«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ / Էմմի / 2022 Թողարկում 1

#kamurjner #NazeniHovhannisyan
Ջերմ հիշողությունների «Կամուրջներ»- ով անցանք, որ սիրո դռները բացենք ու խոսենք երկու հզոր արվեստագետների՝ Նադեժդա Սարգսյանի ու Դավիթ Բեջանյանի անսահման գեղեցիկ սիրո և նրանց լավագույն ստեղծագործության՝ Էմմիի մասին․․․
Ապրածի, անցածի, սովորածի, ինչու չէ, սխալվածի «Կամուրջներ»-ով գնալու ենք վերաբացահայտելու, թե ով ենք մենք, ով էինք անցյալում, ով ենք հիմա և... Եւ ուր ենք գնում։
Nazeni Hovhannisyan on Facebook / nazenihovhannisyanoffi...
nazenihovhannis...
t.me/nazenhovhannisyan
www.tiktok.com/@nazeniofficia...
00:00 - Նախաբան
03:36 - Դոդոն` Դավիթ Բեջանյանը, մեքենայով գնում, հասնում էր ԽՍՀՄ բոլոր քաղաքների այն օդանավակայաններ, որ ծաղիկներով դիմավորեր Նադեժդա Սարգսյանին։
05:25 -Դոդոն շատ էր հավատում այլմոլորակայիններին։ Միեւնույն ժամանակ Նադեժդա Սարգսյանը Աստծուց բացի ոչինչ չէր ընդունում։
06:06 - Ի՞նչ է ցույց տալիս Առնո Բաբաջանյանի արձանի ձեռքը։
06:57 -Բայց ի՞նչն էր պատճառը, որ քանդակագործ Դոդոյի կոլեգաները միշտ հարվածում էին թիկունքից։
07:50 - Բացահայտում էր, որ քանդակագործ Դավիթ Բեջանյանը Էմմիի հայրն է։
09:11 - Ինչու՞ էին Նադեժդա Սարգսյանին զրկել եթերից, իսկ օպերատորին հանել էին աշխատանքից։
11:02- Բաց նամակ ՀՀ կառավարությանը։
12:18 - Ո՞ւմ են նման «Հավերժության ժապավեն» քանդակի կերպարները։
15:57 - Ինչու՞ էին ամաչում նկարահանման ժամանակ բռնել Նադեժդա Սարգսյանի ձեռքը։
17:50 - Ինչպե՞ս էին 90-ականներին համերգների գնում Արցախ։ Ինչպե՞ս էին բեմը լուսավորում ավտոբուսի լույսերով, որ կարողանան համերգ տալ։
19:51 - «Հասնում էինք մի գյուղ, ասում էին՝ չեք կարող համերգ տալ, քանի որ կրակոցներ են լինելու։ Բայց մարդիկ մեզ էին սպասում»։
20:36 -Համացանցում չգտա հայերի, Հայաստանի, Նադյայի, Դոդոյի մասին պատմություններ ու որոշեցի ստեղծել այս հաղորդումն ու անվանել «Կամուրջներ»։
21:25 - Ինչպե՞ս «Կամուրջներ» երգը սիրվեց ու մեծ գումարներ բերեց Էմմիին։ Եվ ինչպե՞ս էր երգը գործիքավորել Սուպեր Սաքոն։
26:06 -Էմմիի կյանքի առաջին կոտրված պահն ու առաջին կորստի գիտակցումը...
30:05 - Ինչո՞ւ էր Նադեժդա Սարգսյանը ձմռան ցրտին, ոտաբոբիկ ուխտի գնացել Գառնի։
32:28 -Ինչու՞ Քանդակագործ Դավիթ Բեջանյանը չի ստացել վաստակավոր արվեստագետի կոչում, թեեւ Wikipedia -ում գրված է, որ ունի։
34:16 -Ինչպես Գերմանիայի կառավարությունը չեղարկեց արձանի բացումը Բոննում, քանի որ հայաստանյան պատվիրակությունը մեկնել էր առանց քանդակի հեղինակ Դավիթ Բեջանյանի, բայց կազմի մեջ ընդգրկել էին կառավարության անդամների տիկնանց։
36:19 -Գուցե Խորհրդային Միությունը գիտե՞ր մարդու մասին ճշմարտությունը...
37:54 -Երբ Վահեն հայտնվեց, թեեւ ոչինչ չխմբագրեց, ոչինչ չարգելեց, երգը պակասեց ակտիվ, ստեղծագործ Էմմիի կյանքում։
42:14 -Ֆիլիպ Կիրկորովի հանդիպումը Նադեժդա Սարգսյանի հետ։ Ի՞նչ գրառում էր արել Կիրկորովը նկարի վրա։
44:02 -Դոլինայի հետ ջերմ հարաբերությունները, Նադեժդայի մայրիկին անսպասելի այցը երեւանյան համերգից հետո՝ ծաղիկներով լցված լիմուզինով ․․․
45:23 -Ինչպես ճաղավանդակների ետեւում փակված նադեժդա Սարգսյանը փախավ տանից, հայտնվեց «Սերպանտին» խմբում ու հանդիպեց իր կյանքի միակ ու մեծագույն սիրուն։
50:25 -Էմմիի առաջին հանդիպումը Հայկոյի հետ տեղի ունեցավ երգչուհիներից մեկի առաջին հարսանիքի ժամանակ։ Հայկոն եկել էր Վլեյի հետ։
55:05 -Բեյրութ․․․ համերգ․․․ կատուներ․․․ Էմմի․․․ կամ ինչպես Արա Թորոսյանը դարձավ Մուռզո։
56:12 -Ինչո՞ւ է Դավիթ Բեջանյանը 6 ամիս անցկացրել ԱԱԾ-ում (КГБ)։
57:54 -Ռոբերտ Ամիրխանյանի ո՞ր երգն այլեւս ոչ ոք չկարողացավ լավ երգել Նադեժդա Սարգսյանից հետո։
1:02:36 - Ինչու՞ էր վախենում Նադեժդա Սարգսյանը խոսել հեռախոսով։
1:04:46 - Նադեժդա Սարգսյանի տան հատակը ծակծկված էր բարձրակրունկների պատճառով․․․
1:05:36 -Ու՞ր են գնում մարդիկ կյանքից հետո։
1:07:00 - Ի՞նչն է Էմմիի կյանքի նոր իմաստը։
1:09:36 -Ի՞նչ էին անում հայերը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում։
1:10:29 -Ո՞վ է տան «ասիչը»։
1:10:58 -Ի՞նչը կփոխեր կյանքում Էմմին։
1:14:29 - Ո՞վ է հաղթելու Նազենի Հովհաննիսյանին։
«Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝
Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան ,Լևոն Բարթիկյան
Աշոտ Ավետիսյան
Հովհաննես Դելիկյան
Արամ Ստեփանյան Նոյեմի Անդրեասյան,Լուսինե Դանիելյան, Հովիկ Միտոյան

