի եմ համոզվում, որ երկրորդ Նազենի չունենք, բրավո մեր համահայկական ՍԵՐ😘♥️

  • @aniharutyunyan3278
    @aniharutyunyan3278 Жыл бұрын

    2000ականներից լսում եմ գեղեցկուհի Պեպելյանի երգերը, երբեք չխամրող, չծերացող, ճաշակով, պարզ ու անկեղծ: Հաճելի հաղորդում էր: ❤❤❤

  • @AstghikHakobyan-uz2mo
    @AstghikHakobyan-uz2mo Жыл бұрын

    Իմ մեեեծ Սեր՝Նազենի…Շնորհակալ ենք Ձեզ՝Ձեր տեսակի համար։Էսքան որակով հաղորդումներ ունենալու համար։Դիտում եմ մեծ սիրով ու միշտ հետաձգում եմ նայելը,որպեսզի միշտ լավի սպասումով լինեմ☺️։Ձեզ ուժեղ գրկում եմ🫂

  • @user-ru2jx1wy7u
    @user-ru2jx1wy7u Жыл бұрын

    Մեծ բավականություն ստացա,ու շատ ուրախացա տեսնելով թե ինչքան լավ հարաբերություններ ունեն Քրիստինեն և Սոֆին❤, շնորհակալություն Նազենի ջան։❤

  • @alladilovyan4484

    @alladilovyan4484

    Жыл бұрын

    Քրիստն է մեծահոգի

  • @tetekoo6628
    @tetekoo6628 Жыл бұрын

    Սիրելի մեր Հայուհիներ Նազենի❤Քրիստինե❤Սոֆի❤ Շատ հաճելի էր Ձեզ միասին տեսնելը ու սենց Ջերմ 🎉 Կատարյալ հաճույք էր դիտել այս թողարկումը ❤ Թող Աստված Նազենիին ու Սոֆիին էլ մայրացնի❤🙏🫶

  • @warduhihakobyan7343
    @warduhihakobyan73439 ай бұрын

    Mer gexechkuhi Nazeni jan krkin snorhakalutyun kamurjneri hamar. Kristine jan im mankuyan ergchuhi,misht hiachel em dezanow, sat em sirum dez u dzer ergere. Hisum em erb dprochakan eink u duk nor eir sksel ergel im pokrik exbayre siraharewel er dez. Erjanik hisoxutyunner ❤❤️😘😘🌺🌺

  • @ZaruhiMkrtchyan-hf2xi
    @ZaruhiMkrtchyan-hf2xi Жыл бұрын

    Շատ գեղեցիկ հաղորդում էր,լիքը դրական լիցքեր ստացանք, հուսով եմ կլինի շարունակական, ապրես Նազենի ջան ❤❤❤

  • @user-kd5gy4wd6k
    @user-kd5gy4wd6k Жыл бұрын

    Երկու հրաշալի, խելացի, տաղանդավոր ՀԱՅՈՒՀԻՆԵՐ։

  • @user-rw9og5ix1s
    @user-rw9og5ix1s Жыл бұрын

    Քրիստինե ջան մայրս սպասում է ձեր զանգին.... բայց նաեւ գիտի որ շաաատ զբաղված եք...❤❤❤

  • @user-kh1ed4co2w
    @user-kh1ed4co2w Жыл бұрын

    Հաճելի հայուհիներ, տաքուկ մթնոլորտ, գեղեցիկ հանդիպում, մեծ բավականություն ստացանք! ❤

