ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆՔ

Ախթալայի վանք (այլ անվանումներ՝ Պղնձահանքի վանք, Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Տեղակայված է Դեբեդի կիրճում՝ ոչ մեծ սարահարթի վրա։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Ի սկզբանե եղել է Հայ առաքելական եկեղեցու վանք, 13-րդ դարում հանձնվել է հայ քաղկեդոնացիներին՝ երկար ժամանակ մնալով նրանց գլխավոր հոգևոր կենտրոնը, և գործել է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո։ 18-րդ դարի սկզբին լքվել է, իսկ 1802 թվականին վերականգնվել է ու վերածվել Անդրկովկասում բնակվող հույների կրոնական կենտրոնի։ Ներկայումս պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։
Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանը 13-րդ դարի առաջին քառորդում, նրա պատերը նկարազարդված են լավ պահպանված որմնանկարներով, որոնք կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի։ Դրանք իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։
Անվան ծագում
Ախթալա բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս հինգերորդ դարում և կոչվել է Ագարակ (հավանաբար նախկինում այն եղել է Գուգարաց աշխարհի իշխանների կալվածք-ագարակը և հետագայում վերածվելով առանձին բնակավայրի՝ կոչվել է նույն անունով)։ Բնակավայրում կառուցված վանքը կոչվել է Ագարակի եկեղեցի կամ վանք, ինչպես սովորաբար Հայաստանի վանքերը կոչվել են այն բնակավայրի անունով, որի տարածքում կամ որին մոտիկ գտնվել են։ Հետագայում Ագարակը վերանվանվել է Պղնձահանք, ամենայն հավանականությամբ այնտեղ գոյություն ունեցող հարուստ պղնձահանքերի պատճառով, իսկ Ագարակի եկեղեցին կամ վանքն սկսել է կոչվել Պղնձահանքի կամ Պղնձահանից վանք։
Ավելի ուշ Պղնձահանքը վերանվանվել է Ախթալա, և նրա անունով էլ վանքն սկսել է կոչվել Ախթալայի վանք։ Ստույգ հայտնի չէ, թե երբ է Ագարակը վերանվանվել Պղնձահանք, իսկ վերջինս էլ՝ Ախթալա, հայտնի է միայն, որ 12-րդ դարի վերջերին բնակավայրը հայտնի էր Պղնձահանք անունով, իսկ 18-րդ դարում այն արդեն կոչվում էր Ախթալա։
Պատմություն
Ագարակի վանքը հիմնադրել է վրաց Վախթանգ Գուրգասլան թագավորը հինգերորդ դարում։ Վրաց մատենագիր Վախուշտը գրել է. «Հաղպատից ցած գտնվում է Ճոճկանի հովիտը՝ Լալվար լեռան ստորոտում... Ավելի ցած և դեպի հյուսիս է Ագարակի եկեղեցին, որը Գուրգասլանը (446-499) դարձրեց եպիսկոպոսարան, որի իրավասությունը տարածվում էր Խունանի, Գարդոբանի, Բերդուջի վրա։ Նրա կաթուղիկեն շատ ճարտարապետական ձևով է շինված և այժմ կոչվում է Ախթալա»։
Վախթանգ Գուրգասլան թագավորի կառուցած եկեղեցու շենքը հետագայում հիմնովին ավերվել է և չի պահպանվել. նրա պատերի քարերը հետագայում թափված են եղել կից ձորերում ու վանքի շրջակայքում, իսկ մի մասն էլ օգտագործել են գյուղամիջի աղբյուրի շենքի ու առանձին բնակելի շենքերի կառուցման և նույնիսկ ամրոցի բերդապարիսպների վերանորոգման ժամանակ (Հուշարձանների պահպանության կոմիտեն հավաքել է այդ թափված բեկորների մեծ մասը և դասավորել վանքի գլխավոր եկեղեցու ներսում):
Հայտնի չէ, թե երբ է ավերվել Ագարակի եկեղեցու սկզբնական շենքը։ Սակայն ենթադրվել է, որ 1105 թվականին, երբ սելջուկյան Խըզլ ամիրան Տաշիրքն ասպատակելու ժամանակ այրել է Հաղպատի և Սանահինի վանքերը, կարող է ավերված լինել նաև դրանց մոտ գտնվող Ագարակի եկեղեցին։
X-րդ դարում Պղնձահանքի ամրոցը դարձել է Կյուրիկյան-Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազմավարական կետը։ 13-րդ դարի սկզբին Աթաբեկ Իվանեն, որը եղել է Զաքարյանների տոհմի ներկայացուցիչը և վրաց Թամար թագուհու պալատում ազդեցիկ անձնավորություն, վանքը հանձնել է Վրաց քաղկեդոնական ուղղափառ եկեղեցուն և վերակառուցել է հայկական տաճարը։
Պղնձահանից վանքի մասին հիշատակել են բազմաթիվ պատմագիրներ։
Կիրակոս Գանձակեցին վանքի մասին հիշատակել է Իվանեի մահվան մասին գրելու ժամանակ. «Վախճանեցաւ և Իվանե, եղբայր Զաքարեի և թաղեցաւ ի Պղնձահանքն ի դուռն եկեղեցւոյ՝ զոր շինեաց ինքն, առեալ ի Հայոց՝ Վրաց վասն արար»։ Կիրակոս Գանձակեցին նշել է նաև, որ վանքի բակում է թաղվել Իվանեի որդին՝ Ավագը։ Նույն Ավագ իշխանի մահվան մասին գրելիս վանքը հիատակել է նաև Վարդան Բարձրբերդցի պատմիչը:
Ստեփանոս Օրբելյանի հաղորդած տեղեկության համաձայն՝ Պղնձահանքի վանքում է պահվել այն սուրբ Նշան մասունքը, որն Իվանե Աթաբեկը նվեր էր ստացել Սյունյաց Վասակ իշխանից, և որը 1216 թվականին Սյունյաց հոգևոր թեմի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսի խնդրանքով նույն Իվանեն նվիրել է Ամաղու Նորավանքին։ Ստեփանոս Օրբելյանի հաղորդած տեղեկություններից հայտնի է նաև, որ հետագայում վեճ է ծագել Նշան խաչի պատկանելության շուրջը, այդ պատճառով հրավիրվել հատուկ ժողով Լիպարիտ Օրբելյան իշխանի նախաձեռնությամբ, որին ի թիվս տարբեր դավանանքի բարձրաստիճան հոգևորականների և մի շարք նշանավոր վանքերի առաջնորդների մասնակցել է նաև Պղնձահանից վանքի առաջնորդը։