Пікірлер: 541

  • @NazeniHovhannisyanOfficial
    @NazeniHovhannisyanOfficial Жыл бұрын

    Շունչս պահած ու հուզմունքով վերջապես ձեզ եմ ներկայացնում «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» իմ հեղ. նախագիծը❤️ Մեզ բոլորիս կապող ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ, անցյալի ու ներկայի միջև ընկած, մեզ մի էտապից մյուսը տանող , խառը պատմությունների, դրանց ելքերի ու հիշողությունների, մեր պատմության ու աշխարհի խաչմերուկների ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ մասին մե՜ծ մի շարք: ... Թող կամուրջները մեզ տանեն ներկայից անցյալ, որ մենք ՃԱՆԱՉԵՆՔ, հիշենք ու ՄՏԱՊԱՀԵՆՔ Պատմությունը... լինի Երգի, ԵՐԿՐԻ , թե Սիրո պատմություն: «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» ... Շնորհակալությունս՝ Իր «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ»- ով առաջին հյուրիս, ՍԻՐՈ յուրօրինակ պատմություններով @emmybejanyan - ին ⭐️ Գրեք՝ ում կցանկանայիք տեսնել հետագայում, կամ՝ ի՞նչ թեմաների անդրադարձ 👇🏻👇🏻👇🏻

  • @anushikbarseghyan607

    @anushikbarseghyan607

    Жыл бұрын

    Havesov, shat mec hiacmunqov nayeci Nazeni jan. Erkusd el shat lavn eq. ! Erjanik lineq ! ❤

  • @ruzanmnacakanyan681

    @ruzanmnacakanyan681

    Жыл бұрын

    Արթուր Գրիգորիչի աղջկան հյուրընկալԵք շատ հաճԵլի ու հԵտաքրքիր կլինի լսԵլ պատմություննԵր իր հայրիկի մասին.....😢💔 .Հայկոի մտԵրինԵրից բարԵկամնԵրից ԵթԵ կցանկանան կհամաձայնԵն կիսվԵլ գԵղԵցիկ հիշողություննԵրով.... Հայկոի հԵտ կապված ամԵն բան հԵտաքրքիր է ու ցանկալի....💔😢🙏 ....Վարդուհի Վարդանյանի........սա զուտ իմ սրտի ցանկությունով կիսվԵցի ՆազԵնի ջան ....սիրով կսպասԵմ ՁԵր արձագանքին....😘

  • @goharikhakobyan5273

    @goharikhakobyan5273

    Жыл бұрын

    🌹Շնորհակալ եմ չքնաղ Նազենի ջան հետաքրքիր հաղորդման համար , հաճելի հյուրի համար։🌹 ❤Դուք երկուսդ էլ հրաշք հայուհիներ եք , եղեք միշտ առողջ։❤

  • @anigalstyan0292

    @anigalstyan0292

    Жыл бұрын

    Ես նույնպես կցանկանայի իրենց մասին լսել ու նորից հիանալ ու հպարտանալ

  • @nairaelchyan3809

    @nairaelchyan3809

    Жыл бұрын

    ❤❤❤

  • @sativard6922
    @sativard6922 Жыл бұрын

    Մի ամբողջ կյանք կա Նազենիի մեջ ... Երբ լսում ես իր ձայնը հասկանում ես ,որ դու հայ ես,հինն ու բարի ,մի ուրիշ զգացողությունա.. Ավետ Բարսեղյան,Նազենի Հովհաննիսյան,Հայկո ,Էմմի,Նաձյա😌,Հրաչ,Խորեն ,և այլոք մերոնքք ❤

