Դավիթ Սարապյան․ տաղանդաշատ մարդը, պատվի ասպետը, հայրենատեր հերոսը

25.12.2023.
«Առավոտը Շանթում» հաղորդման եթերում զրուցել ենք Դավիթ Սարապյանի սխրալից կյանքի, նրան նվիրված / նրա գրած գրքերի («Давид Сарапян. Жизнь, творчество, борьба»․ հեղ․՝ Էվելինա Մելքումյան, «Մեր օրերի Դավիթը»․ հեղ․՝ Էվելինա Մելքումյան, խմբագրությամբ Հասմիկ Գուլակյանի, «300 վայրկյան»․ հեղ․՝ Դավիթ Սարապյան, թարգմանությամբ Մերի Կարապետյանի), Դավիթի անվանակիր թիվ 100 դպրոցի, հերոսի ավարտած Ձերժինսկու (ներկայումս՝ Ջոն Կիրակոսյանի) անվան դպրոցում նրան նվիրված դասարանի, պատանի սարապյանականների գործունեության և այլ հարցերի շուրջ։
Մեր խառնակ ժամանակներում առավել, քան երբևէ, արդիական են Դավիթ Սարապյանի մարգարեական խոսքերը․ «Մինչև ո՞ւր կարող ենք նահանջել՝ մինչև Շահումյան շրջկենտրո՞ն, Ղարաբաղից Զանգեզո՞ւր, մինչև Երևա՞ն։ Որտե՞ղ պետք է կանգնենք, եթե որոշել են հայաթափել երկիրը։ Մենք պետք է կանգնենք և կռվենք․․․ Պաշտպանությունը մահ է։ Մենք պե՛տք է ազատագրենք երկիրը»։
Այսօր այս սրբազան պատգամը հնչում է որպես ուղենիշ և ազգային նպատակ։

Пікірлер

    Келесі