  • @herminebareyan645

    @herminebareyan645

    Жыл бұрын

    Duk hrachkek hpartanumem👄👄👄👄👄👏👏👏👏👏👏

  • @editamehrabyan900
    @editamehrabyan900 Жыл бұрын

    Apri Nazenin vor Sofiin u Christinein barishacrela irenq shat lavn en ❤❤❤

  • @tamaraayrapetyan4739
    @tamaraayrapetyan4739 Жыл бұрын

    Երկու շատ սիրված, տաղանդավոր և գեղեցկուհի հայուհիներ😘😘😘😘😘❤❤❤❤❤❤❤

  • @LiAn_a
    @LiAn_a Жыл бұрын

    Ինչքա՜ն ջերմ ու լավ եթեր էր։Շա՜տ ՍԵՐ կար❤

  • @user-de2ke6zy9d
    @user-de2ke6zy9d Жыл бұрын

    Էն որ անհամբեր սպասում էի հենց էս հանդիպմանը ❤

  • @hasmikkhechyan6356
    @hasmikkhechyan6356 Жыл бұрын

    Մեծագույն հաճույքով վայելեցի հաղորդումը❤️Շնորհակալ ենք եւ հավատացեք այս բարդ աշխարհաքաղաքական խառնաշփոթում ստանալ այսքան լավ էմոցիաներ ու սեր շատ հաճելի է։ Սիրում եմ Ձեզ❤️ ու մաղթում եմ մեր ամենանուրբ երգչուհուն հաջողություններ իր ստեղծագործ աշխատանքում❤💋💋💋🙏🏻🌷

  • @user-ws3ym8zv7w
    @user-ws3ym8zv7w Жыл бұрын

    СПАСИБО ВАМ РОДНЫЕ! Получила большое удовольствие! МЫ ВАС ЛЮБИМ! ХРАНИ ВАС БОГ! МИРА И ДОБРА!

  • @annshults3255
    @annshults3255 Жыл бұрын

    Անմիջական, դյուրահաղորդ ՔՐԻՍՏԻՆԵ❤🌞 Հաջողություն քո նախաձեռնած գործերին💖✌️

  • @natalyamargaryan2539
    @natalyamargaryan2539 Жыл бұрын

    Սիրելի Նազելի,գերագույն հաճույք է ձեզ դիտելը։Հյուրերն էլ մեկը մյուսից հետաքրքիր են։ԿԱՄՐՋԵՔ բոլոր իրական հայերին և մի օր ,գուցե փյունիկի պես հառնենք այս անվերջանալի թվացող մղձավանջից։Նոր Նորքից👋👋

  • @ofeliyasogoyan1286
    @ofeliyasogoyan1286 Жыл бұрын

    Անչափ շնորհակալ եմ 💋 ինչ հաճելի եթեր է ։ Մեր շատ շատ շատ սիրելի Քրիստինե Պեպելյան🇦🇲❤❤❤❤❤

  • @astx424
    @astx424 Жыл бұрын

    Բրավո հայրենիքից հեռու հայրենասիրական ոգով դաստիարակելու համար կեցցես Քրիստինե ջան♥️♥️♥️♥️♥️

  • @hasmikhovhannisyan9820
    @hasmikhovhannisyan9820 Жыл бұрын

    Հրաշք,հավես, Պեպելյան Քրիստինե❤❤ ինչ հաճելի էր հաղորդումը, ապրես Հովհաննիսյան Նազենի ❤❤

  • @hasmikxachatryan142
    @hasmikxachatryan142 Жыл бұрын

    Շնորհակալություն Ձեզ Նազենի ջան❤❤❤

  • @annamalakyan-uy8jz
    @annamalakyan-uy8jz Жыл бұрын

    Էս ինչքան հուզվեցի❤ շատ շատ …..

  • @milmilena9616
    @milmilena9616 Жыл бұрын

    Ես դիտում ու շաատտ նեղվում եմ,լավ ինչի եք մեր երկիրը հերթով լքում Հայաստանը մի հատա թանկ որ քեզ չի թողնում անտեր,բայց իրեն թողնում են,Աստված տա էդպես չլինի բայց եթե մի օր կորցնենք նոր կսկսեք հասկանալ ինչ է հարազատ հայրենիքը😢Քեզ հաջողություն եմ մաղթում Քրիստինե ջան

  • @RM-vx1kc

    @RM-vx1kc

    11 ай бұрын

    Mardik heranum en voch te lav aprelu hamar, ayl anardarutyan patjarov. Menk Hayastana chenk toxxel, toxel enk anastvats karavarutyuna, kasharaker yev agah.

