Հերոսների վերականգնողական քաղաքում

Պռոշյան գյուղում Հերոսների վերականգնողական քաղաք է կառուցվում։
Պատերազմի արհավիրքով անցած զինվորները և նրանց ընտանիքներն այստեղ վերականգնողական բուժում են ստանում, շփվում իրար հետ, աշխատում ու սովորում։
Քաղաքը քայլ առ քայլ հարստացնում ու գեղեցկացնում է իր դիմագիծը՝ շնորհիվ նվիրյալների մի խիզախ խմբի։ Սուրեն Հակոբյանի երազային գաղափարն իրականություն է դառնում․ ամենօրյա փոշոտ ու ծանր աշխատանքը վերածվում է վարդանոցի, ջրավազանի, հացատան, պարապմունքների սենյակների ու տաղավարների։
Ամենուր՝ բարձրագույն ճաշակ և հարմարավետություն, անդուլ ջանք ու սեր։
Թիմն աշխատում է զօրուգիշեր։ Նույնիսկ այսօր, այս երեկո՝ ի հեճուկս հունիսվերջյան հանկարծահաս անձրևի ու փոթորկի։
44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի մայրիկի՝ Արմինե Ամալյանի հետ այցի ենք եկել Հերոսների քաղաք, որպեսզի հիանանք Վարդանի անունը կրող պուրակի՝ օր օրի փարթամացող ծառուղիներով, տաղավարներով, վարդանոցով։
Մեր բարեկամները՝ Լոս Անջելեսի երաժշտական դպրոցի սաներն ու նրանց ծնողները, որոշել են իրենց ներդրումով օժանդակել պուրակի կառուցման աշխատանքներին։ Վիկի Վարդուհի Բադալյանի սաների համերգի ժամանակ կատարված հանգանակության գումարը պատիվ ունենք փոխանցել այս ազնիվ, ինքնատիպ գաղափարի իրականացման աջակցությանը;
Ամերիկահայ մեր բարեկամներին Սուրենի հրավերով կսպասենք Հերոսների վերականգնողական քաղաքում՝ ծանոթանալու հայրենանվեր մարդկանց հետ, վայելելու փոշոտ տափաստանում երազանքի ուժով մարմին առած այս դրախտավայրի գեղեցկությունը։
Սուրճն անգամ այստեղ վարդաբույր ու մարդաշնորհ է։
Ինքներս համոզվեցինք։

Пікірлер: 1

  • @user-xu7fr1wr6f
    @user-xu7fr1wr6f19 күн бұрын

    Շնորհակալություն Սուրենին անձնվեր գործի համար։

Келесі