Sahak Patriarq, Annayi Anxos Aղaղakoղ Aղotqy։ Սահակ Պատրիարք, Աննայի անխոս-աղաղակող աղոթքը

[եբր․ Ա ԳԻՐՔ ՍԱՄՈՒԵԼԻ]
Թագավորություններ֊1
Սամուելի ծնունդը և ընծայումը Տիրոջը
1 Եղկանա անունով մի մարդ կին ուներ. անունն էր` Աննա։ Աննան զավակ չուներ։ Այդ մարդը տարեցտարի ելնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ 6 Աննան տառապանքի և տրտմության մեջ էր, որովհետև Տերն իրեն զավակ չէր պարգևել։ Հենց այդ պատճառով էր տրտմում, որ Տերը փակել էր իր արգանդը, որպեսզի զավակ չպարգևի իրեն։ «»։
9 Երբ նրանք կերան, Աննան ելավ Սելով ու կանգնեց Տիրոջ առջև։ Հեղի քահանան նստել էր Տիրոջ տաճարի մուտքի մոտ դրված իր աթոռին։ 10 Նա վշտահար հոգով աղոթեց Տիրոջն ու դառնորեն լաց եղավ 11 և ասաց. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, մինչև նրա մահվան օրը քեզ կնվիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի և նրա գլխին ածելի չի դիպչի»։
12 Եվ երբ Տիրոջ առաջ նրա աղոթքը երկարեց, Հեղի քահանան հետևեց նրա շրթունքներին, և քանի որ 13 Աննան մտքում էր աղոթում, և շրթունքները չէին շարժվում, ձայնը լսելի չէր, բայց Տերը լսեց նրան, Հեղին կարծեց, թե նա հարբած է։ 14 Հեղիի սպասավորն Աննային ասաց. «Մինչև ե՞րբ ես հարբած վիճակում մնալու, սթափվի՛ր գինովությունից ու հեռացի՛ր Տիրոջ առջևից»։ 15 Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։ 16 Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմության և իմ տխրության պատճառով եմ կանգնել մինչև այժմ»։ 17 Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։ 18 Աննան ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով, մտավ իր վրանը, կերավ և խոսեց իր ամուսնու հետ, և տխրությունը վերացավ նրա երեսից։
21 Մյուս տարի Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ մատուցելու տարեկան զոհը և ուխտի զոհը, իր հետ վերցնելով նաև տասանորդը։ 22 Բայց Աննան չգնաց նրա հետ և իր ամուսնուն ասաց. «Մնամ այստեղ, մինչև մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանա Տիրոջ առջև և այնտեղ ծառայի ընդմիշտ»։ 23 Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։
24 Հաջորդ տարի նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով ընծաները։ Մանուկը նրանց հետ էր։ 25 Նրան բերեցին Տիրոջ առջև, նրա հայրը մորթեց տարեկան զոհը, որ ամեն տարի մատուցում էր Տիրոջը։ Նա մոտ բերեց մանկանը և մորթեց զվարակը՝ մանկան փրկության համար։ Աննան՝ մանկան մայրը, նրան տարավ Հեղիի մոտ՝ ասելով. 26 «Աղաչում եմ, տե՛ր իմ, ինչպես ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպես էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջև և Տիրոջն էի աղոթում 27 ահա այս մանկան համար։ Տերը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։ 28 Արդ, իբրև հատուցում, նրան նվիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։
Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 2.12
Մանուկ Սամուելը Հեղի քահանայի մոտ Տիրոջն էր ծառայում։
12 Հեղի քահանայի որդիներն անզգամ էին և չէին երկյուղում Տիրոջից։ 15 Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասավորը և զոհ մատուցողին ասում. «Քահանային խորովելու մի՛ս տուր, և ես կաթսայում եփվող մսից չեմ առնի»։ 16 Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրվի, ինչպես օրենքն է, ապա վերցրո՛ւ այնքան, ինչքան սիրտդ ցանկանա»։ Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թե ոչ՝ բռնի կառնեմ»։ 17 Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։
18 Մանուկ Սամուելը, եփուդ հագած, Տիրոջ առջև ծառայություն էր անում։ 20 Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Տիրոջը նվիրած քո այս մանկան փոխարեն Տերն այդ կնոջից թող քեզ զավակներ պարգևի»։ Եվ Եղկանան գնաց իր բնակավայրը։ 21 Տերն այցելեց Աննային, սա հղիացավ ու ծնեց ևս երեք տղա ու երեք աղջիկ։
Մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։
22 Հեղին շատ էր ծերացել։ Նա լսեց այն ամենի մասին, ինչ նրա որդիներն անում էին Իսրայելի որդիների նկատմամբ, և թե մերձենում էին Վկայության խորանի դռանը ծառայող կանանց։ 23 Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից։ 24 Մի՛ արեք, որդյակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չեք ծառայում։ 25 Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։
27 Աստծու հրեշտակը եկավ Հեղիի մոտ և ասաց. «Տերը ասում է. “Ընտրեցի քո հոր տունը, որպեսզի նրանք ինձ համար քահանայագործեն, ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ զոհերին և ինձանից ավելի փառավորում ես քո որդիներին՝ թույլ տալով, որ նրանք ուտեն Իսրայելի մատուցած բոլոր զոհերի երախայրիքը”։ 30 Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։ 36 Այնպես պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնա, մի արծաթի չնչին կտորի և մի նկանակ հացի համար գա նրան երկրպագելու և ասի. “Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտո՛ն տուր, որ մի պատառ հաց ուտեմ”»։

Пікірлер: 10

  • @anahithovhannisyan1916
    @anahithovhannisyan19164 ай бұрын

    Ամեն 🙏🙏🙏

  • @sophieagbalian1039
    @sophieagbalian10394 ай бұрын

    Փառք Տիրոջը հավիտյանս հավիտենից Ամե՜ն ❤

  • @araksyaaleksanyan7868
    @araksyaaleksanyan78684 ай бұрын

    Hazar parq hazarn el im Ter Hisusin🙏🙏 xndrum em Ter Astvas nerir indz mexavoris....Parqt shat misht indz het es ❤❤ inch linum e barin da e shnorhakal em .....

  • @romankash9644
    @romankash964428 күн бұрын

    Այո .Ամեն

  • @srbuhimanukyan993
    @srbuhimanukyan9934 ай бұрын

    Աղոթենք մեր ազգի համար, որ դեմքով դառնան դեպի ԱՍՏՎԱԾ, որ մեր հողի մնացորդն էլ չկորցնենք։🙏🙏🙏

  • @srbuhimanukyan993
    @srbuhimanukyan9934 ай бұрын

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՍՐԲԱԶԱՆ։ ԱՂՈԹԻՐ ՄԵՐ ՄԵՂԱՎՈՐ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ...🙏🙏🙏

  • @alvardharutyunyan8298
    @alvardharutyunyan82984 ай бұрын

    🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏💒♥️🍀🌈😔🙏🙏🙏

  • @user-dq5pi8gd3c
    @user-dq5pi8gd3c3 ай бұрын

    էս քարոզները մարգարիտներ են,խնդրում եմ երբեք չջնջեք

Келесі