  • @milmilena9616

    @milmilena9616

    6 ай бұрын

    Կառավարությունն էլ ամեն ինչն էլ իր տեղում թող մնա եթե կառավարությանը դավաճան եք անվանում բա գնացողների արարքը ինչպես կանվանեք,չգիտեմ ժողովուրդ ջան ինչ ուզումա լինի մեր երկիրը լքելով թուլացնում և կործանման ենք տանում դա ավելի ահավոր արարք է, առավել ևս հայտնիների կողմից գաղթը օրինակ է դառնում հասարակ ժողովրդի համար

  • @angelamovsisyan867
    @angelamovsisyan867 Жыл бұрын

    Շատ ապրեք Նազենի ջան, կարոտել էինք Քրիստինեին։ Սկզբից մինչև վերջ հուզվեցի, ուրախացա, հիացա։ Ջերմ բարևում եմ մեր հիանալի, սիրուն, բարի, ճշտախոս ու մաքրամաքուր հոգի ունեցող Քրիստինեին։ Բարևներ Սոֆիին։ Աստված տա ձեր մտքում պահած երազանքն էլ շուտ կատարվի🙏🏻Սիրում ենք ձեզ շատ💋💋💋💋💋💋💋💋💋💋🤗🤗🤗🤗🤗🤗🤗

  • @MmeParisAnka
    @MmeParisAnka Жыл бұрын

    Ինչ լավ հաղորդում էր։ Քրիստինեն իմ մակության ու ներկայիս շատ սիրված երգչուհիններից մեկն է անկրկնելին, շատ անկեղծ, բարի , աստղայինը չի տարել, շատ մեծ բավականություն ստացա, Նազենի դե դուք էստետիկ ու ինտելեկտ հաղորդավարուհի էք, շաաատ մեծ բավականություն ստացա հաղորդումից 👍👏👏👏👏👏👏👏👏👏👏

  • @sossehamatuni7861
    @sossehamatuni7861 Жыл бұрын

    Ես ինքս Գլենդելում ապրելով երազում եմ գնամ Երեվան եվ էլ չգնամ ոչ մի օտար տեղ ։ Հայը պետք է Հայաստանում ապրի։ Երանի թե հնարավոր լինի էնքան լավ լինի «վիճակը» Երեվանի եվ ընդհանուր մեր երկրի դրությունը որ գնանք բոլորս հետ մեր տուն։

  • @lianagevorkian8555
    @lianagevorkian8555 Жыл бұрын

    Նազենի ջան, շատ կցանկանայի դպրոց բացեիր որպեսզի կրթես երեխաների։Շատ եմ սիրում ձեզ♥️♥️🥰

  • @user-we6xd2zg8z
    @user-we6xd2zg8z Жыл бұрын

    Милая Кристина ,добрая 😊💝

  • @arpinehmagoyan8736
    @arpinehmagoyan8736 Жыл бұрын

    Շատ հուզիչ կամուրջ էր,ինչպես և նախորդները Հիշեցի իմ երիտասարդությունը,հուզվեցի գեղեցիկ հիշողություններից Շնորհակալ եմ սիրելի' Նազենի և Քրիստինե 💜🙏

  • @artmatrxx
    @artmatrxx Жыл бұрын

    Վաղուց սենց սիրուն, անկեղծ, անմիջական, էմոցիաներով լեցուն հաղորդում չէի վայելել։ Ապրեք բոլորդ❤️🇦🇲 Նայեցի Բելգիայից

  • @lusinehakobyan9036
    @lusinehakobyan9036 Жыл бұрын

    Պեպելյան ջան❤️❤️❤️անչափ լավն եք😍

  • @amina__aww
    @amina__aww Жыл бұрын

    Ինչ անմիջականա Քրիստինեն😊❤️ շատ հաճելի էր դիտել❤️

  • @user-hm6hi6ns8p
    @user-hm6hi6ns8p Жыл бұрын

    Ինչ հաճույք ստացա, շնորհակալ եմ, Նազենի ջան❤ Քրիստինե Պեպելյանին շատ սիրում եմ, շատ լավն է❤

  • @lidaasatryan8528
    @lidaasatryan8528 Жыл бұрын

    Ինչքան լսելի եք դուք ,սիրուն ու հաճելի:Մեծատառով հաղորդավարուհի, ինչքան ձեզ նայում եմ, դուք ինձ միշտ տանում եք իմ մանկություն և այն ժամանակները երբ Ավետի հետ վարում էիք Կռունկը:

