Սիրելի Սահմի, Սերիա 5 / Sireli Sahmi

Фильм және анимация

Follow Armenia TV on social platforms:
Instagram: / armeniatv.official
Facebook: / armeniatvmain
#ՍիրելիՍահմի #SireliSahmi #ATV

Пікірлер: 475

  • @NellyHovhannisyan-iy5wj
    @NellyHovhannisyan-iy5wj3 ай бұрын

    Երբ անորակ ֆիլմ կամ տեսահոլովակ են նկարում, որպես արդարացում ասում են' հասարակությունն է պահանջում։ Այս և նմանատիպ ֆիլմեր վառ ապացույցն են նրա, որ հասարակությունը շատ բարձր է գնահատում ճաշակով ու որակով արված աշխատանքը: ❤️❤️👌👌

  • @user-lb5dv1nh6v

    @user-lb5dv1nh6v

    Ай бұрын

    👍👍👍👍🇦🇲🇦🇲

  • @ELL-xr1cb
    @ELL-xr1cb3 ай бұрын

    Շատ կցանկանայի,որ Միհրանը վերադառնար անցյալ եվ բոլորը խոսեին գեղեցիկ գրական հայերենով ) Աստված իմ ինչքան հաճելի է լսել։ 🥰 Չգիտեմ ինչու,բայց այնքան հաճելի է մեր հայկական հին ֆիլմերը, դերասանները , խոսքը,զգեստը,տեսքը մի խոսքով ամեն ինչը ))

  • @Mr.gamer_504

    @Mr.gamer_504

    3 ай бұрын

    Es kcankanai nman filmer shat linein

  • @Jor96_

    @Jor96_

    3 ай бұрын

    Բայց հին ֆիլմ չէ, նորն է😅

  • @AnaidaPrazyan

    @AnaidaPrazyan

    3 ай бұрын

    Ավելի ճիշտ,Միհրանը մնար ներկայում,և բոլորս նմանվեինք նրան մեր վարք ու բարքով։

  • @ELL-xr1cb

    @ELL-xr1cb

    3 ай бұрын

    @@Jor96_սկիզբը նորից նայեք ) 😅

  • @shushikyeritsyan6294

    @shushikyeritsyan6294

    3 ай бұрын

    и

  • @arev_83.
    @arev_83.3 ай бұрын

    ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆին առանձին օսկար։ Շատ համոզիչ է խաղում , շատ զուսպ ու իրական ։❤❤❤

  • @hasmikmxitaryan

    @hasmikmxitaryan

    2 ай бұрын

    ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @samvelSamm
    @samvelSamm3 ай бұрын

    Նկատել եք որ մեծամասնությունը ես ֆիլմի տակ հայերեն են գրում մեկնաբանությունները , դա նշանակում է որ ֆիլմը հասնում է իր նպատակին ,այն է օգնել մեզ գնահատելու մեր լեզուն ու մեր խոսքը, կոնկրետ իմ համար կարծես դպրոց 🏫 գնալուց լինեմ ❤ ,ապրեք շատ ❤❤❤😊

  • @anahitdanielyan7336

    @anahitdanielyan7336

    3 ай бұрын

    ԳՆԱԼԻՍ

  • @samvelSamm

    @samvelSamm

    3 ай бұрын

    @@anahitdanielyan7336 Շնորհակալություն ուղղելու համար

  • @user-if3yi6sh3g

    @user-if3yi6sh3g

    3 ай бұрын

    Վերադարձ արմատներին 🤗

  • @aznivohanyan7092

    @aznivohanyan7092

    3 ай бұрын

    Այո👍🇦🇲❤️♥️

  • @vard160

    @vard160

    3 ай бұрын

    Իսկապես😊

  • @Foxoooooooo
    @Foxoooooooo3 ай бұрын

    Սաղ թույն ծավալուն մեծ գործ են արել,հատուկ շնորհակալություն սցենարիստին այս գեղեցիկ մեր մոռացված կոկիկ ականջահաճո բառամթերքը մեզ հասցնելու համար🤌🏼

  • @user-qm9yn6mz6b

    @user-qm9yn6mz6b

    3 ай бұрын

    Թույնը տեղին չէր

  • @iamminlolly
    @iamminlolly3 ай бұрын

    Մենք բոլորս քաջ գիտակցում ենք,որ այսպիսի սերիալներ նկարահքնելը միլիոններ արժի,և բացի այդ շատ չեն խոհեմ մարդիկ,բայց խնդրում ենք`ավելի շատ հին և պատմական ժանրերի դրամաներ նկարահել։Հիասքանչ,անթերի աշխատանք եք կատարել,հայերի համար ուսուցողական,և ես համոզված եմ,որ եթե օտարերկրացիները սա թարգմանեն,այն շատ մեծ ձայն կբարձրացնի։Եվ մի բան էլ`այսպիսի հրաշալիքի համար 10 սերիան քիչ է,խնդրում ենք`սերիալի վերջանալուն պես սկսել մեկ ուրիշը։Շնորհակալ եմ։

