Սիրելի Սահմի, Սերիա 6 / Sireli Sahmi

Фильм және анимация

Follow Armenia TV on social platforms:
Instagram: / armeniatv.official
Facebook: / armeniatvmain
#ՍիրելիՍահմի #SireliSahmi #ATV

Пікірлер: 992

  • @ELL-xr1cb
    @ELL-xr1cb3 ай бұрын

    Հարգելի Սոս Ջանիբեկյան այնքան իրական եք կատարում ձեր դերը, կարծես իրական Միհրանը լինեք։Ուղղակի ապշեցուցիչ է այդքան իրական եվ տաղանդավոր դերը կատարել…Իսկ Գեղեցիկ Հայերենի համար խոսքեր չկան Կեցցեք 👏👏

  • @user-bv9lo4pu1y

    @user-bv9lo4pu1y

    3 ай бұрын

    Ինչ խոսք,տաղանդավոր երիտասարդ է։

  • @LidaMargaryan-mt3pj

    @LidaMargaryan-mt3pj

    3 ай бұрын

    Sossss❤❤❤❤❤❤

  • @user-ub9hf4iu9v

    @user-ub9hf4iu9v

    3 ай бұрын

    ❤ Սոս

  • @kristinaulikhanyan7574

    @kristinaulikhanyan7574

    3 ай бұрын

    Այո , սա Սոս Ջանիբեկյանի լավագույն խաղն է։👏👏👏❤❤❤

  • @tatevsargsyan494

    @tatevsargsyan494

    3 ай бұрын

    Համաձայն եմ ձեզ հետ, բայց չեմ զարմացնի, եթե ասեմ որ Սոսը իր կերտած կերպարներում միշտ էլ անթերի է եղել

  • @Arm.M-hy5qd
    @Arm.M-hy5qd3 ай бұрын

    Ոնց է հնարավոր որ լավ կինոն լինի ընդամենը 10 սերիա,իսկ անիմաստ ու անկապ կինոները մինչև 150 ձանձրալի սերիաներ

  • @marinamartirosyan4495

    @marinamartirosyan4495

    3 ай бұрын

    👍👍👍👍

  • @MayaErzerumyan

    @MayaErzerumyan

    3 ай бұрын

    Et misht etpesa exel

  • @Nikolyan000

    @Nikolyan000

    3 ай бұрын

    Inchx 10 seria e?

  • @Arm.M-hy5qd

    @Arm.M-hy5qd

    3 ай бұрын

    ​@@Nikolyan000 ընդամենը 10 սերիա 😢

  • @tamaratamara5299

    @tamaratamara5299

    3 ай бұрын

    Հանճարները երկար խոսել չեն սիրում։

  • @Hanaaemi
    @Hanaaemi3 ай бұрын

    Ինչքա՜ն սիրուն է մեր հայերենը։ Սոսի ամեն խոսելուց ականջներիս մեջ մեղր է ծորում։ Բռավո՜ նոր որակ եք բերել մեր կինոարտադրություն։ Շարունակեք նույն կերպ, գովելի է❤

  • @user-tl7ms1pc8b

    @user-tl7ms1pc8b

    3 ай бұрын

    ❤❤❤❤❤❤❤❤😮

  • @user-ne4ep4vg5v

    @user-ne4ep4vg5v

    2 ай бұрын

    ❤❤❤

  • @Hanaaemi
    @Hanaaemi3 ай бұрын

    Միայն ե՞ս եմ ուրախանում, որ մեկնաբանությունների մեծ մասը գրված է հայերենով❤😊

  • @hovikyeghiazaryan6063

    @hovikyeghiazaryan6063

    3 ай бұрын

    Che es el em uraxanum😂 Xostanum em kpoxvem)))

  • @armenjaladyan6598

    @armenjaladyan6598

    3 ай бұрын

    Ես էլ😅

  • @allaheqimyan3723

    @allaheqimyan3723

    3 ай бұрын

    Ես էլ եմ ուրախանում

  • @helengrigorian4866

    @helengrigorian4866

    3 ай бұрын

    Չէ, մենակ չեք։

  • @user-ij3ys9ru9p

    @user-ij3ys9ru9p

    3 ай бұрын

    Ոչ հարգելիս ինձ թվում է բոլոր Հայերն էլ շատ ուրախ են ❤

  • @Yuri.simonyan
    @Yuri.simonyan3 ай бұрын

    Ռեժիսորին ամպայման պիտի ճանաչեն տարվա դեմք, սենց ֆիլմ չկա ուղակի հոգևոր ապրուստ ❤❤❤❤❤❤🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲իմ ԱԶԳ

  • @SvetlanaPoghosyan-sw7td

    @SvetlanaPoghosyan-sw7td

    3 ай бұрын

    Gosh Hakobyan

  • @susannaharutunian8359

    @susannaharutunian8359

    3 ай бұрын

    Inna Xojamiryan ev Gosh Hakopyan.@@SvetlanaPoghosyan-sw7td

  • @MariA-u1

    @MariA-u1

    3 ай бұрын

    Գոշ Հակոբյանն է։

  • @user-nw6kb6oc2n
    @user-nw6kb6oc2n3 ай бұрын

    Այս սերիալից մաքրության հոտ է գալիս, անկեղծության։ Երանի էդ ժամանակների նման լինեին մարդիկ, ջինջ ու անկեղ0❤️Սոսին ինչքան է սազում այդ դերը, ահավոր բնական է խաղում, շատ լավ ֆիլմ է, շնորհակալություն💖🌹

  • @sarahbrghman7806

    @sarahbrghman7806

    3 ай бұрын

    Axjik@ txain asuma "qez naxqinis het kcanotacnem" ,maqrutyan hota galis 😅?

