Հայերենը Հրաչի հետ #10․ Երգային բանահյուսություն

Ойын-сауық

🔹Ի՞նչ ծագում ունեն «երգ» և «երաժշտություն» բառերը։
🔹Ի՞նչ ստուգաբանական կապ կա արևի շողի, ծիծաղի և ծաղիկի միջև։
🔹Ի՞նչ ծագում ունի «ձի» բառը, ի՞նչ վկայություններ կան ձիու վերաբերյալ հայ-հնդիրանական տեքստերում։
🔹Բանահյուսական ի՞նչ վկայություններ կան Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ։
🔹«Տաղ» բառի ստուգաբանությունը և կապը գերմանական լեզուներում առկա tale բառի հետ։
🔹Հնարավո՞ր է արդյոք դատողություններ անել երգեցողության հնագույն ձևերի մասին՝ հիմնվելով լեզվական տվյալների վրա։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։
Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ bit.ly/44lsz0w
#բունtv #հայերեն
© Բուն TV
Web: boon.am/
Facebook: / boontvofficial
Telegram: t.me/boon_tv
Instagram: / boon_tv
TikTok: / boon_tv
LinkedIn: / boon-tv-official

Пікірлер: 2

  • @seryojahovhannisyan193
    @seryojahovhannisyan193Ай бұрын

    Ցավալի է,,,,,

  • @tatevikgrigoryan6210
    @tatevikgrigoryan6210Ай бұрын

    թուրքերն արդեն սանսկրիտը «իրենցով են արել» , այսինքն այն սկիզբ է առել թուրքերենից

Келесі