Հառիճի վանք, Հառիճավանք վանական համալիրը

Հառիճավանք (նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։
Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թվականներին սովորել է Ավետիք Իսահակյանը։
Հառիճի վանքում դաստիարակվում և կրթվում են ապագա հոգևորականներ։ Ներկայումս բացի Հառիճից հոգևորականների դպրոցներ կան Վաղարշապատում և Սևանավանքում։
Ավանդապատումներ
Սելջուկների արշավանքի ժամանակ (11-րդ դարի կեսեր) եկեղեցի բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորի հատակ։
Եկեղեցի մտնելով սելջուկները մարդ չգտնելով կատաղել են և որոշել են եկեղեցին հողին հավասարեցնել։ Նրանք ձիերի օգնությամբ քաշել պոկել են զանգակատունն իր վրա պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվել։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձել քանդել կառույցը։
Ավանդություններից մեկի համաձայն էլ իշխանական օրիորդներից մեկը սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել և նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։
Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցման ժամանակի մասին ոչ մի տվյալ չի պահպանվել։ Աբել Մխիթարյանցը եկեղեցին համարում է 10-րդ դարի կառույց[2]։ Նա կրկնահարկ մատուռին վերաբերող Սարգիս ճոնի անթվական շինարարական արձանագրությունը սխալմամբ վերագրում է Սուրբ Գրիգոր եկեղեցուն՝ Սարգիս ճոնին համարելով 10-րդ դարի անձնավորություն։ Նույն կարծիքին է նաև Ս. Զալալյանցը։ Ղևոնդ Ալիշանը, հիմնվելով Ա. Մխիթարյանցի տվյալների վրա, կրկնում է վերջինիս տեսակետը, թեև կասկածի տակ է առնում արձանագրության թվագրման ճշտությունը[4]։ Հետագա հետազոտողները, նկատի առնելով հուշարձանի հատակագծային լուծումը, այն համարում են 7-րդ դարի կառույց։
Հուշարձանն իր բացարձակ չափերով Մաստարայի տիպի կառույցներից ամենափոքրն է։ Աբսիդները արտաքինից հնգանիստ են, ներսից կիսաշրջանաձև։ Գլխավոր մուտքը արևմտյան կողմից է։ Երկրորդ մուտքը՝ հարավից, սակայն ոչ թե աբսիդից, այլ անկյունային պատից։ Մուտքի այսօրինակ տեղադրությունը թելադրված է հարավային աբսիդի անմիջապես ժայռի եզրին կառուցված լինելու հանգամանքով։ Երրորդ մուտքը, որ բացվել է հետագայում անկյունային պատի վրա հյուսիսից, տանում է Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթ։ Մուտքը բացվել է 19-րդ դարում։
Եկեղեցին հարավ-արևմտյան կողմից ունի քառանկյուն հատակագծով մի ավանդատուն, որն իր չափերով չի ներդաշնակում եկեղեցու արտաքին հորինվածքին, և որոշ չափով խաթարում է կառուցվածքի միասնականությունը։ Եկեղեցին և ավանդատունը միաժամանակ են կառուցվել։ Դա պարզորոշ երևում է կառույցի պատերի շարվածքից և ներսից ու դրսից ավանդատան մուտքի բարավորի տեղադրությունից։
Սուրբ Գրիգոր եկեղեցուն հետագայում հարավ-արևմուտքից կցվել է մի այլ ավանդատուն, որի վրա Սարգիս Ճոնը բարձրացրել է երկրորդ հարկի մատուռը։ Գմբեթն օրգանապես կապվում է աբսիդների ու անկյունային մասերի հետ։ Եկեղեցու արտաքինը կրել է բազմաթիվ փոփոխություններ։ Նորոգվել է արտաքին երեսապատը, ավելացվել է կրկնահարկ մատուռը, որը 12-րդ դարում արևմուտքից կցվել է զանգակատանը, ամբողջովին վերակառուցվել է եկեղեցու գմբեթը։ Դժվար է պատկերացնել կառույցի նախնական տեսքը, քանի որ այն բոլոր կողմերից շրջապատված է կից կառույցներով, իսկ հյուսիսից մտնում է Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի ծավալի մեջ։
Մեծ փոփոխություն է կրել Սուրբ Գրիգոր եկեղեցին 19-րդ դարի նորոգման ժամանակ։ Իրենց նախնական նիշից բարձրացվել են անկյունային մասերը՝ հյուսիսային կողմում, Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի պատի մեջ պահպանված զամբյուղաձև զարդաքանդակով քիվր։ Այս հատվածների և աբսիդների սկզբնական նիշից բարձրացված ծածկերը փակում են գմբեթի օղակաձև հիմքը, որի վբա բարձրացել է 16-նիստավոր թմբուկը։ Վերջինս վերանորոգվել է, դա երևում է երեսապատող քարի գույնից, շարվածքից։ Թմբուկը պսակված է եղել շրջանաձև, զամբյուղաձև զարդաքանդակ ունեցող քիվով, որը գրեթե ամբողջապես պահպանվել է։ Եկեղեցու ծածկերն ու վեղարը իրականացված են եղել կղմինդրով։ Ա. Մնացականյանը գտնում է, որ նիստավոր թմբուկից շրշանաձև քիվին անցումը արված է կղմինդրի ծածկը հեշտությամբ իրականացնելու նպատակով[11]։ 1863 թվականի նորոգման ժամանակ թմբուկի ծածկը արվել է կիսագնդի ձևով։
Սուրբ Գրիգոր եկեղեցու գավիթը
Կառույցը չի պահպանվել։ Այն հիմնովին ավերված է։ Սուրբ Գրիգոր եկեղեցու արևմտյան ճակատի վրա պահպանվել են այժմ գոյություն չունեցող շինության շաղախի հետքեր։
Գավիթը ունեցել է ուղղանկյունաձև հատակագիծ, հարել է Սուրբ Գրիգոր եկեղեցուն արևմուտքից և իր մեջ է առել վերջինիս արևմտյան աբսիդը։ Կառույցի հյուսիսային կողմում տեղավորված է եղել առանձնացված մի սենյակ։ Գավիթն ունեցել է երկթեք ծածկ։
#ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Пікірлер: 3

  • @sarosaro5618
    @sarosaro561810 ай бұрын

    Ասու օրհնությունը միշտիր վրա լինի շատ շատ եմ սիրում Հառիջավանկը։ Այդ հոգեվոր դպրանոցում սովորելու թոռնիկիս երեք տարի։

  • @karapetmkrtchyan2026
    @karapetmkrtchyan20264 ай бұрын

    Շնորհակալություն...

  • @arturharutyunyan6354
    @arturharutyunyan6354 Жыл бұрын

    🇦🇲✊👍👏