  • @bigtv3025

    @bigtv3025

    3 ай бұрын

    Nuuu brat , stex 2 koxm en cuyc talis)

  • @meri9468

    @meri9468

    3 ай бұрын

    ​@@sarahbrghman7806 Ինչի նախկին ունենալուց հետո մարդիկ կեղտոտվում են? 😏

  • @sarahbrghman7806

    @sarahbrghman7806

    2 ай бұрын

    @@meri9468 Նայած ոնց են իջենց պահել,բայց դա ի նկատի չունեի։Այսինքն տղան տղաբերա սիրում,նա էլ նախկինի հետա ուզում ծանոթացնի։

  • @MrHovsep777
    @MrHovsep7773 ай бұрын

    Ես կուզեմ ֆիլմի ռեժիսորին հատուկ շնորհակալություն հայտնել։

  • @arminekalantaryan8490

    @arminekalantaryan8490

    3 ай бұрын

    Նաև սցենարիստին

  • @axunsargsyan8957

    @axunsargsyan8957

    3 ай бұрын

    Միանում եմ շնորհավորանքներին ❤

  • @djkhonsu

    @djkhonsu

    3 ай бұрын

    Գոշնա ռեժիսյորը)

  • @vardazizyan408
    @vardazizyan4083 ай бұрын

    Իսկապես թող Դիաննան տեսնի թե ինչպիսի կինո են նկարում ոչ թե հիմարություն։ Հիասքանչ կինո ամեն ինչով։

  • @user-xc4hv3md1r
    @user-xc4hv3md1r3 ай бұрын

    Որակով աշխատանքը համատարած աղբի մեջ միանգամից տեսանելի է։ Շարունակեք Ձեր գործունեությունը նույն նշաձողով։ Կեցցեք...

  • @user-hn9sz7hb3m
    @user-hn9sz7hb3m3 ай бұрын

    Դանդալոշ Դիաննա նայի սովորի,էնքան լարված եմ սպասում սաղ օրս էս կինոյի մասին եմ մտածում։ 😂

  • @kristbasma8082

    @kristbasma8082

    3 ай бұрын

    😅😅😅

  • @hash531

    @hash531

    3 ай бұрын

    Ես էլլլ❤😂

  • @user-hn9sz7hb3m

    @user-hn9sz7hb3m

    3 ай бұрын

    Ես չեմ քնում ժամերն եմ հաշվում😂

  • @Vahan1992.

    @Vahan1992.

    3 ай бұрын

    Injes Viravorum Ay chstacvac profil

  • @zaruhilorsabyan7335

    @zaruhilorsabyan7335

    3 ай бұрын

    ​@@user-hn9sz7hb3mիսկ ամեն օր ցույց ե՞ն տալիս,ես էսօրվանից եմ սկսել նայել,էնքան լավն ա մի օրվա մեջ 6 սերիան էլ նայեցի 😂

  • @evamneyan5508
    @evamneyan55083 ай бұрын

    Շնորհակալություն այսպիսի որակով ֆիլմի համար։ Սոս Ջանիբեկյանը ինչպես միշտ հիանալի է❤

  • @RozaHarutyunyan795
    @RozaHarutyunyan7953 ай бұрын

    Շատ շնորհակալ կլինենք,որ նման հայերենով սերիալներ և ֆիլմեր շատ լինեին մեր իրականության մեջ,չնայած մի կերպարն է ներկայանում կիրթ հայերենով ,որը շատ գովելի է

  • @innasmusic3905
    @innasmusic39053 ай бұрын

    Անչափ շնորհակալ եմ նման հրաշալի գործի համար: Դերասանական խաղը ուղղակի հիասքանչ է, առանձնահատուկ շնորհակալ եմ Սոս Ջանիբեյանից, իր մարմնավորած կերպարը իրական դարձնելու համար 💓 Դե իհարկե ամեն բան գեղեցկացնում է մեր լեզուն 👏կեցցեք Մեր լեզուն սա է🇦🇲

  • @susannagasparyan5100
    @susannagasparyan51003 ай бұрын

    🇦🇲🇦🇲🦅🦅. Ողջույն. բոլորին.!!! Հավատացեք. այս. ֆիլմը. Հայաստանի. մասշտաբով. (Օսկարի.). արժանի. ֆիլմ. է։. 👍👍👍👍🍃🔥🔥

  • @leom.3532

    @leom.3532

    3 ай бұрын

    100 %

  • @ruzvard

    @ruzvard

    3 ай бұрын

    Նաեւ նույնպես բովանդակալից

  • @vasiljumayan6190

    @vasiljumayan6190

    3 ай бұрын

    Այո

  • @user-tq2pe8rf3r

    @user-tq2pe8rf3r

    3 ай бұрын

    Ինչ գեղեցիկ է լսվում, երբ Սոսը խոսում է,այնպես է հոգիս նորոգվում

  • @arpiarpi6285

    @arpiarpi6285

    3 ай бұрын

    1000000%

  • @rozaxachatryan1177
    @rozaxachatryan11773 ай бұрын

    Խոսքերն ավելորդ են, հրաշք գործ է արված։ Պարզապես էնքան չեմ ուզում, որ Միհրանն ու Սահմին բաժանվեն😢😢😢😢😢😢

  • @luizamkht
    @luizamkht3 ай бұрын

    Սահմիի հայացքը ամեն անգամ Միհրանին տեսնելիս...🥹❤️

  • @karine.Karine
    @karine.Karine3 ай бұрын

    Ապացույց էն բանի, որ մարդիկ ունեն էս որակի կարիքը, չասեք թե պահանջարկը մենակ աղբիննա...