  • @anahitshahinyan6492

    @anahitshahinyan6492

    Жыл бұрын

    Ինչ լավն եք ,, կեցցեք

  • @herminebabayan5028
    @herminebabayan5028 Жыл бұрын

    Սիրելի հայուհիներ Նազենի եվ Էմմի ,միշտ երջանիկ եղեք🙏🙏🙏🌸🇦🇲🇦🇲🇦🇲🇬🇷🇬🇷🇬🇷

  • @hayuhiyan9818
    @hayuhiyan9818 Жыл бұрын

    Էմմի ❤ ձևականությունից զուրկ ու ճիշտ հայ

  • @haykushgalstyan6984
    @haykushgalstyan6984 Жыл бұрын

    Որտեղ Նազենի, այնտեղ որակ, ճաշակ, միշտ հիացել եմ👍👍❤️

  • @mtsmtccc8108

    @mtsmtccc8108

    Жыл бұрын

    Գեղեցիկի ու նրբության մարմնավորում Նազենիս❤

  • @aramoh2305

    @aramoh2305

    Жыл бұрын

    Iroq vor

  • @anulikanulik2720
    @anulikanulik2720 Жыл бұрын

    Տպավորված եմ Էմիի զսպվածությամբ, պարզապես հայ աղջիկ` կին, մայր։ Իր պապայի գործերի պես մոդեռն, բայց շատ հայկական։ Շնորհակալ եմ սիրուն Նազենի🌷

  • @margaritamkrtchyan3283
    @margaritamkrtchyan3283 Жыл бұрын

    Շնորհավորում եմ Նազենի ջան🌹💌,բոլոր հյուրերդ թող Էմմի պես լուսավոր լինեն💫🥰

  • @hranetarzyan1545
    @hranetarzyan1545 Жыл бұрын

    Նազենի - իսկական հայուհի, Մարդ՝ ումից անվերջ կարելի է սովորել♥

  • @user-ur1rh2uo5k
    @user-ur1rh2uo5k Жыл бұрын

    Երկու՝ գեղեցկություն, հմայք ճաշակ…👍 Էմմիի աչքերը՝խելացի պարզ ու անչափ գեղեցիկ……❤️🌷🌷🌷

  • @maneghazaryan2568
    @maneghazaryan2568 Жыл бұрын

    Շատ հուզիչ էր,անընդհատ լալիս էի։Էմմին ուժեղ է,բայց աչքերում շատ մեծ թախիծ է։ Նա ինձ համար բացահայտում էր։

  • @lianaak9854
    @lianaak9854 Жыл бұрын

    Ինչքան հաճելի է լսել ու տեսնել Էմիի նման ազնիվ, կեղծավորությունից ու գլուխ գովելուց զուրկ հանրաճանաչ մարդու։ Հազվագյուտ դեպք։

  • @annakhachatryan4768
    @annakhachatryan4768 Жыл бұрын

    Էնքան նոր բան իմացանք ու նորովի ճանաչեցինք Էմմիին։Բրավո։Երանի Հայկոյի կյանքի մանրամասներից էլ կարողանայինք իմանալ։Կարոտում ենք շատ նրան։

  • @veraaxabekyan197
    @veraaxabekyan197 Жыл бұрын

    Մեծ բավականություն ստացա, խելացի,կիրթ ու գրագետ երկու կանայք, կարելի է անվերջ լսել , իմանալ ու սովորել ... Նազենի ջան շնորհավորում եմ նոր նախագծի կապակցությամբ ու շատ եմ ուզում , որ մի եթեր էլ նվիրված լինի "Սիրո հավերժ երգիչ"Հայկոյին։

  • @arusyakharutyunyan8046
    @arusyakharutyunyan8046 Жыл бұрын

    Նազենի և Էմմի,Դուք հրաշք եք,թող Ձեր կյանքը միշտ ջինջ և պայծառ լինի🥰🥰

  • @31irusik
    @31irusik Жыл бұрын

    Հրաշք հայուհիներ, ինչ լավն եք, մեկ շնչով վայելեցի այս գեղեցիկ զրույցը։

  • @nadiahovhannisyan6866
    @nadiahovhannisyan6866 Жыл бұрын

    Էմմի՝ սեր, լույս, արև... Աստծո օրհնությունը Ձեզ և Ձեր գեղեցիկ ընտանիքին։

  • @user-iq5qf8uy3x
    @user-iq5qf8uy3x Жыл бұрын

    Շատ սիրեցի.շարժ կար ,բնականություն ու սեր կար եթերի մեջ։Շնորհակալություն❤

  • @hasmikavetisyan3424
    @hasmikavetisyan3424 Жыл бұрын

    Էմի ջան ինչ լավն ես , ինչքան պարզ աղջիկ ես ոչ մի արհեստական բան չկա քո մեջ շատ եմ սիրում քեզ😊💋,Աստված քեզ շատ ու շատ առողջություն ու ստեղծագործական վերելքներ տա🙏🙏🙏♥️ Նազենի ջան դու ել յուրահատուկ ես անընդմեջ ուզում եմ լսել քեզ

  • @T.S.M.61
    @T.S.M.61 Жыл бұрын

    Շատ թաղծոտ են Էմմիի աչքերը, մեծ կարոտ եմ տեսնում։ Ափսոս, շատ ափսոս՝ վաղ կորցրեց ծնողներին։ Տա Աստված մխիթարվի իր ընտանիքով, երեխաներով։

  • @melineohanyan1506
    @melineohanyan1506 Жыл бұрын

    Էմմի ջան,դու յուրահատուկ երգչուհի ես,քեզ շատ սիրում եմ,դու ծնված ես իսկապես բեմի համար😘💐

  • @goharghuk2978
    @goharghuk2978 Жыл бұрын

    Մեծ հաճույքով դիտեցի👏🏻👏🏻 Կցանկանաի նաեւ այս ֆորմատում տեսնեի Սիրուշոին

  • @dianapetrosyan3909
    @dianapetrosyan3909 Жыл бұрын

    Ինչ լավ հաղորդում էր։Մի շնչով ծարավի նման խմեցի։Այո այո խմեցի։Կարոտ էի հաճելի անկեղծ ու պարզ խոսքերի։Շնորհակալություն քեզ Նազենի ջան որակով հաղորդման համար։💙💙💙

