Սայաթ-Նովա «Աշխարհըս մէ փանջարա է» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Комедия

Աշխարհըս մէ փանջարա է. թաղիրումէն բէզարիլ իմ,
Մըտիկ տըվողըն կու խուցվի. դաղիրումէն բէզարիլ իմ.
Էրեգ լաւ էր, կանց վուր էսօր. վաղիրումէն բէզարիլ իմ.
Մարդ համաշա մէ՛կ չի ըլի. խաղիրումէն բէզարիլ իմ:
Դօվլաթըն էյթիբար չունէ, յիփոր կ'էրթայ իր շըքարով,
Լաւ մարդն էն է` գլուխըն պահէ աշխարհումըս էյթիբարով.
Աշխարհըս միզ մընալու չէ` իմաստնասիրաց խաբարով,
Գ'ուզիմ թըռչի բըլբուլի պէս. բաղիրումէն բէզարիլ իմ:
Ո՞վ կ'օսէ, թէ` յիս կու ապրիմ առուտէմէն ինչրու մուտըն.
Աստըձու ձեռումըն հիշտ է մարդու աշխարհք ելումուտըն.
Ղուրթս է՛նդուր ճանփայ չէ գընում` շատացիլ է խալխի սուտըն.
Քըսա՛նըն` մէ՛ ղուլ չին պահում. աղիրումէն բէզարիլ իմ:
Աշխարհըս միզ մընալու չէ, քանի նըստինք զօղ ու սափին.
Հում կաթնակի՛ր` Աթամի զա՛թ, նա՛լաթ ըլի էդ քու բափին.
Հանփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին,
Դօստիրըս դուշման ին դառի. եաղիրումէն բէզարիլ իմ:
Սայաթ-Նովէն ասաց` դարդըս կանց մէ ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքըս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պէս է՛նդուր գուլամ` վարդիս խարըն շատացիլ է.
Չին թողնում վախտին բացվիլու. քաղիրումէն բէզարիլ իմ:

Пікірлер: 7

  • @araavanesian8787
    @araavanesian87875 жыл бұрын

    հրաշալի ես արտասանում ․բնածին շնորք է․ ապրես․

  • @user-dv6ie8et2v
    @user-dv6ie8et2v6 жыл бұрын

    Ангин ганц САЯТ НОВА карцес сртицс аруне катум...

  • @grishasahakyan2734
    @grishasahakyan27342 жыл бұрын

    👍🇦🇲

  • @user-ll6op4cx9f
    @user-ll6op4cx9f5 жыл бұрын

    Լավ է բայց կատեգորիան նշված է կատագերգություն միթէ Նովա արտասանելն կատագերգություն է😂

  • @xch9340

    @xch9340

    Жыл бұрын

    ?

Келесі