  • @annahovhannesyan2198
    @annahovhannesyan2198 Жыл бұрын

    Անկրկնելի Քրիստինե Պեպելյան ❤️

  • @nunehovsepyan9563
    @nunehovsepyan9563 Жыл бұрын

    Հիացա։Երանի Կամուրջները հասանելի լինի բոլորին։Նազենին նոր գույներով է ներկայացնում ու մեր հայտնիները մեզ համար խորը բացահայտումներ են լավ իմաստներով։

  • @annann2256
    @annann2256 Жыл бұрын

    Նազենի Դուք ՍԵՐ եք❤

  • @heghineayvazyan8842
    @heghineayvazyan8842 Жыл бұрын

    Սիրում եմ ձեզ❤ Ուրիշ եք ձեր տեսակով 💋 Ես էլ հետ գնացի անցյալ ու վերադարձա ներկա, ու վայելում եմ ամեն մի խոսքն , էմոցիաներն ու ապրում , վերապրում հինը , նորը , բարին ձեր հետ միասին 🥰💜🤍

  • @user-xu1jn2be3m
    @user-xu1jn2be3m Жыл бұрын

    Ապրեք Նազենի ջան,իսկական հայուհի❤

  • @telmikpanosyan5163
    @telmikpanosyan51637 ай бұрын

    Նազելի ջան միշտ հիացել եմ Քեզանով 🌺🌺🌹🌹🔥🔥❤️Բռավո բոլորիտ 🙏

  • @eliza4745
    @eliza4745 Жыл бұрын

    Անկրկնելի,յուրահատուկ ու չքնաղ Նազենի էս ինչքան սիրուն ու հուզառատ հաղորդում է կամուրջները։Շնորհակալ եմ շատ ։Դե Քրիստինեի մասին միայն կասեմ,որ հրաշալի երգչուհի,մայր ու հայուհի։Երջանիկ ու առողջ լինեք սիրելիներս❤

  • @rosah.2145
    @rosah.2145 Жыл бұрын

    Սիրելի Քրիստինե Պեպելյան։ Հուսով եմ կկարդաք այս մեկնաբանությունը։Մանկությանս վառ հուշերից եք։Անգամ ամենապատկերավոր մարդը չի կարող պատկերացնել որքան շատ եմ Ձեզ սիրել(ՍԻՐՈՒՄ):Անգամ հիշում եմ. Մեկ անգամ լացել եմ այն մտքից,որ անզոր եմ Ձեզ տեսնելու և գրկելու։💔 Հիմա ,երբ մեծացել եմ և գիտակցում եմ թե մարդու միտքը որքան զորավոր է,գրկում և համբուրում եմ Ձեզ:❤

  • @gohargasparyan389
    @gohargasparyan389 Жыл бұрын

    Liarjeq haxordum. Sirum em Dez Nazenis ev Kristinas❤❤❤❤❤❤❤❤❤❤❤🎉

  • @user-hc5wi2ct4z
    @user-hc5wi2ct4z Жыл бұрын

    Շաատ լավ հաղորդում է ստացվել Նազենի Հովհաննիսյան ջան և Քրիստինե Պեպելյան ջան։😘😘😘💛

  • @Beautyfulworld85
    @Beautyfulworld85 Жыл бұрын

    Mer hamov hotov Kristine jan❤

  • @user-vn9to6ud6x
    @user-vn9to6ud6x Жыл бұрын

    Փաստորեն Ճիշտ են ասում - "Որտեղ հաց, էնտեղ կաց"։

  • @user-cr7tr7xs1b
    @user-cr7tr7xs1b Жыл бұрын

    Շատ հուզիչ հաղորդում էր շնորհակալություն

  • @anushsimonyan3701
    @anushsimonyan3701 Жыл бұрын

    Շատ հաջելի զրույց Էր երկուսիտ ավելի ու ավելի շատ սիրեցի ❤❤❤

  • @user-xx6bs7lk6q
    @user-xx6bs7lk6q Жыл бұрын

    Քրիստինե Պեպելյան, միշտ համեստ ու գեղեցիկ։ Նազենին գեղեցկուհի է, շատ եմ սիրում նրա հագուստի ոճը։ Շատ էլեգանտ ու ճաշակով է։❤🤍