  • @arevikkirakosyan91
    @arevikkirakosyan91 Жыл бұрын

    մեր սիրելի Էմմի, որքան ուրախ եմ, որ ժպտում ես կյանքին և կյանքն էլ քեզ 🤗🤗 եղիր միշտ առողջ, այդչափ կանացի ու լուսավոր քո գեղեցիկ ընտանիքում 🙏🌼 Նազենի ջան, շնորհակալություն այս գեղեցիկ պրոյեկտի համար 🙏🌞

  • @annshults3255
    @annshults3255 Жыл бұрын

    Էմմի ջան, տիեզերքի լույսն ես կրում քո մեջ✨ Ներքինդ շատ խորն է, շատ❤️ Արևդ անսպառ լինի☀️✨

  • @karenminasyan1076
    @karenminasyan1076 Жыл бұрын

    Հիասքանչ հայուհիներ։Ինչ հիանալի հիշողություններ ,մեր բոլորի արժանապատվությունը դուք բարձրացրեցիք ձեր բարցր ճաշակով գեղեցիկ հայերենով։ Հիանում և հպարտանում էնք ։

  • @emiliaharutyunyan8004
    @emiliaharutyunyan8004 Жыл бұрын

    Շատ սպասված ֆորմատ Նազենի ջան ❤️Մի շնչով նայեցի ։ Էմմիին փայլեց իր բարությամբ և անկեղցությամբ , իսկ Դուք սիրելի Նազենի Ձեր իսկ հատուկ հումորով, գրագիտությամբ և գեղեցկությամբ։ Անհամբեր սպասում եմ Ձեր հաջորդ հյուրին 😍

  • @hermineharutyunyan8842
    @hermineharutyunyan8842 Жыл бұрын

    Շատ ուրախ եմ, որ բացումը Էմմիով եղավ։ Անչափ շատ եմ գնահատում իր անկոտրում տեսակն ու միշտ ժպտացող աչքերը։ Նորովի բացահայտեցի իր ընտանիքը։ Կանաչ ճանապարհ Կամուրջներին։ Սնվեցի հոգեպես։ Դա մեզ շատ է պետք։ Բրավո Նազենի։ 👏👏👏👏

  • @user-bl8om7qb6z
    @user-bl8om7qb6z Жыл бұрын

    Կարոտել էինք Նազենիին հաղորդավարուհու դերում տեսնելուն🤗.... Էմմիին շատ եմ սիրում💙

  • @irinahovakimyan8938
    @irinahovakimyan8938 Жыл бұрын

    Շատ մեծ հաճույքով նայեցի հաղորդաշարը։Նազենի և Էմմի ապրեք Դուք,կիրթ, ուսուցողական,տրամաբանված`սկզբից մինչև վերջ։

  • @metaksyagevorgyan1938
    @metaksyagevorgyan1938 Жыл бұрын

    Էմոցիաներս այքան շատ են, որ բառեր չեն գալիս արտահայտվելու։ Շնորհակալ եմ շատ Նազենի ջան, այսքան ճաշակով, այսքան էմոցիոնալ, ինչպես ասում են՝ շունչս պահած լսել եմ, որ ոչ մի բառ բաց չթողնեմ ❤❤💐💐💐 ։

  • @nairagevorgyan2160
    @nairagevorgyan2160 Жыл бұрын

    Իմ Ժամանակի Աստվածուհի Նազենի, որ կարող եք "կապել" ամենատարբեր մարդկանց կյանքի Կամուրջները վայելեցի մեծ սիրով !!! Անչափ շնորհակալ եմ հաղորդման համար, ինչպես բոլոր Ձեր հաղորդումները խորը, ասելիքով, հույզերով հարուստ, մատուցմամբ' անկրկնելի։ Էմմիին ավելի շատ սիրեցի... 🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍

  • @anjeladashtoyan2282

    @anjeladashtoyan2282

    Жыл бұрын

    Կարողա խառն ես՞

  • @user-qp3ct8og5m

    @user-qp3ct8og5m

    4 ай бұрын

    😅 լավ չես ՀԱՍՏԱՏ բուժվի 😅😅😅 զիբիլին համեմատելուց առաջ ( խաչակնքվի )

  • @sonagrigoryan2924
    @sonagrigoryan2924 Жыл бұрын

    Emmi inchpes misht PARZ SHITAK AZNIV @nker u MARD💖💖💖😘😘😘

  • @hermineharutyunyan1116
    @hermineharutyunyan1116 Жыл бұрын

    Մեր սիրուն Նազենի,ասացի ՄԵՐ որովհետև դու մեր բոլորինն ես,հայ ազգինը հատիկ առ հատիկ,իսկ իմ համար մի առանձնահատուկ ՀԱՅԻ ԿԵՐՊԱՐ,ԿԻՆ,և ՄԱՐԴ բառիս բոլոր իմաստներով։Ես ապրում եմ Բելգիայում արդեն շա՜տ երկար տարիներ(25 տարի),բայց միևնույնա Հայաստանը ահավոր շատ կարոտում եմ,իսկ քեց տեսնելուց միշտ մը տեսակ ոգևորվում եմ ու հույսով լցվում որ քանի դեռ կաս ԴՈւ և մի քանի քեց նման մտածողներ ուրեմն վստահ եմ որ ՀԱՅԸ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ չեն դառնա Ասորիներ,ու մի օր նորից ՓՅՈՒՆԻԿԻ պես կհառնենք(բնակաբար երբ էս ապիկար ու տգետ «իշխանությունը» կանատակվի ընդմիշտ)։ Ասածս ինչ է …… ուզում եմ որ դու ընդմիշտ փայլես ու երբեք չտխրես,որովհետև դու քո ներկայությամբ կյանք ես տալիս շա՜տերին։ Իսկ Կամուրջների մասին կասկած անգան չունեի,որտեղ կաս Դու այդ հաղորդումը դառնում է իրական ու մի տեսակ տնական…..Շատ ճիշտ ընտրություն էր Էմմին հրավիրելը..Ապրեք որ Դուք կաք

