ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սևան համայնքի հարգարժան բնակիչներ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
Այսօր Հայաստանի Առաջին հանրապետության ծննդյան և Սարդարապատի հերոսամարտի օրն է:
106 տարի անց էլ Առաջին հանրապետության ստեղծման օրը մեզ համար եղել և մնում է ոչ միայն խորհրդանշական, այլ նաև պատմական և կարևորագույն օր, որն իր տեղն է ամրագրել մեր երկրի տոնացույցում:
Դարեր շարունակ պետություն ու պետականություն չունեցող ժողովուրդը թոթափեց իր ուսերին դրված մեծ բեռը և 1918թ. ոչ միայն ինքնակազմակերպվեց, այլ նաև ստեղծեց պետություն:
Առաջին Հանրապետությունը ստեղծվեց մեր ժողովրդի համար ծանր ու բախտորոշ ժամանակահատվածում, ու մայիսի 28-ն էլ դարձավ ճամփաբաժան՝ փոխելով մեր պատմության ուղին, հային վերադարձնելով իր ինքնությունը, ձևակերպելով մեր նպատակներն ու ապագան:
Մայիսի 28-ը միավորեց մեր երազանքներն ու նպատակները, մեր հավատն ու հայրենիք-պետություն ունենալու ձգտումը:
Չնայած երկուսուկես տարվա կենսագրությանը՝ Առաջին հանրապետությունը կատարեց իր պատմական առաքելությունը, որն անգնահատելի է։
Հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց իր հայրենիքում, որով հիմք դրվեց Հայաստանի քաղաքացու գիտակցության ձևավորմանը:
Այս բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական, ֆիզիկական, անվտանգության լուրջ մարտահրավերներ ենք հաղթահարում ամեն օր, երբ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական խաչմերուկներում, ես ցանկանում եմ, որ մենք միավորվենք մեկ նպատակի շուրջ` ազգային համախմբման գաղափարախոսությունն ու հայրենիքի պաշտպանությունը, նրա անվտանգությունն ու կայուն զարգացումը դարձնելով գերակա:
Յուրաքանչյուրիս ջանադիր աշխատանքի ու նվիրումի շնորհիվ մենք կարող ենք ունենալ կայացած ու անվտանգ պետություն:
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի համար պատմական ու նվիրական օրվա՝ Մայիսի 28-ի առթիվ:
Մաղթում եմ ոգու կորով, մեծագույն կամք, միասնականություն, հավատ ապագայի նկատմամբ: Արժանի լինենք մեր բոլոր ժամանակների հերոսների թողած պատգամներին՝ ստեղծելով ուժեղ, զարգացած պետություն, համախմբվելով մեր նվիրական նպատակների ու գաղափարների շուրջ:

Пікірлер: 5

  • @user-zt6dx9wf1n
    @user-zt6dx9wf1nАй бұрын

    Молодец!!!

  • @user-gv9wu2nn1c
    @user-gv9wu2nn1cАй бұрын

    Ахперс алала кез

  • @user-px9lh9cr1q
    @user-px9lh9cr1qАй бұрын

    🇦🇲❤️

  • @user-px9lh9cr1q
    @user-px9lh9cr1qАй бұрын

    🇦🇲❤️

Келесі