Համո Սահյան Ինձ բացակա չդնեք․․․ Hamo Sahyan Indz bacaka chdneq...

Համո Սահյան Ինձ բացակա չդնեք․․․ Hamo Sahyan Indz bacaka chdneq
Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք:
Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք:
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք:
Թվում է, թե կամենաք,
Մի օր երկինք կթռնեք…
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք:
Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:

Пікірлер: 5

  • @user-surena
    @user-surena11 ай бұрын

    👍👏👏

  • @user-ve1bu5wf5k
    @user-ve1bu5wf5k11 ай бұрын

    👍

  • @user-jf5pv9ht5e
    @user-jf5pv9ht5e11 ай бұрын

    Մեծն Սահյան հայի կյանքում ԴՈՒՔ բացակա չեք։

  • @user-cf7yp3es6i
    @user-cf7yp3es6i11 ай бұрын

    Ес шат ем струм hамо сайяни грацнера мишт лсум ем ес ел ем грум Анелия татика Ростовиц

  • @user-jf5pv9ht5e

    @user-jf5pv9ht5e

    11 ай бұрын

    Անելյա դու լավն ես,բայց հայերեն չեք գրում։👍