  • @zariktsarukyan8547
    @zariktsarukyan8547 Жыл бұрын

    Նազենի ջան շատ հաճելի է Ձեզ տեսնել նոր նախագծում, ահագին ցրվեցինք մեր տխուր առօրյաից 🥰🙏

  • @Lusineeeee
    @Lusineeeee Жыл бұрын

    Ոնց էի սպասում Ձեր նախագծերին:Կարոտել էի♥️

  • @gayanedallaqyan5812

    @gayanedallaqyan5812

    Жыл бұрын

    Ճաշակով ՄԱՐԴՈՒ ճաշակով հաղորդումը: ❤ Անխափան նկարահանումներ ու հաճելի հյուրեր Նազենի ջան:💙💙💙

  • @aruslan2181
    @aruslan2181 Жыл бұрын

    Ապրես։ նազենի ջան Լավ է ուշ, քան երբեք..... Մևնք քեզ սիրել ենք այսպիսին, գրագետ, կիրթ, բանիմաց, գեղեցիկ

  • @irenemoon4941
    @irenemoon4941 Жыл бұрын

    Հրաշք հաղորդում, ինչ հաճելի է դիտելը, թող շարունակական լինի ❤❤❤

  • @user-zz1jb7rg9z
    @user-zz1jb7rg9z Жыл бұрын

    Ինչ լավ նախագիծ է, շա՜տ հաճույքով նայեցի :Շատ ապրեք ❤

  • @gayanemesropyan9867
    @gayanemesropyan9867 Жыл бұрын

    Ապրելով երկար տարիներ Ուկրաինայում, չեմ ճանաչել ձե՛զ իմ սիրելի հայեր ջան։ Այսօր լսելով այս հաղորդումը, (հիմա վերադարձել ենք Հայաստան), հասկացա,որ միայն ապրելով հեռու, սկսում ես գնահատել ու սիրել քոնը՝ քո հայկականը։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՉԱՓ։😘😘😘

  • @floraavetisyn6570
    @floraavetisyn6570 Жыл бұрын

    Հավատ հույս կամք Նազենից փոխանցվող զգացմունքների մի մեծ փունջ։🤗 Էմմի ջան 💋💋💋❤️❤️

  • @kristinadanielyan4811
    @kristinadanielyan4811 Жыл бұрын

    Շնորհակալ եմ շատ Նազենի ջան էնքան պակաս կա մեզանում նորմալ հաղորդումների, գեղեցիկ խոսքի, որը լրացվում է ձեր հաղորդումների միջոցով։ Աստված ձեզ պահապան լինի։

  • @dobroeutro1719
    @dobroeutro1719 Жыл бұрын

    Ինչ լավն եք ,շատ դրական էմոցիաներ փոխանցեցիք❤շնորհակալություն 👏🙏

  • @lauratadevosyan1064
    @lauratadevosyan1064 Жыл бұрын

    Շնորհակալություն շատ Նազենի ջան, հուսով եմ շարունակելի կլինի ձեր նախագիծը

  • @ruzsar5007
    @ruzsar5007 Жыл бұрын

    Հաճույքով նայեցի,կարոտել էինք քո բարձր մակարդակով հաղորդումներին Նազենի ջաաան🌺

  • @sonasedrakian
    @sonasedrakian Жыл бұрын

    Նազենի, շնորհակալ ենք։ Թո’ղ լինի շարունակելի ։ Գալիքի համար անասելի մեծ աշխատանք եք կատարում …

  • @lusinebadeyan5741
    @lusinebadeyan5741 Жыл бұрын

    Նազենի ջան մեծ շնորհակալություն Ձեզ, ինչպես միշտ որակ ստեղծելու ու շատ յուրովի ներկայացնելու համար, Ձեզ եթերում տեսնելն արդեն մի մեծ դասընթաց է։ Շնորակալություն նաև Էմմիին, եթերներից ճանաչով Ձեր հաղորդման շնորհիվ մի ուրիշ Էմմի բացահայտեցի, իր երգացանկից իմ ամենասիրելին միշտ եղել ու մնում է 《Կամուրջները》: Թող Կամուրջները լինեն հարատև։👏❤❤❤😘

  • @narahh9838
    @narahh9838 Жыл бұрын

    Ոնց եմ սիրում ձեր Հայերենը… Շատ հետաքրքիր էր👍

  • @nazikginosyan7881
    @nazikginosyan7881 Жыл бұрын

    Շնորհակալ եմ ,հաճելի էր ձեզ լսելը💋💋🤗🤗

  • @yelenabayanduryan
    @yelenabayanduryan Жыл бұрын

    Ֆիլմ էր .հուզեց , ժպիտ պարգեւվեց , Նազենին զրույցի վարպետությամբ հիացրեց , իսկ Էմմին՝ անկեղծությամբ: Շատ լավ հաղորդում էր :

