27 06 24 Հայոց բանակ ճանապարհեցին Սևան համայնքի նորակոչիկների առաջին խմբին։

Հունիսի 27-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։
Աշխույժ ու մարդաշատ էր զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը: Սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը:
Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին:
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժնմունքում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից անցան բժշկական զննություն, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները: Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ` Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին: Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանի, Սևան համայնքի ղեկավարի օգնական Արման Հարությունյանի, համայնքապետարանի աշխատակիցների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի պետ Նաիրի Խաչատրյանի, տարածքային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի աշխատակիցների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը օրվա առիթով շնորհավորեց, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեց նորակոչիկներին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։ Մինչ հրաժեշտը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից ավնդույթի համաձայն նորակոչիկներին հանձնվեցին նվերներ: Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով:

Пікірлер: 36

  • @LilyaSolomonyan
    @LilyaSolomonyan5 күн бұрын

    Աստված օրհնի ձեզ տղերք ջան ,երկինքը խաղաղ լինի ձեր գլխավերևում և անփորձանք ծառայություն ձեզ,գնաք բարով։

  • @user-yd9gf8hw4g
    @user-yd9gf8hw4g5 күн бұрын

    Աստված ձեր հետ սիրելի զինվորներ

  • @goharvermishyan7239
    @goharvermishyan72395 күн бұрын

    Аствац дзес орни ерехек джан🙏🙏🙏ахотков цараек тхерк джан🙏🙏🙏🙏🙏

  • @user-mw8om2nt7x
    @user-mw8om2nt7x5 күн бұрын

    Аствац ерехкин паапан❤

  • @mariamegiazarian7591
    @mariamegiazarian75914 күн бұрын

    Թող խաղաղություն լինի ամենակարևորը Աստված պահապան մեր զինվորներին Ամեն Փառք Հիսուսին

  • @user-hc5qm8xp9j
    @user-hc5qm8xp9j5 күн бұрын

    Ашхарин хахахутюн ерехек джан, вставай дез эт🙏

  • @Gayane-zk7oo
    @Gayane-zk7oo4 күн бұрын

    Աստված ❤պաշպան ❤հայ ❤զինվոր❤❤❤

  • @user-tb1cy8il5t
    @user-tb1cy8il5t5 күн бұрын

    ՇնորհակուլությունՎանիկ Հարությունյանին \ նորակոչիկներին ոգևորելու; բարձր գնահատելու ՀԱՅՐԵՆԻՔԻ համար ծառայելու պատիվը❤️❤️❤️Աստված տղաների հետ; բարի վերադարձ🙏🙏🙏

  • @user-vb7hk1vh1j
    @user-vb7hk1vh1j4 күн бұрын

    Тер им Аствац паи у пашпани болор зинворнерин ко миацин ворту ануниц амен🙏🙏🙏

  • @user-lv6jb1kr6b
    @user-lv6jb1kr6b5 күн бұрын

    С богом вот они наши дети наши герои

  • @user-fe8us5lq9c
    @user-fe8us5lq9c5 күн бұрын

    🇦🇲🙏🙏🙏

  • @user-ll4nu1vn9d
    @user-ll4nu1vn9d5 күн бұрын

    ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @user-wl1zb1rl7n
    @user-wl1zb1rl7n5 күн бұрын

    Пусть Бог сохранить каждого сына защитника своей Родины ❤❤❤❤❤.добрый путь. Добро пожаловать.🎉🎉🎉🎉🎉

  • @user-nr7yk5wp4l
    @user-nr7yk5wp4l5 күн бұрын

    Аствац мер балекин паги анпорцанк

  • @user-jo2xz4rd4t
    @user-jo2xz4rd4t5 күн бұрын

    Բարի ծառայուցյուն

  • @user-fj4pf1lz6z
    @user-fj4pf1lz6z4 күн бұрын

    Աստված բոլորիդ ու մեր Հայրենիքին պահապան լինի, տղաներ ջան։ Բարով վերադառնաք ձեր հարազատներին։ 🥰🥰🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏

  • @user-wj5yb4qq7x
    @user-wj5yb4qq7x5 күн бұрын

    АСТВАЦ ПАПАН🙏

  • @Samsung-yl3lv
    @Samsung-yl3lv5 күн бұрын

    Баров гнак баров гак 🙏🙏🙏❤️❤️❤️👏👏

  • @user-bp4fy1hx3o
    @user-bp4fy1hx3o4 күн бұрын

    Аашхарин хахахутюн болор цнохнери сртин амберутюн ерехек джан амен кайлапохи згуш дзер кянкн воч мекин чнвирекк дзес бари чанапар ,бари царайутюн,бари верадарц❤❤❤🙏🙏🙏✊✊💪

  • @emmasargsyan2273
    @emmasargsyan22733 күн бұрын

    Апрек жоховурд джан бравооо 🇦🇲🫶🫶🫶♥️♥️💪💪💪💪💪🇦🇲👍

  • @user-mu9op9pk4o
    @user-mu9op9pk4o4 күн бұрын

    🙏🙏🙏

  • @emmasargsyan2273
    @emmasargsyan22733 күн бұрын

    Духов ев арохч ет верадарц цез мернем !!!!🎉🎉🎉🎉им тханер !!!!🎉❤💪💪💪💪💪🇦🇲👍♥️

  • @user-ot5ip4qc4r
    @user-ot5ip4qc4r5 күн бұрын

    Ум. Амар. Ек. Царюм. Николи Анммех.зоер😢😢

  • @emmasargsyan2273

    @emmasargsyan2273

    3 күн бұрын

    Кез амар (((Николи че ((((амот арек ((((🇦🇲💪💪💪💪

  • @mariamegiazarian7591
    @mariamegiazarian75914 күн бұрын

    ♥️♥️♥️♥️🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏🙏🥰🥳😘

  • @mushexasatryan7355
    @mushexasatryan73555 күн бұрын

    Ес дзер цаво танем

  • @user-ox8wp6on8g
    @user-ox8wp6on8g3 күн бұрын

    Аствац Иранц бари

  • @aemendadoyan6463
    @aemendadoyan64635 күн бұрын

    ❤🎉🙏✝️👏👏👍✊✊✊🙏🙏✝️

  • @user-gb8bu2zn3b
    @user-gb8bu2zn3b5 күн бұрын

    Ասցու կախցր աչկ իրենց վրա լինի միշտ

  • @ero1819
    @ero18195 күн бұрын

    Астцо орнутябббб

  • @user-mo2tp7pu9m
    @user-mo2tp7pu9m4 күн бұрын

    Тхерк джан Аствац паhапан...бари цараюцун...вохч арохч верадарнак тун.🙏🙏🙏

  • @marklyansberg9467
    @marklyansberg94675 күн бұрын

    Astvas pahapan

  • @susannamanukyan3213
    @susannamanukyan32135 күн бұрын

    Ինչպես միշտ օլիգարխների բջերը փախած են հայոց բանակ գնալուց🤦‍♀️

  • @arpiarpi879

    @arpiarpi879

    14 сағат бұрын

    Այո շատ ճիշտեք,հարուստի լակոտները,սաղ ինվալիտեն չակերտավոր ասած։

Келесі