Եղիշե Չարենց. Իմ անցած օրերի պես / Դավիթ Հակոբյան

Ойын-сауық

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ -
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին:-
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել -
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…
#ԱռաջինԱլիք #էջանիշ

Пікірлер: 7

  • @user-jc9qs3yf5y
    @user-jc9qs3yf5y2 ай бұрын

    Շնորհակալություն շատ շատ

  • @nareatoyan5990
    @nareatoyan5990 Жыл бұрын

    Կատարյալ ընթերցում, շնորհակալություն:

  • @howhannisyann2980
    @howhannisyann2980 Жыл бұрын

    Հիանալի ստեղծագործություն😊։

  • @vakomelqonyan4129
    @vakomelqonyan4129 Жыл бұрын

    Շնորհավոր տարեդարձդ իմ ամենասիրելի բանաստեղծ

  • @ShoghikChalabyan
    @ShoghikChalabyan10 ай бұрын

    Անկրկնելի Չարենց

  • @martmartyan5730
    @martmartyan5730 Жыл бұрын

    CHarenc\ Teryan.

Келесі