  • @ruzanmnacakanyan681
    @ruzanmnacakanyan681 Жыл бұрын

    Բռավո հԵրթական ստացված պռոյԵկտ մԵզ հրամցնԵլու համար 👏👍👌 մԵր սիրուն ու տաղանդավոր ՆազԵնի Հովհաննիսյան ջան💃👏👏👏 իսկ Էմմին ինչպԵս միշտ փայլում է 👍👍👍💃 դԵ իսկ էմմիի ծնողնԵրի մԵր շաատտ սիրԵլի ՆադԵժդա Սարգսյանի ու Դավիթ ԲԵջանյանի մասին խոսքԵրն ավԵլորդ Են 👍👌Աստծո տված պարգևնԵր Են ......լուսավորվի իրԵնց հոգինԵրը💔💔🕯🕯 🙏🙏

  • @NazeniHovhannisyanOfficial

    @NazeniHovhannisyanOfficial

    Жыл бұрын

    Շնորհակալ եմ Ռուզաննա ջան, բարի խոսքը թող հազարապատիկ վերադառնա ❤️

  • @ruzanmnacakanyan681

    @ruzanmnacakanyan681

    Жыл бұрын

    @@NazeniHovhannisyanOfficial ԱմԵն 🙏 նմանապԵս 😘.....կնԵրԵք տառասխալնԵրիս համար արագ գրԵլուց է ստացվում 😀💻📱📲

  • @svetlanadanielyan2712
    @svetlanadanielyan2712 Жыл бұрын

    Իմ անչափ սիրելի Նազենի Հովհաննիսյան ջան, կարոտել էինք Ձեր ներկայությամբ նախագծերը։ Ամեն ինչ հետաքրքիր,տարբերվող եք ներկայացնում։😘 Էմմիին էլ էինք կարոտել,հաճելի էր դիտել։Շնորհակալ ենք շատ, Ձեզ բարի գործունեություն։💕💋

  • @nare1996
    @nare1996 Жыл бұрын

    Նազենի դուք իմ մոտիվացիան եք❤️

  • @Story_Time854
    @Story_Time854 Жыл бұрын

    Սիրուն ու բարի Նազենին💓

  • @arev_83.
    @arev_83. Жыл бұрын

    Շատ հաճելի էր , Էմմի միշտ եմ հիացել քո տեսակով , պարզ ու շիտակ ։ Միշտ կսպասեմ նոր Կամուրջների ։

  • @vikaantonyan7144
    @vikaantonyan7144 Жыл бұрын

    Նազենի ջան քո ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ էնքան ուրիշ է, որքան նուրբ էնքան դիպուկ , սիրում են Ձեզ ու Ձեզնից սովորելու շատ բան ունենք

  • @lusinazaryan1958
    @lusinazaryan1958 Жыл бұрын

    Ապրեք Նազենի ջան ես հ այճուքով լսում և դիտում եմ ձեր հաղորդուները դուք շաաաաաատ գրագետ և մաքուր հայերենով եք ներկահացնում որը այս պայմաններում շատ բացառիկ երևույթ է։

  • @nata6561
    @nata6561 Жыл бұрын

    Շնորհավորում եմ Նազենի ջան❤️ կարոտած եմ լսում քո գրագետ ու կիրթ խոսքը, հաճույքով նայում գեղեցկությունդ։ Էմմին հրաշք է❤️

  • @christinaabrahamyan21
    @christinaabrahamyan21 Жыл бұрын

    Հա, բայց ու՞մ եք խաբում։ Ո՞նց է Էմմին Բեջանյան ազգանվան միակ շարունակողը, եթե Դոդոն ունեցել է կին, երեխա մինչև Նադյային հանդիպելը ևԴոդոյի որդին ` Արա Բեջանյանը (18.09 1970թ.)ևս ժառանգ է, Էմմիից 14 տարով մեծ, բայց միշտ մարդկանց աչքին թոզ եք փչում`խոսելով միայն Էմմիի մասին,որպես միակ ժառանգ և ազգանվան միակ շարունակողը։ Չեմ հավատա,որ չգիտեք։ Պարզապես թաքցնում եք և վերջ։

  • @user-eu3dj2pz5c

    @user-eu3dj2pz5c

    Жыл бұрын

    Շատ շնորհակալ եմ տեղեկության համար👌միշտ իմացել եմ, որ Էմմին Դոդոյի միակ երեխան է։

  • @user-ne1gg6qx8r

    @user-ne1gg6qx8r

    8 ай бұрын

    Բայց Էմին քուրիկ ունի եթե չեմ սխալվում

  • @christinaabrahamyan21

    @christinaabrahamyan21

    8 ай бұрын

    @@user-ne1gg6qx8r ոչ, Արա Դավթի Բեջանյան 19.09.1970թ ծնված։ Դավիթ Բեջանյանի և իր կնոջ` Ալմաստի որդին է մինչև Նադեժդա Սարգսյանը

  • @hydenazarian7301

    @hydenazarian7301

    7 ай бұрын

    Էմմի ջան դու եղբայր ունես ինչու ես դու միակ ժառանգը բա արա բեջանյանը նա ել է դոդի որդին

  • @TheAnnaHay
    @TheAnnaHay Жыл бұрын

    Էմմին անկեղծ , բարի, արժանի զավակ իր ծնողքի՝ հաղորդավարուհին ձևական ու կեղծ

  • @arminemiqaelyan7533
    @arminemiqaelyan7533 Жыл бұрын

    Շնորհակալություն, ինչպես միշտ շատ ճաշակով և բովանդակալից❤️

  • @mayran2048
    @mayran2048 Жыл бұрын

    Փշաքաղված լսեցի, ամենայն ուշադրությամբ Շաաատ հետաքրքիր էր լսել նրանց մասին այդքան մանրամասն, հրաշք մարդիք `մե՛ծ մարդիք... Հավես էր ❤❤❤