  • @kaysura1
    @kaysura13 ай бұрын

    կեցցեք այս ֆիլմը ստեղծողներ👏👏👏 Սոսին վաղուց չէի տեսել ոչ մի ֆիլմում: Հրաշալի դերասան է դարձել, ընտիր է խաղում: Սա այն հզվագյուտ ֆիլմերից է, որտեղ շատ լավ դերասանական կազմ է հավաքված: Կարծես յուրաքանչյուրի դերը իսկը իր համար գրված լինի! ԲՌԱՎՈ👍 🫶🫶🫶

  • @AnnaAnna-zn5fq
    @AnnaAnna-zn5fq3 ай бұрын

    Դեռ ոչ մի սերիալ հայկական հեռուստաալիքում այսպես չեմ սպասել հաջորդ սերիային։

  • @gayanehovsepyan4279

    @gayanehovsepyan4279

    3 ай бұрын

    Որը ցավոք շատ ուշ-ուշ են թողարկում 😢

  • @hasmikmxitaryan

    @hasmikmxitaryan

    2 ай бұрын

    Haaa❤❤❤❤😊

  • @nellikazaryan2616
    @nellikazaryan26163 ай бұрын

    Յուրահատուկ սերիալ, գրական հայերենը 😍

  • @HABTV
    @HABTV3 ай бұрын

    Ընտիր ա։ Ժամանակի մասին շատ եմ նայել տարբեր ֆիլմեր ու սերիալներ, բայց միևնույնն ա նենց լավ ա մատուցած, որ ակամայից ցավում ես Միհրանի համար։ Բա Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանները ի՜նչ լավ են խաղում։ Բռավո մի խոսքով, շատ լավ սերիալ ա։

  • @marinka1821
    @marinka18213 ай бұрын

    Սոս Ջանիբեկյան🥰։Տղամարդու իդեալն եք ինձ համար։❤

  • @akut9163

    @akut9163

    3 ай бұрын

    Թուրք նիկոլի շնիկն էր մինչև վերջերս, աչոնիկ։

  • @BlackIce8768

    @BlackIce8768

    3 ай бұрын

    @@akut9163ba kez ova kakel moracel jur@ kashi

  • @DavitAtoyan-bb1tl

    @DavitAtoyan-bb1tl

    3 ай бұрын

    ​@@akut9163ոչինչ որ Արցախում ծրագրով 100 տուն էր սարքում աչոնիկ։ Մենակ վատն էք տեսնում

  • @anizohrabyan7547

    @anizohrabyan7547

    3 ай бұрын

    Սոսը ուղակի բոլորիս պես հավատում էր հեղափոխությանը

  • @karinesardaryan4098

    @karinesardaryan4098

    3 ай бұрын

    @@akut9163 Որպես մարդ և դերասանի է , ինչ կապ ունի էստեղ Նիկոլը?

  • @user-fu9pm2rf6l
    @user-fu9pm2rf6l3 ай бұрын

    Շատ լավ սերիալա, բայց էնքան ուշ_ուշ եք տեղադրում նախորդ սերիան մոռանում ենք😂

  • @user-ni5dy3rg7n

    @user-ni5dy3rg7n

    3 ай бұрын

    😂

  • @sanamsahakyan1516

    @sanamsahakyan1516

    3 ай бұрын

    Isk vor orerina seryanery cheiq asi

  • @vahagnhakobyan9791

    @vahagnhakobyan9791

    3 ай бұрын

    Երեքշաբթի և հինգշաբթի

  • @GRIGOR1YANNN

    @GRIGOR1YANNN

    3 ай бұрын

    😂😂😂

  • @magdakarenina1743

    @magdakarenina1743

    3 ай бұрын

    😂😂😂😂

  • @user-kf4uk4rp1b
    @user-kf4uk4rp1b3 ай бұрын

    Վերցրեք հին պատմություններ ու էս գեղեցիկ հայերենով նկարեք այ սա որակ է ինտելեկտի բարձրացում, մի բառ էլ որ սովորեն մեր երիտասաիդները մեեեծ առաջըթաց կլինի

  • @Foxoooooooo
    @Foxoooooooo3 ай бұрын

    Ժողովուրդ ջան բարի դիտում,ախպերական սազդ պրիզնատ եկեք որ թույն գործա,ու մեր երիտասարդներին ոգևորեք լավ քոմերով,թող ոգևորվեն ու թույն բաներ անեն Bravoo bravoo bravoo 🎉🎉🎉🎉🎉🎉🎉

