Եղիշե Չարենց - «Խմբապետ Շավարշը» 1982թ. (կարդում է Վոլոդյա Աբաջյանը)

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897թ. - 1937թ.) 20-րդ դարի նշանավոր հայ բանաստեղծ է: 1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ. որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:
Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ.-ին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ.-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915թ.-ին Թիֆլիսում հրատարակվել է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:
1918-1921թթ.-ին Չարենցը գրել է «Խմբապետ Շավարշը», «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի երկրից» (1920թ.) պոեմները և այլ գործեր:
«Խմբապետ Շավարշը» պոեմում նկարագրվում են Հայ ժողովրդի պատմության 1918 թ. իրադարձությունները: Խոսվում է Շավարշի ու Դրոյի հակամարտություններից: Այդ ժամանակ Դրոյի հեղինակությունը բարձր էր, և նա կարող էր դառնալ ռազմական մինիստր: Գրավել էր նաև շատ ուրիշ պաշտոններ: Իսկ Շավարշը ստիպված ընդունում էր՝ «Դե, Դրոն, թագավոր է: - Ու թող լինի»:
Դրոն կանչել է Շավարշին ու իր տղերքին։ Ողջ գիշեր Շավարշը խմում ու հիշում է իր գործերը՝ փորձելով գուշակել, թե ինչու է Դրոն կանչել, մտածում էին`ինչ- որ գործի համար է կանչել: Մտածելու ընթացքում անընդհատ խմում է իր խմբի տղաների հետ, հետո էլ ճանապարհ է ընկնում`գնում Դրոյի մոտ: Բայց ճանապարհին մարդկանց է տեսնում ու հրամայում է պատին շուռ գալ, թե չէ կսպանի: Միայն մի մարդ չի հնազանդվում` Շավարշի խաչեղբայրը:

Пікірлер: 7

  • @user-fo2oq4is6h
    @user-fo2oq4is6h2 жыл бұрын

    Նա իրեն համարում էր անհաղթ արու, որպես հրաշք ելած հայ ցեղի արգանդից։

  • @aregnazantonoyan7126
    @aregnazantonoyan712610 ай бұрын

    Վլադիմիր Աբաջանյան փայլուն հրաշալի է ասմունքում ։

  • @goharchilingaryan7422
    @goharchilingaryan74222 жыл бұрын

    Հանճարեղ Չարենց ու տաղանդաշատ Աբաջյան

  • @user-br2wu2kr5y
    @user-br2wu2kr5y2 жыл бұрын

    🙏🙏🙏

  • @goharchilingaryan7422
    @goharchilingaryan74222 жыл бұрын

    💝❤️🇦🇲

  • @user-oz1ln7nt9r
    @user-oz1ln7nt9r4 жыл бұрын

    Пусть послушают нинешние придатели

Келесі