  • @lilitatshemyan8637
    @lilitatshemyan86373 ай бұрын

    Այս ֆիլմը կարելի է թարգմանել տարբեր լեզուներով, որովհետև այնքան լավն է որ բոլորն էլ կցանկանան նայել

  • @user-rx2yl3iy8r
    @user-rx2yl3iy8r3 ай бұрын

    Հրաշալի ֆիլմ,անհանբեր սպասում եմ հաջորդ սերյայներին։Վերջին տարիներին այսքան հետսքրքիր ֆիլմ չեմ տեսել։

  • @user-nv6pn6wj5j

    @user-nv6pn6wj5j

    3 ай бұрын

    Боже как красиво танец❤

  • @user-wc7pq2nh2m
    @user-wc7pq2nh2m3 ай бұрын

    Սոսը ինչ համոզիչ ա խաղում ,հիասքանչ դերասան հրաշալի կատարումով

  • @user-ye8mr7xd9q
    @user-ye8mr7xd9q3 ай бұрын

    Սոս Ջանիբեկյան ջաաաաաան քո խաղը ինչպես միշ անկրկնելի է❤...Պաշտում եմ հայրենիքս ու հայերենս❤❤❤

  • @lysinedavtyan85
    @lysinedavtyan853 ай бұрын

    Սա այն դեպքն է,երբ առաջարկն է ստեղծում պահանջարկ,կեցցեք

  • @noynoy8963
    @noynoy89633 ай бұрын

    Ինչ հրաշալի է մեկնաբանութնուննրի 90 %֊ը հայատառ հայերեն է❤ Դա էլ է ցուցիչ, որ ֆիլմն ստացված է, որակյալ դիտորդներ ունի, ովքեր կարևորում են հայերեն խոսքը հայատառ գրելը։

  • @astghikyeghiazargan5403
    @astghikyeghiazargan54033 ай бұрын

    Նույնիսկ մեկնաբանություններն են բոլորը հայատառ գրված, չեմ հոգնի կրկնել կեցցեք, սցենարիստից մինչև դիմահարդար, ով աշխատել է այս ֆիլմի վրա, իսկ Գոշն ուղղակի հրաշք ռեժիսոր է։

  • @glowin__
    @glowin__3 ай бұрын

    Ապշած եմ ուղղակի😍,ինչքան սիրուն,գրագետ... Անգնահատելի աշխատանք եք կատարել,խոսքերն ավելորդ ռն😍🥹

  • @user-hn6kh2wo2i
    @user-hn6kh2wo2i3 ай бұрын

    Հայկական ֆիլմարտադրության բացառիկ նմուշներից է...Դերասնական խաղը,արտիստիկ կեցվածքը,սցենարը`ամեն բան իդեալական է,կարծես, շնչում ես հին հայրենիքիդ բույրը🔥

  • @anigrigoryan8758
    @anigrigoryan87583 ай бұрын

    Ֆիլմը ֆանտաստիկ է, շատ լավն եք, որակը, գույնը, սյուժեն, բառապաշարը, ուղղակի խենթացնող է,,,,,ապրենք բոլորդ❤

  • @apspramesayan2578
    @apspramesayan25783 ай бұрын

    Հատուկ շնորհակալություն Սոս Ջանիբեկյանին նման հիանալի խաղի համար♥️🥺

  • @karinagrigoryan7928
    @karinagrigoryan79283 ай бұрын

    Հիացմունքի արժանի ֆիլմ, շատ ճիշտ ընտրված դերասանական կազմով, Բ Ռ Ա Վ Ո Սոս Ջանիբեկյան, Իննա Խոջամիրյան, Մարիամ Ադամյան, Հայկ Դարբինյան, Մուրադ Նադիրյան և բոլորը👍👍👍👍👍👍👍👍👍👍❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @katyan7483
    @katyan74833 ай бұрын

    Վերջապես մի բարձրաճաշակ սցենար,դերասանական հրաշալի անձնակազմ,իսկ մեր սիրելի Սոսը անկրկնելի դերակատար ,բռավո🎉❤

  • @heghinekhachikyan3503
    @heghinekhachikyan35033 ай бұрын

    Չգիտեմ թե ինչ կերպ արտահայտեմ հիացմունքս։ Կեցցե սցենարիստը, ռեժիսյորը, մտահղացման հեղինակը, դերակատարները։ Ժամերն եմ հաշվում մինչ հաջորդ մասը։ Պիտի անպայման շարունակություն նկարել։ Հրաշալի է ստացվել։ Գերագույն հաճույք եմ ստանում։Բրավոոոո

  • @user-md6tf2cf2i
    @user-md6tf2cf2i3 ай бұрын

    Շնորհակալություն գեղեցիկ շքեղ հայերենի համար

  • @sa292ooos4
    @sa292ooos43 ай бұрын

    Ինչ գեղեցիկ զույգ են Սահմին ու Միհրանը: Հրաշք ֆիլմ, հրաշք դերասաններով: Ինչ լավ կլիներ,որ 2-րդ եթերաշրջան էլ լիներ:😍😍❤❤👍👍