  • @user-oh7hu8zq7w

    @user-oh7hu8zq7w

    3 ай бұрын

    Բայց լավ կլիներ,որ ավելի գեղեցիկ հայրենով գրեիք

  • @Foxoooooooo

    @Foxoooooooo

    3 ай бұрын

    Ավելի գեղեցիկ հայերենը որնա)),էլ ոնց գրեին՞😂 էստեղ երկու տարբեր ժամանակաշրջանի խոսակցակականա ըստ իս երկուսն էլ շատ հետաքրքիրա ստացվել

  • @ninaxachatryan2683

    @ninaxachatryan2683

    2 ай бұрын

    Եթե դուրդ եկել է ուրեմն աշխատի գրել ու խոսել հայերեն ։

  • @armenminasyan1164
    @armenminasyan11643 ай бұрын

    Հրաշալի ֆիլմ, անբացատրելի զգացողություն դիտելիս, շնորհակալություն, ամեն մի հայի գեն քնած տեղից արթնացավ, հավատս չի գալիս, որ նման ֆիլմ նկարահանվել է, հրաշք է անխոս

  • @Imarmenian516
    @Imarmenian5163 ай бұрын

    Շատ եմ ցանկանում և նաև պահանջում Միհրանի հայերենով սերիալ, մեր ժամանակներում, բայց Միհրանի բարքերով և հայերենով, կարճ ասած լինի ֆիլմ այն մասին, թե ինչպիսին կլինեինք մենք այս օրերին Միհրանի ժամանակների բարքերով և լեզվով

  • @iamminlolly
    @iamminlolly3 ай бұрын

    Գնամ ուսուցչուհուս ասեմ`դիտի,որ միասին քննարկենք,ինչպես գրքերն ենք քննարկում😂Շատ եմ սիրում ձեր համախմբվածությունը,հայե՜րս։Շնորհակալ ենք ձեզ։

  • @karendjagarian707
    @karendjagarian7073 ай бұрын

    Սոսը շատ լավա խաղում։Ընդանրապես շատ սիրունա ամեն ինչ։

  • @lusinemushegyan3697
    @lusinemushegyan36973 ай бұрын

    Շատ_շատ շնորհակալություն այս սերիալի համար, ագահությամբ լսում եմ մեր հրաշալի հայոց լեզուն, որքան բարձրաշխարհիկ են եղել տղամարդիկ։։ Նորից սիրահարվում եմ մեր լեզվին

  • @nellikazaryan2616
    @nellikazaryan26163 ай бұрын

    Բոլոր դերասանները հիանալի են խաղում իրենց դերը 👏

  • @karendjagarian707
    @karendjagarian7073 ай бұрын

    Ես զարմանում եմ ոնցա, որ ժողովուրդը սա ավելի քիչա նայու՞մ քան թէ մոխրոտի երազները , հոպարի գանձերը կամ լեռները կհիշեն-ը։Հետո էլ ասում են խիա ազգը ես որի։Չնայած տապասիաից հետո դժվարա

  • @AniNazaryan-xx7pv
    @AniNazaryan-xx7pv3 ай бұрын

    Էս կինոից հետո մտածում եմ կարողա Աբովյանը հիմա ողջա😅

  • @HhkdM

    @HhkdM

    3 ай бұрын

    Եսել 😂😂😂

  • @lilavetisyan715

    @lilavetisyan715

    3 ай бұрын

    😂😂😂

  • @anishahbazyan6679

    @anishahbazyan6679

    3 ай бұрын

    😂😂😂😂

  • @meriedigaryan7777

    @meriedigaryan7777

    2 ай бұрын

    😂😂😂

  • @pashavdalyan3521

    @pashavdalyan3521

    2 ай бұрын

    😂😂😂😂😂😂

  • @karineasatryan9080
    @karineasatryan90802 ай бұрын

    Իննան և Սոսը փայլուն են խաղում մեկը մյուսին անմնացորդ լրացնում են,միշտ հիացել եմ նրանց պրոֆեսիոնալ իզմով,և երկուսին ել շատ եմ սիրում❤❤❤

  • @atlantaryan518
    @atlantaryan5183 ай бұрын

    Հիացած եմ։ Հարգանքներս։ Հուսով եմ տափակ ու վուլգառ հայկական սերիալներ նկարողները, կտեսնեն կհասկանան, ինչ է նշանակում գրական հայերեն լեզուն, ինչպես նաև դերասանական անթերի խաղը։

  • @lidiabulghadaryan529
    @lidiabulghadaryan5293 ай бұрын

    Երբ սերիաները բոլոր դուրս գա , նորից կնայեմ սկզբից որովհետև այսպես սպասելով մեկ շաբաթ բան չեմ հասկանա ։ Իսկ ֆիլմը հրաշք է ուղղակի❤

  • @arev_83.
    @arev_83.3 ай бұрын

    Նոր նշաձող , ձեռագիր ու ոճ ։ Բրավո աշխատակազմին , սցենար և ռեժիսոր ։ ❤❤❤

  • @irinasahakyan4532

    @irinasahakyan4532

    3 ай бұрын

    Ռեժիսոր

  • @arev_83.

