Եղիշե Չարենց «երազ տեսա» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը

Комедия

Երազ տեսա. Սայաթ -Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ -Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
Նայե՜ց-նայեց Սայաթ -Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ՝ Չարե՛նց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց,-
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին:
Էսպես ասավ Սայաթ -Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
նաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ -Նովի սազը ձեռին:

Пікірлер: 12

  • @fix2891
    @fix28914 жыл бұрын

    Իմ անկրկնելի Նազենի անչափ շնորհակալ եմ այս լարված օրերին մարդկանց համար մեծ գործ եք կատարում ։Պատահաբար միացա ձեր և Զարաենց եթերին հավատացեք 1։30րոպե ուրախ ժամանակ անցկացրեցի ։Կեցցես մեր լավ հայուհի։

  • @user-is6my2ni4x
    @user-is6my2ni4x Жыл бұрын

    Ջան Չարենց Չնայած հայ ազգը քեզ չմեծարեց

  • @user-is6my2ni4x
    @user-is6my2ni4x Жыл бұрын

    Ջան Նունե ջան Երեվի երգը Թաթան որ երգում է իմ Նունեյին փախցրին տարան քո մասին է

  • @user-wz2dk7ef1d
    @user-wz2dk7ef1d6 жыл бұрын

    Ախ, ինչքա՛ն քախցրաձեն ու հիասքանչ հանգով կկարդա:

  • @user-cx4od2vt6k
    @user-cx4od2vt6k4 жыл бұрын

    Սքանչելի է,ափսոս երաժշտությունը մի փոքր բարձր էր։ Շնորհակալություն։

  • @db9349
    @db93494 жыл бұрын

    Նունե, դու անմրցելի ես...

  • @King_Pap
    @King_Pap Жыл бұрын

    Космос!!!

  • @arutmnatsakanyan2088
    @arutmnatsakanyan20888 жыл бұрын

    я вас люблю!!!

  • @astghikgevorgyan1099
    @astghikgevorgyan10994 ай бұрын

    Ոնց կուզեմ ձեր կատարմամբ երեկոյի ներկա լինել։հուսով եմ կլինի։

  • @armenhakobyan922
    @armenhakobyan9222 жыл бұрын

    Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին, Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին, Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին, Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։ Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս, Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ. Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին: Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց, Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց. Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.- Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։ Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր, Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր, Երազն անցավ - դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե, Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

Келесі