  • @MeriArzumanyan-vy9rg
    @MeriArzumanyan-vy9rg3 ай бұрын

    Յուրաքանչյուր դրվագ դիտելիս արցունքներ են գոյանում,շնորհակալություն սցենարը անկրկնելի է դերասանները հիասքանչ շնորհակալ եմ շարունակակն լինի այսպիսի գեղեցիկը։❤

  • @naziknikolyan4432
    @naziknikolyan44323 ай бұрын

    Վերջապես մեր օրերում հայկական կինոարտադրության մեջ որակ տեսա։ Շնորհակալություն ողջ ստեղծագործական թիմին և դերասանական անձնակազմին այսպիսի որակ ցուցադրելու համար։ Սա իրապես մեր արժեքներին, մեր մշակույթին ու մեր լեզվին հարիր աշխատանք է։ Այնքան հաճելի է լսել մեր ոսկեղենիկ ականջ շոյող հայերենը։ Սոս Ջանիբեկյան, ինչպես միշտ, կատարյալ է ձեր խաղը։

  • @kidsfunny982
    @kidsfunny9823 ай бұрын

    Այս ֆիլմը կարողացավ անել մի բան, որը որ մեր կառավարությունը չկարողացավ անել 30 տարում ˋ ԿՐԹԵԼ , ու դրա վառ ապացույցը այսքան հայատառ մեկնաբանություններն են : Ապրե ‘ք բոլորդ , 1000 ապրե’ ք :

  • @user-le6df6cg8l
    @user-le6df6cg8l3 ай бұрын

    Հոյակապ ֆիլմ հայկական կինեմատոգրաֆիայում🎉🎉🎉

  • @karinagrigoryan7928
    @karinagrigoryan79283 ай бұрын

    Հոգնել էինք երկար- բարակ և շատ անորակ սերիալներից, մինչ այս ֆիլմը, եղել էին հաջող սերիալներ ոչ շատ սերիաներով, բայց Սիրելի Սահմին նոր շունչ բերեց և նոր որակ հայկական կինեմատոգրաֆիա, որի համար մեծ շնորհակալություն, սցենարիստին, ռեժիսորին և բոլոր նրանց ովքեր աշխատել են ֆիլմի ստեղծման վրա👍👍💥💥

  • @fedi6113

    @fedi6113

    3 ай бұрын

    Ոչ մի հիմար սերյալ չեմ նայել, նույնիսկ պատահական ականջիս հասած ժամանակ զզվելի է եղել ինձ

  • @karinagrigoryan7928

    @karinagrigoryan7928

    3 ай бұрын

    @@fedi6113 Ձեզ երևի թվաց, որ ես նայել եմ՞, պարզ է չէ՞, որ չեմ նայել։

  • @Megara_1
    @Megara_13 ай бұрын

    Ամեն անգամ չեմ հոգնի գրել թե ԻՆՉՔԱՆ հիացած եմ այս ֆիլմով !!!!! Ուղղակի արժանի է լինել հայտնի միջազգային ասպարեզում ու մրցանակներ ստանալ ♥️♥️♥️

  • @mariamsargsyan3566
    @mariamsargsyan35663 ай бұрын

    Ալիկի դերասանին բռավո,շատ լավա կերտում դերը😍

  • @SonaAirapetyan
    @SonaAirapetyan3 ай бұрын

    Որքան տարբեր է հայի անցյալի ու ներկայի գենը։։։։մտքի ու գաղափարի փայլուն ու մաքուր ներքնաշխարհ։։։ շատ ցավալի է որ այսօր այն բացարձակ վերացած է ։։ֆիլմը դիտելով ակամայից ուզում ես տեղափոխվել անցյալի գիրկը,որտեղ տիրում է սերը ու հոգատարությունը մարդու նկատմամբ։։։։իսկ Սոսին շատ շնորհակալություն

  • @lusinemiqayelyan3002
    @lusinemiqayelyan30023 ай бұрын

    Յուրաքանչյուր մեկնաբանությունից երևում է,որ առողջ մասսա է նայում այս հիասքանչ սերիալը,հիանալի սցենար իր հիանալի դերասանակն կազմով,բրավո բոլորին, դիմահարդարից մինչև ռեժիսոր

  • @anushkhitaryan6083
    @anushkhitaryan60833 ай бұрын

    Ֆիլմը պիտի հենց էսպիսին լինի որ չզգաս թե երբ ավարտվեց։Երաժտությունը շատ լավն է ։

  • @eduardsimonyan1031
    @eduardsimonyan10313 ай бұрын

    Սոս Կարենի Ջանիբեկյան ինչ ասեմ ՞ ժամանակակից կինոյի փայլուն դերասան ով միանշանակ փայլում է իրեն տրված բոլոր դերերում խորին հարգանքներս Ձեզ 🎉 Իննա Խոջամիրյան նայև Ձեզ 🎉 ցավում եմ ձեզ բաժին հասած ճակատագրի համար բայց շատ գեղեցիկ զույգ էք ֆիլմում կցանկանաի որ լիներ նայեվ իրականում 🎉🎉🎉

