Մարդը, որը «մահացել» է, գիտի՝ ինչ է կյանքը․ Գրիգոր Ավոյան․ «Կյանքին ասել այո՛»

Գրիգոր Ավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքում, երեք քույրերի մինուճար եղբայրն է, այն էլ՝ տան փոքրը։ Մինչ զորակոչվելը Գրիգորն ընդունվել է Երևանի պետական բժշկակական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետ։ Բայց դժվար է ասել՝ գործ ունենք ապագա ատամնաբույժի հետ։ Բանակից հետո գայթակղվել է նոր մասնագիտությամբ՝ ռեժիսուրա, կարելի է ասել՝ հաղթել են գեները․ ծնողները արվեստի ոլորտից են, թատրոնի մարդիկ։ Գրիգորն այժմ սովորում է «Պանարմենիան» մեդիադպրոցում։ Զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 13-ին, ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի 42-րդ օրը վիրավորվել է, հրանոթի հարվածից վնասվել է ուսը։ Վիրահատությունից հետո չի դժգոհում։ Առհասարակ, գոհ է Տիրոջից, որ վերադարձել է, կարծում է, որ պատերազմի դժոխքից ազատվելը միայն հրաշքով կարող էր տեղի ունենալ։ Պատերազմը սովորեցրել է գնատահել կյանքը․ ասում է՝ մարդը, որը «մահացել» է, գիտի ինչ է կյանքը։

Пікірлер: 10

  • @nareyan1453
    @nareyan1453 Жыл бұрын

    Շնորհակալ եմ Հիսուս …

  • @alekgasparyan4544

    @alekgasparyan4544

    Жыл бұрын

    Նարինե դու Գրիգորի քուրիկնես հավանաբար

  • @anushavoyan6985
    @anushavoyan69852 жыл бұрын

    Շնորհակալ եմ 🥺❤❤

  • @user-no6ud4md8l
    @user-no6ud4md8l2 жыл бұрын

    Գրիգ, Գրիգոր ջան, մինչև հոգուս խորքը հուզեց այս կարճ պատմությունը,որը մտովի մի ամբողջ կյանքի նկարագրության էր նման։Գրիգոր Լուսավորիչ,Գրիգոր Նարեկացի,այս սրբացած տիտաների անունն եք կրում։ Հավերժ Փառք մեր նահատակված հերոսների ն։ Դուք դեռ շատ բան կասեք սերունդներին,քանի որ ականատեսն եք այդ մեծ արհավիրքի։ Աստվա'ծ կամեցել է որ դուք ողջ մնա ք,դուք առաքլություն ունեք կատարելու։ Աստված ողորմի մեր ազգի ....

  • @user-qt3rs6te2z

    @user-qt3rs6te2z

    Жыл бұрын

    Աստված քեզ պահապան տղա ջան: Ամուր կառչիր Աստծո փեշերից իմ խելացի բալա: Հավատա մի մյան Հորը, որդուն և սուրբ հոգուն միակ ճշմարիտ Աստծուն🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @animanukyan7402
    @animanukyan74022 жыл бұрын

    Grigor jan Astvac Orhni Qez .Taxandavor ,xelaci ,xizax Mard.

  • @user-xw3iz6lq8m
    @user-xw3iz6lq8m7 ай бұрын

    Էս խելացի ու աստծո օգնությամբ երիտասարդը հարգարժան Ավոյաններից ում՞տղան է,խնդրում եմ գրեկ։

  • @annaavoyan4259

    @annaavoyan4259

    4 ай бұрын

    Գնել Ավոյանի

  • @annaavoyan4259
    @annaavoyan42594 ай бұрын

    Գնել Ավոյանի

Келесі