    @arev_83.

    3 ай бұрын

    @@irinasahakyan4532 շնորհակալ եմ , ուղղեցի , տեխնիկական սխալ էր ։

  • @Alisa.yan85
    @Alisa.yan853 ай бұрын

    Խոսքեր չեմ գտնում արտահայտելու հիցմունքս, միայն կասեմ հոգաչափ շնորհակալություն սցենարի, ֆիլմի ամբողջ անձնակազմին ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @arevikadamyan5469
    @arevikadamyan54693 ай бұрын

    իմ ճոճաթոռից😍 վերջապես մի հայկական սերիալ ունեցանք՝ իմաստ պարունակող, «մեսիջ» պարունակող, սովորեցնող, դաստիարակող... ապրեն գրողները, ապրեն նկարողները, ապրեն նայողները, ու ամոթ նրանց, ովքեր էս ֆիլմը թողած՝ էն հիմարություններն են նայում... իսկ էդ տեսակ սերիալների դիտողականության քանակը շատ վառ կերպով մեր ժողովրդի գիտակցական ու զարգացվածության մակարդակնա արտացոլում, ինչից, դժբախտաբար, պարզա դառնում՝ ինչ ողբալի վիճակումա գտնվում երկիրս

  • @marianazargaryan9089
    @marianazargaryan90893 ай бұрын

    Ինչքան համապատասխան և ճիշտ դերասանական կազմ Սոսի խաղը ուղղակի🎉😊

  • @Sad-and-Happy-Page
    @Sad-and-Happy-Page3 ай бұрын

    Ես սիրահարված եմ այս սերիալին,անհամբեր սպասում եմ մյուս 5 մասերին։❤❤❤

  • @hakobabgaryan2449

    @hakobabgaryan2449

    3 ай бұрын

    Erevakayi seryal nayac ckam bayc erku ora spasum eyi 5- erord seryayin🤦

  • @user-ye6xe2fe4f
    @user-ye6xe2fe4f3 ай бұрын

    Ինչ չքնաղ ֆիլմ է, մեր ոսկեհատիկ Հայոց լեզուն ոնց են մատուցում, շնորհակալ եմ բոլորից

  • @nonasogomonyan6954
    @nonasogomonyan69542 ай бұрын

    Հիանալի կինո ուղեղս պայծառացավ շատ շնորհակալ եմ սցենարի համար և իմ սիրած հիանալի. և սիրածդերՍանների խմբին

  • @lusineegiazarjan936
    @lusineegiazarjan9363 ай бұрын

    Վերջապես մի որակով ու մակարդակով հայկական սերյալ, դերասանական կազմի մասին էլ խոսքեր չկան... ոչ թէ մյուսների նման փողոցից հավաքած սկսնակները🤦‍♀️

  • @dianamarkaryan
    @dianamarkaryan3 ай бұрын

    Смотрела очень много армянских сериалов, но это единственный сериал к которому нет претензий!👏👏 снято очень красиво и по новому, я рада, что наконец то в Армении начали снимать такие качественные сериалы, с такими прекрасными актерами. Огромное спасибо режисерам, сценаристам, продюсерам и всей съемочной группе 👏👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻

  • @araxhgff
    @araxhgff2 ай бұрын

    Միհրանի խոսալը ու մեր ժամանակվա բառերը ինչքան տհաճ էնք խոսում կոպիտ օտար գռեհիկ իսկ Միհրանը խոսումա փայլուն շատ նուրբ ու կոկիկ ապրեք շատ սիրեցի ձեզ

  • @_lifeshines_9134
    @_lifeshines_91343 ай бұрын

    էլ ովա մտածում որ վատ մեկնաբանություն չկա?😂

  • @GayaneAxajanyan-yv5kc
    @GayaneAxajanyan-yv5kc3 ай бұрын

    Ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ սա պարզապես արվեստի գործ է, հիանալի աշխատանք, աննկարագրելի պարզապես։ Մեր օրերում, անորակ սերիալների, ֆիլմերի այս դարում սերիալը իրոք արժանի է և' գովեստի խոսքերի և' դիտումների և մեծ փառքի։ Անչափ հավանում եմ դերասանների կազմը և խաղը։ Իսկ սերիալի մասին կասեմ միայն այն, որ շատ կցանկանայի հետագայում էլ տեսնեի նմանատիպ ուսուցողական բնույթի գոհարներ։