  • @fedi6113
    @fedi61133 ай бұрын

    Ժողովուրդ, էս ի՞նչ դրական է ազդում այս ֆիլմը, մի տեսեք, բոլորս հայերեն ենք խոսում, հայերեն , մեսրոպատռ գրում, իրար առանց վիրավորելու շփվում😂😂😂😂❤❤❤❤ թատրոն չէ , բայց կասեմ` բռավոոոո, բռավոոո

  • @lav-tv3813

    @lav-tv3813

    3 ай бұрын

    Այս ֆիլմից լատինատառ գրող մեր հայրենակիցները բան չէին հասկանա մեկա😂

  • @A72483
    @A724833 ай бұрын

    Հետաքրքիր կլիներ եթե Սահմիի նկարն էլ գտնեին ալբոմւմ. Հետաքրքիր կլիներ եթե Սահմին իր քարի շնորհիվ այցելեր Միհրանին այն էլ նրա ամւսնանալւց հետո այ թե դրամա կզարգանար .բա որ հետո էլ հղի ետ գար 2024 .վայ էս ւր հասա)))

  • @user-xc4hv3md1r

    @user-xc4hv3md1r

    3 ай бұрын

    Կամ անունը գրված լինի հին նամակների մեջ։

  • @annapoghosyan2015

    @annapoghosyan2015

    3 ай бұрын

    "Outlander" սերիալի նման

  • @HABTV

    @HABTV

    3 ай бұрын

    Քիչ նայեք Դիանա Գրիգորյանի սերիալները)

  • @hos9729

    @hos9729

    3 ай бұрын

    ​@@HABTV 😂😂

  • @A72483

    @A72483

    3 ай бұрын

    Դեպ պատասխանեմ ես սերիալներ նայել եմ այս տարի պատահաբար դիտելով լեռները կհիշեն ֆիլմով .սա 2 սերիալն է .Դիաննայի սցենարրները խայտառակւթյւն են .դա փաստել չարժէ.

  • @taronghazaryan671
    @taronghazaryan6713 ай бұрын

    Երանի հին ժամանակներում ապրողներին, երբ մարդիկ գիտեին պատիվն ու հարգանքը ինչ բան է։ Ես էլ գուզեի ժամանակի մեքենա ունենայի ու գնայի 19-րդ դար հեռու այս չարածին բարքերից ու արհեստական մարդկությունից

  • @annakarapetyan9087
    @annakarapetyan90873 ай бұрын

    Սոսը ծնվել է հենց դերասան լինելու համար, էսքա՜՜՜՜ն փառահեռ խաղ, իրոք շատ լավն է այս սերիալը։

  • @user-kf4uk4rp1b
    @user-kf4uk4rp1b3 ай бұрын

    Հրաշք ֆիլմ Սոսի խաղի համար գժվում եմ ,բա խոսքը գետնախոնարհ բառը առաջի անգամ էի լսում ,շաաատ սիրուն բառեր ունենք

  • @tamarakhoetsyan7842
    @tamarakhoetsyan78423 ай бұрын

    Չեմ հոգնի կրկնելուց, որ հրաշալի ֆիլմ եք ստեղծել,,,շնորհակալություն։

  • @fedi6113
    @fedi61133 ай бұрын

    Հատուկ շնորհակալություն իմ սիրելի քաղաքը ներկայացնելու համար, ձիգյարներդ ուդեմ ապրիք, օր Գյումրին էլ գնահատեցիք

  • @aniaghajanyan2513
    @aniaghajanyan25133 ай бұрын

    Հրաշք ֆիլմ։ Բոլոր դերասաններին շաաաատ սիրում եմ, բայց ամեն անգամ առանձնացնելու եմ Ալեքսանդրին😊

  • @marisldryan9083

    @marisldryan9083

    2 ай бұрын

    ❤❤❤❤❤❤😂

  • @lusineavetisyan6095
    @lusineavetisyan60953 ай бұрын

    Եթե այս ֆիլմը լիներ այս պահին կինոթատրոնում ոտնկայս կծափահարեի ամբողջ անձնակազմին և դերասաներին։ հոյակապ ֆիլմ ապրեք👏👏👏👏

  • @SusannaAbrahamyan-me6cv
    @SusannaAbrahamyan-me6cv3 ай бұрын

    Հրաշք ֆիլմ, բոլորն էլ շատ լավ են տանում իրենց դերը, էս տեսակ ֆիլմեր մի քիչ շատ ստեղծեք խնդրում եմ ❤,

  • @Yuri.simonyan
    @Yuri.simonyan3 ай бұрын

    Էս երաժշտությունը օվա դրե ֆիլմի սկզբին ապրեք, շա՞տ լավնաաա, ու ամեն ինչնա լավ ֆիլմի սկզբից արդեն տանումաաաա😁😁👍👍👍🇦🇲🇦🇲❤️❤️❤️❤️❤️

  • @smbatsmblo8452
    @smbatsmblo84523 ай бұрын

    Ալիկի դերը լավ է խաղում բայց ռեժիսորը ուզեցել է ցույց տա 19-րդ սարի հայ տղամարդու տեսակը ու հիմիկվա 30-40% ղզիկ տղեքի տեսակը

  • @HovNikolyan
    @HovNikolyan3 ай бұрын

    Սոս Ջանիբեկյան և Խորեն Լևոնյան մեր բոլոր հին և նոր կերպարների տաղանդներնեն գովելի եք բոլորտ շատ հաճելի է ամեն ինչ հարգանքներս

