Նորատուսի Սուրբ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ Եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորատուս), Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Նորատուս գյուղում, կառուցվել է 9-րդ դարում Սահակ Սյունեցի իշխանի նախաձեռնությամբ։ Եկեղեցին սրբատաշ է, ունեցել է մեծ քարերով կառուցված գմբեթավոր սրահ, բայց տարիների ընթացքում փլուզվել է, սակայն Ալաշկերտից ներգաղթողներն այն ծածկել են գերաններով։
Եկեղեցու բակում կան բազմաթիվ խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 996 թվականով, որն այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Եկեղեցու շրջակայքում կա 9-17-րդ դարերի գերեզմանոց, որտեղ նաև կան տարբեր դարերի պատկանող շուրջ 43 խաչքարեր։
Վերանորոգում
Առաջին վերանորոգման աշխատանքները իրականացվել են 1974-1975 թվականներին։ Երկրորդ անգամ վերանորոգման աշխատանքները սկսել են 2011-2012 թվականներին։ Եկեղեցին այժմ գործում է։

Пікірлер: 4

  • @hovenhoven7936
    @hovenhoven79367 ай бұрын

    ❤️🙏🏻ԱՄԷՆ ԻՄ ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ🙏🏻❤️

  • @user-zw2ko7yi3o
    @user-zw2ko7yi3o7 ай бұрын

    «Ձեր սիրտը թող չվրդովի. հաւատացէ՛ք Աստուծոյ, հաւատացէ՛ք նաեւ ինծի: Շատ բնակարաններ կան իմ Հօրս տան մէջ. եթէ այդպէս չըլլար, միթէ պիտի ըսէի՞ ձեզի թէ կ՚երթամ՝ որ տեղ պատրաստեմ ձեզի: Երբ երթամ եւ տեղ պատրաստեմ ձեզի, դարձեալ պիտի գամ ու քովս ընդունիմ ձեզ, որպէսզի ո՛ւր ես եմ՝ դո՛ւք ալ հոն ըլլաք: Գիտէք ո՛ւր կ՚երթամ, գիտէք նաեւ ճամբան»: Թովմաս ըսաւ անոր. «Տէ՛ր, չենք գիտեր ո՛ւր կ՚երթաս, եւ ի՞նչպէս կրնանք գիտնալ ճամբան»: Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ ճամբան, ճշմարտութիւնն ու կեանքը. ո՛չ մէկը կու գայ Հօրը քով՝ բայց միայն ինձմով: Եթէ ճանչնայիք զիս՝ պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս. եւ այժմէն իսկ կը ճանչնաք զայն, ու տեսած էք զայն»: - ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 14:1-7

  • @user-aram09
    @user-aram097 ай бұрын

    Աստված բոլորիս պահապան🙏

  • @user-ie2cf1cm4x
    @user-ie2cf1cm4x3 ай бұрын

    Ինչի այս հաղորդման մեջ չի ասվում որ Խաչիկ Կարապետյանի շնորհիվ մեր եկեղեցին հանձնվեց շահագործման

Келесі