  • @anidarbinyan656
    @anidarbinyan6562 ай бұрын

    Հաճելի է երբ բոլոր մեկնաբանությունները ոսկեղենիկ հայերեն են գրված❤

  • @marinemkrtchyan5317
    @marinemkrtchyan53173 ай бұрын

    Շնորհակալություն գրական հայերենիս համար հաճելի է լսել❤

  • @user-gw3cl2yr2e
    @user-gw3cl2yr2e2 ай бұрын

    Ժողովուրդ անբացատրելի զգացողություն է իմ մոտ,սիրտս լցվում է,անհասկանալի պատճառով 🥺ընտիր գործ է❤

  • @marinearaqelyan8248

    @marinearaqelyan8248

    Ай бұрын

    Իրոք որ յուրահատուկ ֆիլմ է ❤

  • @madonamadona8304
    @madonamadona83042 ай бұрын

    հուսամ «դիանա» Գրիգորյանը այս ֆիլմը դիտում է... սովորելու շատ բան ունի...

  • @marinezakyan495
    @marinezakyan4953 ай бұрын

    Անհամբեր սպասում ենք հաջորդ սերիաին , վերջապես մի հետաքրքիր ֆիլմ որ հաճույքով նայում եմ , անչափ շնորհակալություն ամբողջ անձնակազմին , հիանալի ֆիլմ է ստացվել 👌👌👏👏❤️❤️

  • @ovsannagrigoryan4573
    @ovsannagrigoryan45733 ай бұрын

    Կարծում էի " Պատվի համար" նովելը միակ հրաշալի ֆիլմը կլինի Սոս Ջանիբեկյանի և մյուս տաղանդաշատ դերասանների մասնակցությամբ, բայց կարծես հաղթարշավը շարունակվում է, շնորհակալություն կազմակերպիչներին

  • @gretasargsyan4590
    @gretasargsyan45902 ай бұрын

    Աստված իմ, չեմ հավատում, արդեն վեցերորդ անգամ եմ նայում: Այսքան ստացված սերիալ չեմ պատկերացրել:Սոս ջան այնքան համոզիչ ես խաղում, որ հարյուր տոկոսով հավատում եմ, որ 1820 թվականի ծնունդ ես, Խաչատուր Աբովյանը ընկերդ է եղել, իսկ Իննան ետ չի մնում ձեզանից:Ես ՁԵՐ խաղը շատ եմ հավանում, իսկ ՁԵԶ անչափ շատ եմ սիրում:

  • @user-tk6cs8nb5v
    @user-tk6cs8nb5v3 ай бұрын

    Հրաշալի խաղ և յուրահատուկ աշխատանք 👍

  • @sahakmovsesyan1909
    @sahakmovsesyan19093 ай бұрын

    Էս կինոն նայելուց հետո ուղղակ պետքա հեռախոսը անջատես վոր հանկարծ մնացած տեղերի այլասերվածությունը չտենաս վորպիսի կինոյի հետ կապված լավ ապրումներտ մի փոքր երկար տեվի….

  • @user-ui2nh4lb3i
    @user-ui2nh4lb3i3 ай бұрын

    Չկա սենց բան ուղղակի չկա, շեդեւր ❤ ուղղակի շատ կարճ են սերիաները

  • @katyan7483
    @katyan74833 ай бұрын

    Այ սա յուրօրինակ,ինքնատիպ սցենար է,Սոսը անկրկնելի է խաղում,հետաքրքիր ու ինքնատիպ ժանր,բռավո։

  • @user-wv2qe3os3w
    @user-wv2qe3os3w3 ай бұрын

    մենք մեր ներկայիս իրականության մեջ չունենք այսքան ճիշտ, գեղեցիկ, յուրահատուկ, աչքին ու ականջին հաճելի ֆիլմ։ Ապրեն այն բոլոր մարդիկ ովքեր անգամ մի փոքր ներդրում ունեն այս հրաշք գործի ստեղծման մեջ, դերասանական կազմը Սոսը Իննան ուղղակի փայլում են կեցցեք 👍🏻👍🏻👍🏻👍🏻

  • @animanasyan8382
    @animanasyan83822 ай бұрын

    Հրաշալի է, մեծ բավականություն☺️

  • @deos7224
    @deos72243 ай бұрын

    Դե արի սրանից հետո կիսագողական սերիալներ նայի )

  • @user-hk3ly2wi9u
    @user-hk3ly2wi9uАй бұрын

    Այս հիասքանչ ֆիլմից հետո բացարձակապէս չի նայվում "կախվածություն " կամ նմանատիպ ֆիլմերը

  • @margaritatumanyan9829
    @margaritatumanyan98293 ай бұрын

    Ինչքան լավ ֆիլմ է, երևի այս վերջի 5 տարում միակ բարձր մակարդակով ֆիլմն է, որ դիտել եմ 🫰🏻🫰🏻🫰🏻