  • @shushanikmargaryan6290
    @shushanikmargaryan62903 ай бұрын

    Շնորհակալություն բարձր որակի նման ֆիլմ ներկայացնելու համար դերասանական կազմն մեզ կարողացավ տեղափոխել անցյալի մաքրության պարզության մեջ

  • @Aaa-bk6xy
    @Aaa-bk6xy3 ай бұрын

    Դեռ չեմ հիշում, որ հայկական կինո նայեի ու կիսատ չթողնեի: Առաջին հայկական կինոն, որը նայում եմ այդքան մեծ հետաքրքրությամբ ու չեմ ձանձրանում: Անկեղծ ասաց, չէի մտածում որ, մի օր հայկական կինոն կնայեմ մինչև վերջ և այսքան կհավանեմ:❤️ Շատ լավն եք🥰❤️

  • @user-ox7zf2vl8v
    @user-ox7zf2vl8v3 ай бұрын

    Пожалуй напишу на русском, Я нахожусь в России уже 6 лет , и за это время успел соскучиться по родному языку, смотрю этот сериал и понимаю что все на чистом Армянском языке, так пишет далеко не каждый СЦЕНАРИСТ , сериал заставляет ещё больше ценить свою родину и историю ..... (Все актёры, съёмочная группа , сценаристы - можно сказать что -(Я Ваш фанат).... Низкий поклон .... Люблю Вас Всех

  • @karinenersisyan892
    @karinenersisyan8923 ай бұрын

    Պատկերացում չունեմ ինչպիսի վերջաբան է ունենալու ,բայց անհամբեր սպասում եմ հաջորդ սերիաներին❤❤❤ կեցցեք

  • @margaritaboshyan7252
    @margaritaboshyan72523 ай бұрын

    Չեմ զլանա կրկնել Բռավո ողջ թիմին❤ Սոս Ջանիբեկյանի դերասանական տաղանդը ապշեցուցիչ է ❤ Առանց թերագնահատելու որևէ մեկի ներդրումն ու արված աշխատանքը ,պիտի փաստեմ որ ֆիլմի հաջողության 60 % Սոս Ջանիբեկյանի շնորքն է ❤ Այլ դերասանի այս կերպարում չեմ պատկերացնում ,հիանալի ընտրություն էր

  • @user-ys5nr4qz5n
    @user-ys5nr4qz5n3 ай бұрын

    Ուղղակի հաճույք եմ ստանում նայելիս,թող շարունակական լինի այսպիսի սերիալների նկարահանումները👍👍👍

  • @eventplanning3981
    @eventplanning39813 ай бұрын

    Շնորհակալություն լավ զգացողությունների համար։ Գլխավոր հերոսները շաաատ տպավորիչ են։ Ուզում եմ ասել, որ ամբողջ անձնակազմն է ինձ դուր գալիս, բոլորն էլ ճիշտ կերտել են իրենց դերը, ոչ մեկից ավելորդ էներգիա չկա։ Էն օֆիսի երեխեքն էլ են շատ լավը։ Բա Վահանն ու իր կինը, Աշոտն ու իր ընկերը։ Ալեքսանդրը բարի լավ տղա ։ Ու ընդհանրապես, սա ,ուղղակի , բարի երևակայական պատմություն է։ Շնորհակալ ենք❤❤❤❤❤❤❤❤❤

  • @anahitharutyunyan8515
    @anahitharutyunyan85153 ай бұрын

    "Գետնախոնարհ" գժվեցիիիի😂😂

  • @nazelibabajanyan5981
    @nazelibabajanyan59813 ай бұрын

    Տարօրինակ է,ամեն մի խոսքից արտասվում եմ,փշաքաղվում,որքան իրական է ներկայացնում Սոսը 😢😢 ,դեժավյու է մոտս սկսվել😢😢😢

  • @user-mx1hs4xl5u

    @user-mx1hs4xl5u

    3 ай бұрын

    ,,, Գուցե մենք էլ ենք անցյալից ու չգիտենք🤔,,, 🤣

  • @Erikakokobelyan-
    @Erikakokobelyan-3 ай бұрын

    Ատտված իմ,ի՜նչ հրաշք ֆիլմ է։Միհրանի ու Սահմիի տեսարանները բա❤❤❤❤❤

  • @marimarkosyan173
    @marimarkosyan1733 ай бұрын

    Բոլոր 6 սերիաները նայելուց ամեն վայրկյան ժպիտը դեմքիցս չի պակասել😍♥️ ուղղակի հրաշք...🫀

  • @user-oy7fq4ob6e
    @user-oy7fq4ob6e3 ай бұрын

    Խոսքեր չունեմ ամենա ամենա լավ ֆիլմը որ բոլոր էմոցիանը խառնվում են իսկ դերասաները յուրօրինակ խաղ են մատուցում բռավո 🥰

  • @nairadallakyan8750
    @nairadallakyan87503 ай бұрын

    Շնորհակալություն այս հիանալի հեռուստասերիալի համար ։Ֆիլմի սցենարի,հիանալի բնական խաղի ու ընտրված դերասանական կազմի համար։ Գրագետ խոսքի, հայեցի պահվացքի կարոտ ենք 21 դարում ։Մեկ անգամ էլ ամոզվեցի, որ հեռուստասերիալն էլ կարող է պիտանի լինել,եթե շատ ուզենան ։Ապրեք շատ հույս ունեմ սա ձեր առաջին ,բայց ոչ այս ժանրի մեջ վերջին գործը կլինի ։Իսկ վերջում գուզեմ ըսեմ օր սիրեմգը ձեզի ։❤

