20 06 24 Սևանի Հովհ. Այվազովսկու անվ. Արվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին ցուցահանդեսով:

Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան Արվեստի դպրոցն ամփոփեց ուսումնական տարին տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսով:
Հունիսի 19-ին Արվեստի դպրոցը հանդես եկավ ուսումնական տարվա ավարտին նվիրված ցուցահանդեսով: Դպրոցի ճեմասրահում ներկայացված էին դպրոցի սաների ձեռքի աշխատանքները:
Միջոցառմանը ներկա էին Սեւանի համայնքապետարանի, արվեստի դպրոցի աշխատակիցներ, ծնողներ:
Շուրջ 350 աշակերտ և 20-ից ավել խմբակներ ունեցող Սևանի արվեստի դպրոց հաճախողների թիվը գնալով ավելանում է:
Արվեստի դպրոցը գործում է ողջ ծանրաբեռնվածությամբ` երեխաների արտադպրոցական առօրյան դարձնելով բովանդակալից ու հագեցած: Տարբեր խմբերի սաների սովորածը, արհեստների ու արվեստի տարբեր ճյուղերում ձեռքբերած կարողություններն ու հմտությունները ներկայացել էին մեկ հարկի տակ:
Սևանի համայնքապետարանի աշխատակիցներն ու մյուս ներկաները դիտեցին ցուցահանդեսը՝ բարձր գնահատական տալով երեխաների ձեռքի աշխատանքների նմուշներին, ոգևորեցին երեխաներին` հաջողություններ մաղթելով հետագա ստեղծագործական աշխատանքում:
Ուսումնական տարվա ընթացքում աչքի ընկած երեխաներն ու Արվեստի դպրոցի աշխատակիցներ արժանացան պատվոգրերի:
Հանրապետական մրցույթ-ցուցահանդեսներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և բարձր ցուցանիշներ ապահովելու համար Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան Արվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Խանդանյանի կողմից պատվոգրի արժանացավ Արվեստի դպրոցի ուսուցիչ Էմմա Գալստյանը:
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսին հատուկ մրցանակի արժանանալու համար դպրոցի տնօրեն Հասմիկ Խանդանյանի կողմից պատվոգրի արժանացավ դպրոցի սան Էմիլի Խաչատրյանը:
Սևանի համայնքապետարանի կողմից ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթում երրորդ տեղը զբաղեցնելու համար դպրոցի տնօրեն Հասմիկ Խանդանյանի կողմից պատվոգրի արժանացավ դպրոցի սան Մարի Գալեյանը:

Пікірлер

    Келесі