  • @annaharuthunyan1502
    @annaharuthunyan15022 ай бұрын

    Երանի վերադառնայինք անցյալ,որտեղ կին ֊տղամարդ հարաբերությունները այլ հարթակում էր։Եվ շատ հաջելի է տեսնել այսքան հայատառ մեկնաբանություն։Շնորհակալություն ամբողջ թիմին նման որակյալ ֆիլմ հրամցնելու գամար։

  • @Ngde088
    @Ngde0883 ай бұрын

    Без преувеличения , сериал снят на очень высоком уровне , сюжет так же очень интересный , отличающийся от типичных армянских сериалов , спасибо большое людям , кто работал над этим сериалом 💯👏🏻👏🏻👏🏻

  • @user-eu3dj2pz5c
    @user-eu3dj2pz5c3 ай бұрын

    Երաժշտությունից մարդու ներաշխարհը տակնուվրա է լինում։ ❤

  • @user-xt4oj5bu3f
    @user-xt4oj5bu3f3 ай бұрын

    Չեմ հավատում, որ հայկական է, որ նման որակի սերիալ կարող ենք նկարել🤩🎉🎉

  • @user-nb2ft3dj5o
    @user-nb2ft3dj5o3 ай бұрын

    Հրաշք մաքուր ֆիլմ,անվերջ ուզում ես լսել Միհրանի խոսքը։Շնորհակալություն Գոշի,երկրորդ Քեշիշյան է ասպարեզում։Բռավո

  • @Lilith.9
    @Lilith.93 ай бұрын

    Նույնիսկ երաժշտությունն է տարբերվող` արտասովոր ❤

  • @alvinakhodzhamiryan6628
    @alvinakhodzhamiryan66283 ай бұрын

    Ես ուղակի հիացած եմ այս կինոյով հիանալի սցենար հիանալի դերասանական խաղ շատ շնորհակալ եմ բայց շատ եմ ափսոսում որ ընդամենը 10 սերյա է գոնե 20 ։

  • @annakhurshudyan8861
    @annakhurshudyan88613 ай бұрын

    Հրաշալի սերիալ է,ուղղակի գնալով սերիաները կարճանում են:Մի քիչ երկար քցեք էլի....🥲

  • @manulikgortsunyan339
    @manulikgortsunyan3393 ай бұрын

    Անչափ հուզիչ էր գյումրեցու թասիբով ու հյուրասեր տեսակը այսքան դիպուկ ներկայացնելը 🥰

  • @merimkhitaryan2559
    @merimkhitaryan25593 ай бұрын

    Հրաշք ֆիլմ հրաշք դերասաններ ❤յուրահատուկ չկրկնվող🫶🏼🫶🏼🫶🏼

  • @lusineharutyunyan4241
    @lusineharutyunyan42412 ай бұрын

    Ինչքան հաճելի է լսել մաքուր հայերենը։

  • @jenytadev176
    @jenytadev1762 ай бұрын

    Հիանալի ֆիլմ 🥺😯❤մեր գեղեցիկ ՀԱՅԵՐԵՆՈՎ 😍

  • @user-dm1bn9iy4f
    @user-dm1bn9iy4f3 ай бұрын

    Վերջապես մե խելքը գլխին բանըմ եք նկարե հըմի էլ կսեք թե10ը սերիա է։Ինչու է ամեն լավ բան այդքան կարճ տեվում ։Շնորհակալություն ֆիլմի համար, ամբողջ ընտանիքով ամեն սերիան 2 եվ ավել անգամ ենք նայում❤❤❤❤❤❤❤❤❤

  • @erkusovserial4706

    @erkusovserial4706

    3 ай бұрын

    Որովհետև 10սերիայից հետո դառնում է անիմաստ ու կրկնվող -կրկնօրինակող մի բան։

  • @narinehovhannisyan7707
    @narinehovhannisyan77072 ай бұрын

    Իրոք լավ ֆիլմ է սյուժեն լավը բացառությամբ Սահմիի եղբոր կերպարը եթե ամեն ինչ շատ հայեցի է չէր կարելի Ալիկի կերպարը ղզիկ դարձնել

  • @aniaslanyan8182
    @aniaslanyan81823 ай бұрын

    Ամեն նայելուց ուզում եմ հիացմունքս գրել ,կիսվել, ու թէ ինչքան հաճույքով եմ նայում 😊, ամեն վարկյանը վայելում եմ ժպիտով ,Շնորհակալ եմ սիրուն րոպեների համար