  • @hasmikgevorgyan7704
    @hasmikgevorgyan77043 ай бұрын

    Ուղղակի հրաշալի ֆիլմ է… լի սիրով, նրբությամբ, պարզությամ ու գրագետ խոսքով ❤️❤️❤️ Ինա Սոս Գոշ ու բոլոր բոլորդ ապրեք շաաաատ։ Դուք մի փոքր լուսավորել եք մեր առօրյան 🫶🏻🫶🏻🫶🏻🫶🏻

  • @naragrigoryan18
    @naragrigoryan183 ай бұрын

    Լացում եմ ուրախությունից անկեղծ ու իրական դերասանական խաղից։Սոս ջան հրաշք ես կատարում դերդ ուղղակի մաքրամաքուր հայերենից հուզմունքս չեմ կարողանում թաքցնել։բոլոր դերակատարները հիանալի են խաղում։կեցցեք🙏🙏🙏🙏🙏խոնհարումս բոլորիդ ու իմ պատմաշատ քաղաք Գյումրիիս🙏🙏🙏🙏🙏🙏

  • @Aaa-bk6xy
    @Aaa-bk6xy3 ай бұрын

    Իննա ջան, դու էլ ես շատ լավ խաղում քո դերը, հիանալի դերասանուհի ես, ուշադրություն մի դարձրու, թե ով ինչ է ասում, ամեն մեկը իրեն է բնութագրում: ( Իննայի Story-ում տեսա, թե ինչ էին գրել Իննային)

  • @user-em5vh6qf1u
    @user-em5vh6qf1u3 ай бұрын

    Բռավո, ոչ մի բացասական մեկնաբանություն չկար գրված, բոլորը հատ առ հատ կարդացի, այնքան ուրախ եմ։ Նշանակում է, որ մարդիկ իրոք կարոտ են նման բարձրակարգ սերյալի, որտեղ խոսվում է մեր ոսկեղենիկ հայերենով։

  • @user-xs5by2ji5z
    @user-xs5by2ji5z3 ай бұрын

    Կուզեի Միհրանը նայեր քարտեզին ու զարմանար,Ադրբեջան ?այս ինչ երկիր է?մեր ժամանակներում չկար այսպիսի երկիր ։Կներեք նորությունների ազդեցության տակ եմ դեռ ։

  • @usernumberx

    @usernumberx

    3 ай бұрын

  • @marinearzoyan2155

    @marinearzoyan2155

    3 ай бұрын

    Համաձայն եմ👍

  • @user-up3hi8ir6h

    @user-up3hi8ir6h

    2 ай бұрын

    Կներեքի հարկ չկա,շատ ճիշտ եք և տեղին եք մեկնաբանել,затօ շները ուշ եկան,շուտ տիրացան🤷‍♀️

  • @user-xs5by2ji5z

    @user-xs5by2ji5z

    2 ай бұрын

    @@user-up3hi8ir6h Իրականում շատ կարիք ունենք պատմական իրականությունը հաստատող ֆիլմերի ելնելով "լավ է մեկ անգամ տեսնել,քան տաս անգամ կարդալ"սկզբունքից ։Ֆիլմեր չկան կամ շատ քիչ են,կրթական համակարգը ձեռքերը լվացել է,հասարակությունը չի կարդում կամ քիչ է կարդում։Դա է պատճառը,որ ունենք ինչ ունենք,մեր երկիրը ինչ որ մի թուլա անվանում է արևմտյան ադրբեջան 🤦ԵՒ ցավոք կորցնում ենք ազգային ոգին😥

  • @taguhieranosyan292
    @taguhieranosyan2923 ай бұрын

    Չկա մի գրամ անհամեստ հագուստ, կերպար, խոսք ու ինչքան զգացմունքային ու նրբաճաշակ է արված ամեն ինչ: Շնորհակալություն ողջ թիմին ....

  • @arev_83.
    @arev_83.3 ай бұрын

    Ես էլ ուզեցի մի 100 տարի հետո հետ գալ այս մարմնով ու տեսնել ժառանգներիս ։

  • @aniter-arakelyan6994
    @aniter-arakelyan69943 ай бұрын

    Հրաշք ֆիլմ, ամեն ինչ ուղղակի հիանալի է։❤️Այ սա որակ է, մակարդակ, արժեք, սերունդ կրթող։

  • @ankaa-yan6997
    @ankaa-yan69973 ай бұрын

    Շնորհավորում եմ դերասանական կազմին,ինչ հրաշալի են խաղում ,երանի մի օր հասկանանք որ եվրոպան մերը չի,մերը սա է,մաքուր ,խնկահոտ,նամուսով ՀԱՅԿԱԿԱՆԸ...