  • @hostelglide
    @hostelglide Жыл бұрын

    Մի շնչով նայեցի, շատ ջերմ ստացէեց հաղորդումը☺️

  • @monikamelikyan3259
    @monikamelikyan3259 Жыл бұрын

    Իմ հայեր,իմ կարոտ՝ Հայոց մտավորական Աշխարհ։

  • @meriarakelyan6947
    @meriarakelyan6947 Жыл бұрын

    Հրաշք Մարդ է Էմմին, Շատ Պարզ, պարզության մեջ ՇՔԵՂ ու շատ Իսկական, լավ մամա ու կին ❤ Զրույցն էլ Շատ հաճելի ու բավանդակալից էր: Շնորհակալություն և շարունակաբար նույնքան ստացված ու շիտակ KZread-յան եթերներ Նազենի ջաան ! ❤

  • @anikiourktchian4838
    @anikiourktchian4838 Жыл бұрын

    Մեծ բավականություն ստացա և շատ բան բացահայտեցի այս գեղեցիկ ընտանիքի մասին ❤❤❤❤

  • @asyakaraxanyan7357
    @asyakaraxanyan7357 Жыл бұрын

    Մեծ հաճույքով դիտեցի,դրական էր ձեր զրույցը,ավարտից հետո երկար ժամանակ մնացի էմոցիաների տակ։ Շնորհակալ եմ քեզ Նազենի դու գանձ ես մեզ համար,իսկ Էմմին արժանի զավակ եվ Հայ։🌹🌹🌹🌹🌹

  • @mariakhublaryan1687
    @mariakhublaryan1687 Жыл бұрын

    Ինչպես դուք ասացիք,ես էլ շունչս պահած նայեցի...այնքան բացահայտում արեցի ինձ համար..Ես Էմմիին այսպիսին չգիտեի👍շնորհակալ եմ շատ♥️

  • @martirosyan3432
    @martirosyan3432 Жыл бұрын

    միշտ սիրել եմ Էմմիին❤ նաեւ իմ կարծիքով Էմմին ուներ հզոր ձայն համեմատած իր տարիքային երգչուհիների հետ😊🫶🏻

  • @lenaqalashyan6725
    @lenaqalashyan6725 Жыл бұрын

    Նազենի՝ հոմանիշը յուրօինակության, հայուհու իսկական կերպարի, ինքնատիպ, բովանդակալից կնոջ։ Շնորհակալ եմ Քեզ, կամուրջներով մասնավորապես ինձ տանելու ու ներկայացնելու կյանքը փշալարերից այն կողմ

  • @ehovhannisyan2432
    @ehovhannisyan2432 Жыл бұрын

    Մեծ բավականություն ստացանք,❤շնորհակալ ենք սիրելի Նազենի , նրբաճաշակ եւ բարձրակարգ։ Սիրում ենք Էմմիին❤

  • @armpuk
    @armpuk Жыл бұрын

    Շատ հաճելի հաղորդում էր, Նազենի ջան։ Էմմիենց հրաշք ընտանիքի մասին շատ նոր բաներ իմացա ու ավելի շատ սկսեցի սիրել իրենց։

  • @julietamadeyan966
    @julietamadeyan966 Жыл бұрын

    Շա՜տ անկեղծ ու մաքուր զրույց ❤️❤️❤️

  • @syuzisyuzi6617
    @syuzisyuzi6617 Жыл бұрын

    Լացացրեցիք, շատ հուզիչ էր,բայց սիրով մինչև վերջ նայել եմ։💜😪

  • @marineabgaryan1961
    @marineabgaryan1961 Жыл бұрын

    Շնորհակալություն սիրելիներս🙏🏼❤❤

  • @tatevgevorgyan8627
    @tatevgevorgyan8627 Жыл бұрын

    Հրաշք❤ Տարբեր ձևով ուժեղ մարդիկ։

  • @lusinepetrosyan6073
    @lusinepetrosyan6073 Жыл бұрын

    Երկու հրաշքների զրույց։ Շատ հուզված եմ դիտել, բայց անչափ հաճույքով։ Շնորհակալ ենք, որ դուք կաք։

  • @anushsaharyan3026
    @anushsaharyan30267 ай бұрын

    Շատ բովանդակալից զրույց և շստ հուզիչ,առանց արցունքների հնարավոր չէր նայել

  • @armineegiazaryan9773
    @armineegiazaryan9773 Жыл бұрын

    Շնորհավորում եմ, Նազենի ջան, Էմմի ջան։Ապրեք❤️

  • @haykuhikarapetyan8079
    @haykuhikarapetyan8079 Жыл бұрын

    Շատ գեղեցիկ հաղորդում էր, մի շնչով ու հաճելի հանգստությամբ նայեցի։ Շնորհակալ եմ անչափ💕💕💕

  • @gayanesargsyan1438
    @gayanesargsyan1438 Жыл бұрын

    Էմմի, մինիմալ շքեղություն եմ տեսնում յուրաքանչյուր դետալիդ մեջ❤

  • @hayarpiarustamyan4445
    @hayarpiarustamyan4445 Жыл бұрын

    Նազենիս համոզված եմ մայրիկտ տեսել է քո ապագան դեռ անունտ ընտրելուց։Դու մեր անփոխարինելին ես։🇦🇲🇩🇪

