Հայերենը Հրաչի հետ #9․ Կենցաղ և հավատալիքներ. մաս 3-րդ

Ойын-сауық

🔹Ըստ հին պատկերացումների՝ քանի՞ շերտից էր բաղկացած ստորին աշխարհը, որո՞նք էին այդ շերտերը և ստուգաբանական ի՞նչ ծագում ունեն։
🔹Ինչպիսի՞ն էին հնդեվրոպական տիեզերագիտական հայացքները Երկիրը շրջապատող երկնքի վերաբերյալ։
🔹Ըստ դիցաբանական պատկերացումների՝ ի՞նչ էր խորհրդանշում տիեզերական ծառը, հետագայում ինչպե՞ս է այն արտացոլվել հայկական կարպետներում։
🔹Ինչպիսի՞ն էին տիեզերքի մասին պատկերացումները հնում։ «Տիեզերք» բառի ստուգաբանության ի՞նչ տարբերակներ կան։
🔹Ի՞նչ տարբեր ըմբռնումներ կան «անասուն» բառի վերաբերյալ հայերենի տարբեր բարբառներում։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/44lsz0w
#բունtv #հայերեն
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Пікірлер: 6

  • @Avo59858
    @Avo598589 күн бұрын

    Ջան և ջանք բռերը երևվի նույնարմատ են

  • @emmapetrosyan5656
    @emmapetrosyan565614 күн бұрын

    Спасибо, интересно, хорошие примеры

  • @user-cb7eq9pr4d
    @user-cb7eq9pr4d14 күн бұрын

    Թողարկումները շաբաթը մեկ ե՞ն, թե՞ որոշել եք տանջել😢😢

  • @officialboontv

    @officialboontv

    14 күн бұрын

    Հարգելի՛ օգտատեր, շնորհակալ ենք, որ հետևում եք մեր ալիքին։ Այս հաղորդաշարի թողարկումները Յութուբ են տեղադրվում ամեն չորեքշաբթի` առավոտյան 09:00, պարզապես անցած շաբաթ` ապրիլի 24-ին, առհասարակ ոչ մի հրապարակում չենք արել։

  • @user-cb7eq9pr4d

    @user-cb7eq9pr4d

    7 күн бұрын

    @@officialboontv շնորհակալություն

  • @seryojahovhannisyan193
    @seryojahovhannisyan19314 күн бұрын

    Սխալ վերծանում,,,,,,,,

Келесі