  • @herminemovsisyan7320
    @herminemovsisyan73203 ай бұрын

    Հատուկ շնորհակալություն ֆիլմի ռեժիսորին ու գլխավոր դերակատար Սոս ջանիբեկյանին ։❤

  • @kristbasma8082
    @kristbasma80823 ай бұрын

    Ինա ն էլ շատ բնական է խաղում իր կերպարը,բրավո բրավո

  • @loucineaghayan4648
    @loucineaghayan46483 ай бұрын

    Հարգելի և սիրելի Դերասաններ, շատ շատ հոյակապ կինոնկար է ստացվել. Անհամբեր սպասում ենք հաջորդ սերիային. Ապրեք.👏🏼👏🏼👏🏼👏🏼👏🏼🥰🍀

  • @sophiesargsyan393
    @sophiesargsyan3933 ай бұрын

    Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչքան հիանալի է ամեն բան արված։ Ուղղակի ամեն դետալ ու ամեն խոսք այնքան ճիշտ ու նրբորեն է ընտրված, որ նայելուց փշաքաղվում ես։

  • @lilit9235
    @lilit92353 ай бұрын

    Հայեցի , կոկիկ , գրագետ ֆիլմ ❤շնորհակալություն բոլոր ստեղծագործական անձնակազմին , Հիացմունքս 👏

  • @vamazofficial
    @vamazofficial3 ай бұрын

    Օսկարի արժանի ֆիլմ է հայկական կինոարտադրության մեջ

  • @Sati_Arshakuni
    @Sati_Arshakuni3 ай бұрын

    Հիանալի, հրաշալի, հիասքանչ ֆիլմ, բրավո🤍 👏🏻👏🏻👏🏻 Այլ լեզվով ինձ թույլ չտվեցի մեկնաբանություն գրել Այստեղ միայն հայերեն է սիրտս ուզում և թույլ տալիս գրել✨🙏🏻

  • @tamsaqeyan7393
    @tamsaqeyan73933 ай бұрын

    Չեմ ուզում կտրվել էս հրաշք ֆիլմից) Էնքան յուրահատուկա ամեն ինչ, աննկարագրելի զգացողություններ են առաջանում, ոնց որ իրոք ժամանակի մեջ ճամփորդելուց լինեմ, շաատ հաճելիա

  • @anahitgalstyan9233
    @anahitgalstyan92333 ай бұрын

    Ինչ սիրուն է ամեն ինչը,նայում ես և ուզում սիրել ու սիրվել❤

  • @user-kp1oj9io4y
    @user-kp1oj9io4y3 ай бұрын

    Սոս դու հրաշք ես , իսկ Իննան բացահայտություն էր, բրավո

  • @madonamadona8304
    @madonamadona83043 ай бұрын

    առանց հուզվելու անհնար է նայել🥹👌🏻👏🏻🎞️🎞️🎞️🎞️🎆 իրական ու բնական խաղ, դերասանական բարձր վարպետություն, և վերջապես սցենարիստ👌🏻👏🏻🙏🏻🎉🌟։Ստացված։

  • @user-hi8sg9ch6s
    @user-hi8sg9ch6s3 ай бұрын

    Ապրեն բոլորնել ։շնորակալություն ստեղծագործական խմբին ։

  • @magical6500
    @magical65003 ай бұрын

    Խոսքերը քիչ են արտահայտելու ` ինչքան հիանալի ու դիտարժան է։ Շնորհակալություն մեզ արժանի դարձնելու `դիտել որակյան ֆիլմ։

  • @alvardmartirosyan164
    @alvardmartirosyan1643 ай бұрын

    Ես ուղակի ֆիլմը չեմ դիտում այլ՝ վայելում եմ այն։ Անհասկանալի զգացողություններով, սրտի տրոփով,հուզմունքով և հպարտությամբ, որ ՀԱՅԸ կարող է նման հրաշալի ֆիլմ նկարահանել։

  • @vardsargsyan8113
    @vardsargsyan81133 ай бұрын

    բառեր չեմ գտնում , ամեն մի սերյա նայելուց երանի եմ տալիս, որ չվերջանա ,որ անվերջ դիտեմ , Կեցեք յուրահատուկ ու տարբերվող սցենարի համար ❤🤍

  • @user-kp4uz2cs4k
    @user-kp4uz2cs4k3 ай бұрын

    Ալիկի դերակատարը շատ տաղանդավոր է։ բռավո❤

  • @anahitharutyunyan4251
    @anahitharutyunyan42513 ай бұрын

    Շատ շնորհակալություն, շատ լավ ֆիլմ է, հայկական շունչ ու ինքնատիպություն կա!!! 👍💯👍💯👍💯👍

  • @anyan1192
    @anyan11923 ай бұрын

    Ալեքսանդրի ղզիկ վիճակները ինչի՞ եմ ես էսքան հավանում 😂😂❤

  • @user-qe7gt8bx6i
    @user-qe7gt8bx6i3 ай бұрын

    Հրաշալի ֆիլմ👏👏👏❤❤կեցցեք-վերջապես նոր շունչ եք բերել😊

  • @anushbadalyan4415
    @anushbadalyan44153 ай бұрын

    Ես շատ անհամբեր սպասում եմ այս ֆիլմի նոր սերիալին հետաքրքիր ու մակարդակով է նկարահանած։Բռավո ողջ անձնակազմին։

  • @sermkrtchyan6670
    @sermkrtchyan66703 ай бұрын

    Սկսեմ նրանից,որ ամեն սերիային սրտի թրթիռով եմ սպասում։Անչափ շնորհակալ եմ նման մաքուր, անկեղծ ֆիլմի համար, բոլորին՝ սկսած սցենարիստից մինչև դիմահարդար։❤️ Իսկ դերասանական կազմին կասեմ միայն՝ Ես խոնարհվում եմ Ձեր տաղանդի առաջ։

Келесі