  • @user-mg3vk2wf8q
    @user-mg3vk2wf8q2 ай бұрын

    Առաջի հայկական սերյալն է որ դիտում եմ🎉եւ անանբեր սպասում հաջորդ սերիային❤

  • @darknred
    @darknred3 ай бұрын

    Վերջապես միայն հայատառ մեկնաբանություններ

  • @user-dd3ql3xe7d
    @user-dd3ql3xe7d3 ай бұрын

    Հրաշալի ֆիլմի,,,ցավոք սրտի ինչքան շատ կան Սահմի պես անխելք ախչիկներ իրենց կյանքը կապում են Աշոտի նմանների հետ, հրաշալի դերասանուհի շատ լավա խաղում իր դերը ❤

  • @ZaruhiNazaryan
    @ZaruhiNazaryan3 ай бұрын

    Շատ ափսոս ,որ ընտրել են սերյալի տեսքով մատուցեն ,հիանալի գեղարվեստական ֆիլմ կլիներ ։

  • @ZaruhiNazaryan

    @ZaruhiNazaryan

    3 ай бұрын

    @MariMari-ge9xy գիտեմ ,դա իմ կարծիքնա ,կուցեի մեկ շնչով դիտել😏

  • @user-ne4ep4vg5v

    @user-ne4ep4vg5v

    2 ай бұрын

    Այսպես շշատ կվայելենք❤❤

  • @varshakobyan7118
    @varshakobyan71182 ай бұрын

    Շատ շնորհակալ ենք գեղեցիկ ֆիլմի համար:

  • @ruzanpoghosyan8127
    @ruzanpoghosyan81272 ай бұрын

    Շատ հավանեցի ֆիլմը թող սերունդը օրինակ վերցնի ինչպես պետք է հարգել դիմացինի կնոջը ընտանիքի անդամներին շատ դաստիարակչական ֆիլմ ապրեք շատ դերասանների ճիշտ ընտրություն ապրեք բրավո

  • @anushapresyan9813
    @anushapresyan98133 ай бұрын

    Վաղուց նման հիանալի ու որակով ֆիլմ չէի դիտել,դերասանական կազմը և խաղը `ընտիր,ժամանակս չեմ ափսոսում,որ նայում եմ այս սերիալը👍👍👍

  • @hasmikhovhannisyan1881
    @hasmikhovhannisyan18813 ай бұрын

    Հիանալի սերիալ է, միակ թերությունը քիչ լինելն է... գոնե մի փոքր երկար լինի տևողությունը...

  • @llll_hhhh
    @llll_hhhh2 ай бұрын

    Հրաշալի ֆիլմ՝հրաշալի դերասանական կազմով!!!😍Ապրեք🫶🏽

  • @arminvardanian8063
    @arminvardanian80633 ай бұрын

    ❤շատ սիրուն է ամենինչ ,շնորհակալություն 😊

  • @Mariam_Tevos
    @Mariam_Tevos3 ай бұрын

    Հետաքրքիր կլիներ,որ Սահմին գնար Միհրանի ժամանակաշրջսն։

  • @ARAMISP
    @ARAMISP3 ай бұрын

    Շատ ուրախ կլինեմ, եթե նման ոճի, ժանրի սերիալները շատ լինեն... 👍👍👍

  • @user-zf5kg7bk2v
    @user-zf5kg7bk2v2 ай бұрын

    Այդ խոսը,այդ սարքը բոլորիս կյանքը փչացրեց Միհրան ջան😅

  • @user-kq6hc9bz8c
    @user-kq6hc9bz8c3 ай бұрын

    Երբ խոսքերն ավելորդ են ❤❤❤բռավո ապրեք իսկապես 🫶👍👍👍

  • @annakhachatryan8447
    @annakhachatryan84473 ай бұрын

    Ուղղակի հրաշք ֆիլմ Ախր եթե կարող ենք որակ ապահովել Ինչի չենք ապահովում՞

  • @karinagrigoryan7928
    @karinagrigoryan79283 ай бұрын

    Հրաշալի ֆիլմ է, գեղեցիկ հայերենով և մեր տաղանդավոր դռրասանական խմբով, անկեղծ , միակ ֆիլմն է, որ չեմ կարող առանձնացնել որևէ մեկին բոլորը փայլուն են կատարում իրենց դերը❤

  • @davidbaghdasaryan3012
    @davidbaghdasaryan30123 ай бұрын

    Ապպպպպպռռռռռի Գոշը !!! Ու բոլոր դերասանները , շատ լավն եք ապրեք❤❤❤❤❤

  • @milenagabrielyan16

    @milenagabrielyan16

    2 ай бұрын

    Ապրի*

  • @Yuri.simonyan
    @Yuri.simonyan3 ай бұрын

    Աստված տա մեր կառավարությունն էլ այս ֆիլմի նման որակ ու թասիբ ապահովի մեր ԱԶԳԻՆ որը խիստ բացակայում է 🇦🇲🇦🇲🇦🇲🤝🤝🤝

