«Մեկ մարզված մարդը տասից ավելի լավ է»․ Իշխան Գևորգյան․ «Կյանքին ասել այո՛»

«Ի զուր չենք ողջ մնացել, որ քառասուն տարի էլ պատմենք, թե ոնց ենք կռվել , ու մեր կռիվը երկրի վրա ծախելով վայելենք։ Պատերազմից հետո հասկացանք, որ մի բան պիտի անենք»․ Այդպե՛ս ստեղծվեցին «Ազատազէն» հրաձգարանն ու ռազմամարզական ՀԿ-ն։ Հրաձգարանի տարածքը Կոտայքի մարզի անապատ հիշեցնող մի վայրում Իշխան Գևորգյանը կնոջ հետ էր հայտնաբերել՝ երկար փնտրտուքից հետո։ Կնոջ, որի հետ ամուսնացել է Արարատի գագաթին ու երկու դուստր ունեցել։ «Ազատազէնում» սովորեցնում են մարզվել, կրակել, քանի որ, ինչպես համոզված է Իշխան Գևորգյանը, մեկ մարզված մարդը տասից ավելի լավ է։ Ասում է՝ ինչպես չի կարելի սրտանց բուժել մեկին, այնպես էլ չի կարելի սրտանց կռվել։ 44-օրյա պատերազմի օրերին եղել է Քարվաճառում, դիպուկահար մեր հերոսը կռվել է հիմնականում Կարմիր շուկայում, Թաղավարդում, որտեղ փոքր ուժերով անգամ տարածք են ազատագրել։
Ծնվել է 1989 թվականին Երևանում։ Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Մասնագիտությամբ ծրագրավորող է։ Բանակում չծառայած լինելու մեղքը Իշխանը քավել է և՛ ապրիլյան, և՛ 44-օրյա պատերազմների ժամանակ՝ մասնակցելով որպես կամավորական։
Հարցազրույցում օգտագործվել են կադրեր «Ազատազէն» ՀԿ-ի տրամադրած տեսանյութից։

Пікірлер: 9

  • @viktoriyasmbatyan6050
    @viktoriyasmbatyan6050 Жыл бұрын

    Hayrenaser. Txas. Astvac. Zez het. Amen😘😘😘😘🎁

  • @Urartaci

    @Urartaci

    Жыл бұрын

    Ցավտ տանեմ մորքուր ջան, կոմենտ գրելով ու աղոթելով չի մենակ: Տղուտ, հարսիտ, թոռներիտ ստիպելով ուղարկի թոզ մարզվեն:

  • @vuqarliyev9579
    @vuqarliyev9579Ай бұрын

    АЗЕРБАЙДЖАН СИЛА 🇦🇿💪🇦🇿🇦🇿🇦🇿💪🇦🇿💪🇦🇿💪🇦🇿

  • @user-mz7wr6ni6s
    @user-mz7wr6ni6s Жыл бұрын

    Կարգին մարդ, կարգին գործում

  • @sarkissianchagen5443
    @sarkissianchagen5443 Жыл бұрын

    Vonca erevum krtvac mardu xosaq cakane erevuma amen lave dez ?

  • @aradavtyan6760
    @aradavtyan6760 Жыл бұрын

    Ջաաան

  • @artsakh8
    @artsakh8 Жыл бұрын

    Իշխան ցավդ տանեմ դու էս ինչ լուսավոր ու ուժեղ մարդ ես։ Դուխ ես տվել միշտ ախպերս ✊🏼

  • @petohakobyan5621
    @petohakobyan5621 Жыл бұрын

    Im Baxtakic im kalanavor axper....

  • @sarisbandiras1023

    @sarisbandiras1023

    Жыл бұрын

    Bayc inchi kalanavor??? Incha exe vir?

Келесі