  • @blackwhite2598
    @blackwhite2598 Жыл бұрын

    Ջան Ամենաջերմ աղջիկը Կիծոն❤️❤️❤️շատ լավն ա

  • @haykmakaryan8520
    @haykmakaryan8520 Жыл бұрын

    Շատ հաճելի եվ օգտակար հանդիպում էր շնորհակալություն Ձեզ հարգելի Նազենի

  • @alinayericyan1426
    @alinayericyan14264 ай бұрын

    Ջութակի համար ավելի լավ լսողություն, սլուխ պիտի ունենալ,քան դաշնամուրի համար։ Այդ Նույն պատմությունը իմ գլխին է եկել։ Իդեպ, Հայկոն մեր Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցն է ավարտել։ Ես Դայան Էդուարդի աշակերտուհին եմ եղել։

  • @marianna2230
    @marianna2230 Жыл бұрын

    Շնորհակալություն Նազենի ջան, որքան էլ Ձեր հյուրերը տարբեր են, բոլորի հետ կարողանում եք գեղեցիկ զրույց վարել, թող որ Ձեր կյանքում լուսավոր կետ բացվի, մի օր էլ Դուք գրկեք Ձեր բալիկին:

  • @ruzanmnacakanyan681

    @ruzanmnacakanyan681

    Жыл бұрын

    ԱմԵն ❤ 🙏👪

  • @lusinebadeyan5741
    @lusinebadeyan5741 Жыл бұрын

    Շատ նուրբ ու զգայական հաղորդում էր, ամեն անգամ հյուրերին լրիվ ուրիշ աշխարհով եմ բավահայտում: «Կամուրջներին» հարատև ու անխափան ընթացք, իսկ էն մարդկանց ովքեր նշում են, որ Հայաստանը դրսից մի սիրեք, այլ վերադարձեք, ուղղակի մի բան կասեմ՝ Հայաստանը կարելի է սիրել ու հոգ տանել նաև Հայաստանում ժամանակավոր չապրելով:

  • @ritaohanyan5337
    @ritaohanyan53376 ай бұрын

    Գերագույն հաճույք էր, Նազենի ջան❤❤

  • @viktoriagrigoryan4618
    @viktoriagrigoryan4618 Жыл бұрын

    Շնորհակալ եմ, շնորհակալ եմ էսքան հայ լինելու համար ❤❤❤

  • @lusineogannisyan-dj4bi
    @lusineogannisyan-dj4bi9 ай бұрын

    Ես այնքան տխրում եմ, երբ տեսնում եմ թե տաղանդներն ինչպես են հեռանում հայրենիքից: Բայց այնքան եմ երջանակնում, երբ տեսնում եմ ինչ հայանվեր գործ են անում: Քրիստինե ջան դու անասելի մեծ գործ ես անում հենց քո հայրենիքի համար, ապրես, չէ որ այս երեխաները քո շնորհիվ իրենց սրտում Հայաստանի համար տեղ ունեն❤

  • @floraavetisyn6570
    @floraavetisyn6570 Жыл бұрын

    Անչափ հուզիչ էր։Հայաստան ջան կարոտում եմ քեզ։Շնորհակալություն 🇦🇲🇦🇲🇦🇲❤

  • @anankharatyan591
    @anankharatyan591 Жыл бұрын

    Ապրես Նազենի ջան ❤ նայեցի ու հետ գնացի այն երանելի Հայաստանը որ ունեինք, ձեզնով բոլորով ❤

  • @ArmArm-oc5bz
    @ArmArm-oc5bz Жыл бұрын

    Qristine Pepelyan🥰 u Hayko🥰.Andadar klsem u chem hogni.

  • @user-hi7no1oj6r
    @user-hi7no1oj6r Жыл бұрын

    Աղջիկներ, շատ լավն եք, շատ սիրուն եք:

  • @marinekhachiki
    @marinekhachiki Жыл бұрын

    Նազենի ջան եթե կարող եք Անահիտ Մանուկյանի մասին հաղորդում պատրաստեք

  • @meriavetisian6603
    @meriavetisian6603 Жыл бұрын

    Շատ լավ էր ամեն ինչ ❤❤ հաճույքով նայեցի

Келесі