  • @asar25
    @asar253 ай бұрын

    Շատ ուրախ եմ այսպիսի որակի սերիալի համար, մենակ չեմ հասկանում ինչու՞ էն անգլերենով խոսում ռադոիները, շատ գեղեցիկ հայերեն էն խոսում հերոսները, բայց անգլերեն ռադիոն անտեղի է։ Թող ռադիոյում էլ հայերեն հնչի։ Մեկել ալկոհոլը կանանց կողմից օգտագործելը շատ էք ցույց տալիս, դա ոչ թե ավելորդ է այլ տգեղ է, ալկոհոլ խմելով եվ ծխելով չի բացատրվում կնոջ ժամանակակից եվ նորաոճ լինելը։ Դա սխալ պրոպագանդա է ՝

  • @user-mf1pt9zw2p
    @user-mf1pt9zw2p3 ай бұрын

    Այս ֆիլմը նայելով կտրվում ես մեր այժմյա իրականությունից,երանի մարդիկ չփոխվեին ու ամեն ինչ մնար այնպես իչպես ֆիլմում է,կան գոն այսպիսի ֆիլմերը շատ լինեն

  • @aln-yan4762
    @aln-yan47623 ай бұрын

    Չկա նման սցենար չկա նման ֆիլմ, ես հիացած եմ, դերասանական կազմը պրոֆեսիոնալ է😍

  • @Samvelmkheyan
    @Samvelmkheyan3 ай бұрын

    Ov sirum a es kinon 👇🏻

  • @milenagabrielyan16

    @milenagabrielyan16

    2 ай бұрын

    Գոնե հայառառ գրեիք😊

  • @davidavagyan4840
    @davidavagyan48403 ай бұрын

    Միհրան, Սահմի, Ալիկ 👍👍👍

  • @zarapoghosyan2535
    @zarapoghosyan25353 ай бұрын

    Aliiiikkkkk🎉🎉🎉🎉🎉 ARANC ES DERI,ARANC ED DERAKATARI KARCUM EM LIARJEQ CHER LINI AYS FILME🎉🎉🎉🎉 TRJOX AVTOBUSSSS,LAV ELIIII😅😅😅😅😅

  • @araqsmambreyan373
    @araqsmambreyan3733 ай бұрын

    Շատ սիրուն աշխատանք եք տարել իսկապես։ Նման ժանրի սերիալներ էլի նկարեք։ Իսկապես սա կինոարվեստ է

  • @MariHarutyunyan-kl6qs
    @MariHarutyunyan-kl6qs3 ай бұрын

    Ինձ թվումա ես էլ առանձ էս կինոի չեմ կարա չեմ ուզում ավարտվի էտ կես ժամը ինչ կլինի ավելացրեք սերիաները

  • @emiliaandreasyan8321
    @emiliaandreasyan83212 ай бұрын

    Այնքան եմ լաց եղել,շուտ ութերորդ սերիան տեղադրեք😂կուզեմ հավերժ նայել։Ու իրոք ստիպում է կիրթ գրել անգամ սոց հարթակում❤@Սոս Ջանիբեկյան ես Ձեզ շատ եմ սիրում։Եվս մեկ անգամ համոզվեցի,որ իմ ամենասիրելի դերասաններից եք❤❤❤❤

  • @user-wy3fy1ji6u

    @user-wy3fy1ji6u

    2 ай бұрын

    Կներեք7- 8 րդ սերիաները ոնց էք նայել էլ չեմ դիմանում խնդրում եմ ասեք

  • @MeryxHrant
    @MeryxHrantАй бұрын

    Երբ լսում եմ հայերեն իրական բառերը, անկեղծ բերկրանք եմ ապրում, ինչպես կարելի է մեր հին ոսկեղեն հայերենը թողնել և խոսել քսանմեկերորդ դարի ժարգոնային բառապաշարով։ Այնպես կուզեի, որ հին հայերենը ետ գար🙃🙂

  • @user-vu8vd9pi6i
    @user-vu8vd9pi6i3 ай бұрын

    Հայկական սերիալների գլուխգործոցը👍👍👍

  • @Arpi-zg5nt
    @Arpi-zg5nt3 ай бұрын

    Սահմիի եղբայրն էլ է ընտիր խաղում ,մենակ Աստված տա են գույնավորներից չլինի

  • @user-qe7gt8bx6i
    @user-qe7gt8bx6i3 ай бұрын

    Անչաաափ հետաքրքիր ֆիլմ-բրավո-կեցցեք-շնորհակալ ենք-երանի երկար տևի❤❤👏👏👌

  • @harutsagatelyan5648
    @harutsagatelyan56483 ай бұрын

    Հիանալի է ուղղակի ❤❤❤

Келесі