  • @mensahospice6395
    @mensahospice6395 Жыл бұрын

    Красавица Надежда Саркисян! Светлая память !🙏🙏🙏💐

  • @mayastepanyan
    @mayastepanyan Жыл бұрын

    Հրաշալի նախագիծ է սիրելի Նազենի, և առաջին հյուրին էլ իդեալական էիք ընտրել, շաաատ սիրելի Եմմի, և իր յուրահատուկ ընտանիքը։ Փորձեմ աասել թե ում կուզենայի տեսնել, հիշել և ավելի ճանաչել՝ Վարդուհի Վարդանյանի մասին, Սոֆի Մխեյան, Լիլիթ Կարապետյան, Էմմա և Արամո, Հասմիկ Կարապետյան, Նարեկ բավեյան․․ մարդիկ որոնք կհիշեն այն սերնդի մասին, որ արդեն գրեթե սպառվել է․

  • @liannaazizyan5037
    @liannaazizyan5037 Жыл бұрын

    Անչափ շնորհակալություն Նազենի ջան, շարունակելի թող լինի, շատ հետաքրքիր հաղորդում էր..... 👏👏👏👏👏

  • @liliasargsyan6620
    @liliasargsyan6620 Жыл бұрын

    Անկրկնելի ճաշակով Նազենի ջան մեր այս անշունչ կյանքին նոր շունչ տվեցիր Շնորհակալ ենք շատ❤️❤️❤️❤️💋💋💋💋

  • @ingaharutyunyan2033
    @ingaharutyunyan2033 Жыл бұрын

    Հերթական անգամ հիացած եմ տաղանդավոր,գրագետ ու գեղեցիկ Նազենիով,լավ կլիներ Էմմին մի փոքր զարգացներ իր բառապաշարը,ամեն դեպքում շնորհակալ եմ գեղեցիկ ու բովանդակալից հաղորդման համար❤

  • @zarapanyan4781
    @zarapanyan4781 Жыл бұрын

    Սովորաբար մեկնաբանություններ չեմ սիրում գրել, բայց հիմա գրում եմ։ Մի շնչով նայեցի, շաատտ հետաքրքիր էր։ Գուցե կար ինֆորմացիա, որ այս հաղորդումից իմացա, դա էր պատճառը, բայց ամռն դեպքում հաճելի էր, և՛ Նազենիին լսել, և՛ Էմմին։ Շնորհակալ եմ ։

  • @arminebaghdasaryan3461
    @arminebaghdasaryan3461 Жыл бұрын

    Մի ուրիշ Էմմի❤

  • @goharparuryan2585
    @goharparuryan2585 Жыл бұрын

    Էմմի🫶... լուսավոր առաջնեկ էր!!! Սպասում ենք հաջորդին💟: Միասին քայլենք հիշողության կամուրջներով)

  • @NazeniHovhannisyanOfficial

    @NazeniHovhannisyanOfficial

    Жыл бұрын

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ )))❤️🤗😘

  • @arpineamiraghyan3630
    @arpineamiraghyan3630 Жыл бұрын

    Աստված օրհնի ընտանիքդ🇦🇲🤍

  • @hermine5366
    @hermine5366 Жыл бұрын

    Թերևս միակ հաղորդումն էր, որ առանց մի վայրկյան բաց թողնելու դիտել եմ: Անկեղծություն, սեր ու հանգստություն է ճառագում Ձեզնից: Ակամայից այս տողերը հիշեցի...Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն, Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն... Նազենի ջան, շատ ապրեցնող էր...Շնորհակալ ենք, որ ունենք Ձեզ: Հաջողություն և աներեր առողջություն եմ մաղթում Ձեզ:

  • @ruzannamanukyan6661
    @ruzannamanukyan6661 Жыл бұрын

    Նազենի ջան որտեղ դուք այնտեղ ճաշակ,որակ եվ գեղեցկություն,աստված օրհնի քո նախագիծը ,եվ ցանկանում են նորանոր պրոեկտներ

  • @shogervardanyan1315
    @shogervardanyan1315 Жыл бұрын

    Շնորհակալություն շատ սիրելի Նազենի❤️💕

  • @varduhisimonyan5736
    @varduhisimonyan5736 Жыл бұрын

    Սիրելի Էմմի Շատ հուզվեցի, ապրես շատ Բարի,ազնիվ,ընկերասեր,անկեղծ,համեստ,մեծերին հարգող իմ սիրուն ու չքնաղ աղջիկ Աստված քեզ ու քո ընտանիքին միշտ պահապան ու օգնական

  • @zhenicnazaryan7407
    @zhenicnazaryan7407 Жыл бұрын

    Անկրկնելի,միշտ հիասքանչ մեր Նազենի❤️❤️❤️❤️❤️

  • @angelamovsisyan867
    @angelamovsisyan867 Жыл бұрын

    Վերջապե՜ս, սպասում էի անհամբեր։ Հետաքրքիր էր շատ։ Նազենի ջան, Էմմի ջան ,ձեզ լսելով մի տեսակ լցվում ենք։Մշտական սիրուններ🥰

  • @user-hj2dp6fw5n
    @user-hj2dp6fw5n Жыл бұрын

    Ինչպես միշտ՝ բարձրաճաշակ ու համով֊հոտով, կեցցես, Նազենի 👍

  • @keti9240
    @keti9240 Жыл бұрын

    Спасибо большое за новый проект 👏👍👍

  • @user-qv6bo8qs2u

    @user-qv6bo8qs2u

    Жыл бұрын

    Shnorakal em,,,🙏🙏🙏👍👍👍👍❤

  • @saraariela3755
    @saraariela3755 Жыл бұрын

    Xelaci , gexeckuhi u lav MARD NAZENI 💜💜💜💜💜🌷🌷🌷

  • @user-tl2hx9du6f
    @user-tl2hx9du6f Жыл бұрын

    Հրաշալի էր Շնորհակալություն որակով և բովանդակալից ջերմ զրույցի համար։

Келесі