Пікірлер: 13

  • @mekhaknanushyan1754
    @mekhaknanushyan17543 ай бұрын

    ՏԵՐՍ Օրհնի Հայոց Երկիրս, հիանալի է ունենք Ասծո հրաշք շինությունների կպնգուն վկաներ, թո՛ղ Տերոջ աջը հովանի լինի Հայ Ազգին։ Ապրեք դոք այս հաղորդումը նկարահանողներ Աստված Օրհնի ձեր աշխատանքը։ 🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲

  • @miqomeliqsetyan1893
    @miqomeliqsetyan18936 ай бұрын

    Ամեն

  • @user-nu4dv5pj2u
    @user-nu4dv5pj2u3 ай бұрын

    Спасибо ! Очень интересно, очень красива, очень полезно!

  • @user-rp3bi2gy8f
    @user-rp3bi2gy8f10 ай бұрын

    🇦🇲🇦🇲🇦🇲❤💒❤🇦🇲🇦🇲🇦🇲 ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵ՛Ր ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉ ՄԵՐ ❤ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄՅԱ ՔՈ ԱՐԱՐԱԾՈԾ ԵՎ Ի՛ՆՁ ԲԱԶՄԱՄԵՂԻՍ ՄԱՆՈՒԿ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՄԻՆՉև ԱՅՍՕՐ ❤ ԴՈՒ ԳԻՏԵՍ ԻՆՉ Է ՊԵՏՔ ՄԵ՛Զ ❤ԴՈՒ ԳԻՏԵՍ ՈՐՆ Է ՃԻՇՏ ՕԳՆԻՐ ՄԵ՛Զ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾ ❤

  • @user-rh6yc1uc4i
    @user-rh6yc1uc4i2 ай бұрын

    С П А С И Б О !!!

  • @ViennaKultur
    @ViennaKultur Жыл бұрын

    Շնորհակալություն🙏🙏🙏

  • @nonacatryan8684
    @nonacatryan8684 Жыл бұрын

    ՀՐԱՇՔԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԵՐԿԻՐ, ՀԻՆԱՎՈՒՐՁ ԵԿԻՐ❤❤❤❤

  • @anahithovhannisyan1916

    @anahithovhannisyan1916

    10 ай бұрын

    Ամեն 🙏🙏🙏

  • @sarosaro5618
    @sarosaro561811 ай бұрын

    Հրաշք իմ թանգագին ասու օրհնված երկիր հայաստան շատ եմ սիրում քեզ ափսոս որ ներքին թշնամիներդ շատ են ասուց գտնեն իրենց պատիժը

  • @gayanehovhannisyan4204

    @gayanehovhannisyan4204

    10 ай бұрын

    Միթե՞ աստված պատժում է։

  • @Exil2001
    @Exil20017 ай бұрын

    Բաց երկնքի տակ թանգարան է Հայաստանը

  • @violetabarseghyan37
    @violetabarseghyan3711 ай бұрын

    Շնորհակալ եմ մեծ հսճույքով նայեցի 🙏

  • @gayanexachatryan6018
    @gayanexachatryan601811 ай бұрын

    Մեծ հաճույքով նայեցի լսեցի ։։Շնորյակալություն

Келесі