Ծերանում ենք Պարույր Սևակ Ասմունք... Ceranum enq Paruir Sevak asmunq

instagram - / xosumengrqery
Facebook - / mardkainhaicqner
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,-
Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,
Նկատում ենք մատղաշներին,
Որոնք մեզ չեն նկատում.
Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,
Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պոռթկուն ու կրակված...
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,
Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակն են դարձել.
Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,
Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր-տնասեր...
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելիս.-
Մե՛կ օր խմում
Եվ երկո՛ւ օր արդեն խումար ենք ընկնում,
Մե՛կ ժամ քայլում
Եվ երկո՛ւ ժամ խոսում դրա օգուտից
Կամ վնասից,
Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,
Կարծես մի մեծ գյուտ ենք արել
Կամ հերքում ենք մի հին գյուտ.
Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր
Հոլովվում են ու խոնհարվում ավելի շատ և նույնիսկ
Առավել քիչ դժգոհությամբ,
Քան թե թաքուն պարծանքով...
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.-
Թափառելու ժամ չի մնում,
Չենք հասցընում ձանձրանալ.
Քիչ ենք թախծում մենք անառիթ,
Շատ ենք տխրում առիթով.
Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,
Շատ ենք խորհում, քիչ քնում,
Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ
Եվ ուզում է մեր քրքըրված ջղերն իրար կպցընել...
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,
Ծերանում ենք, սակայն կարծես
Դարձյա՛լ խելքի չենք գալիս.-
Դեռ հիմա՜ էլ զարմանում ենք.
Դեռ կարո՜ղ ենք զարմանալ,
Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,
Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբրև անենք աշխարհում.
Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ-որ կերպ.
Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից
Դոն-Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.
Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,
Առաջվա՛ պես... առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով...
Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,
Սակայն... խելքի չե՜նք գալիս...
10.XII.1963թ.
Երևան

Пікірлер: 34

  • @haykgrigoryan653
    @haykgrigoryan65311 ай бұрын

    Ինչքան էլ լսեմ,որքան էլ կարդամ, պապակած սիրտս ծարավ է մնում պոեզիայիցդ հանճարեղ Սևակ։

  • @aznivohanyan8924
    @aznivohanyan892411 ай бұрын

    Ջան Սեվակս մեր Մեծություն մեր ԱԶԳի Լեգենդ

  • @Eriksargsyan79
    @Eriksargsyan7911 ай бұрын

    Շատ հիանալի կատարում ։ Ինչն այսօր չի հերքում մեր մոլորված ազգին ։ Մեր ազգը այսօր շատ հեռու է ավաղ իր ակունքներից ։ Ապրեք շատ `🇦🇲✊️🎼🙏💞😒‼️⛪️👍🎵 #Էրիկսարգսյան

  • @user-tq8of5ed2o
    @user-tq8of5ed2o11 ай бұрын

    Ախ Սևակը շատ ջահել էր երբ գնաց մեզնից բայց ինչ խորը մտքեր է արտահայտել...

  • @karinehunanyan2636
    @karinehunanyan263611 ай бұрын

    Որքան ծատ եմ սիրում այս բանաստեղլությունը ❤շնորհակալություն❤❤❤

  • @Armyanski-Picasso
    @Armyanski-Picasso10 ай бұрын

    Հանճարեղ Սևակ😢❤❤❤

  • @juliettavardikyan1032
    @juliettavardikyan103211 ай бұрын

    Գեղեցիկ ստեղծագործություն, գեղեցիկ կատարում ❤

  • @narinepaytyan3079
    @narinepaytyan307911 ай бұрын

    Нет слов только эмоцы.САМА К ЭТОМУ ПОДХОЖУ

  • @RubenHakobyan616
    @RubenHakobyan61611 ай бұрын

    Լավ կարդացիր, ապրես👍

  • @gayaneafrikyan9991
    @gayaneafrikyan999111 ай бұрын

    ❤❤❤Կեցցեք

  • @maneaivazian6640
    @maneaivazian664011 ай бұрын

    Շնորհակալություն 😊😊😊😊😊😊

  • @user-bq6qu1on9w
    @user-bq6qu1on9w11 ай бұрын

    Аннман асмунк ев таханд Паруйр Севак

  • @herminemadoyan5145
    @herminemadoyan514511 ай бұрын

    Ինչքա՞ն սպասենք նորից ծնվելուդ😢😢

  • @Armyanski-Picasso

    @Armyanski-Picasso

    10 ай бұрын

    😢😢😢❤❤❤

  • @minezohrab6549

    @minezohrab6549

    10 ай бұрын

    Արդյոք կծնվի ???

  • @gohar7142
    @gohar714210 ай бұрын

    Չթողեցին , որ ծերանար ,գազանները,արյունաբու ։

  • @minezohrab6549

    @minezohrab6549

    10 ай бұрын

    Հա պապաս ասում էր « կերան տղայի գլուխը » 😢

  • @user-jv4uf8gx1v
    @user-jv4uf8gx1v11 ай бұрын

    👋👋👋👋👍👍👍👍👍👍

  • @user-up8kc9hs4e
    @user-up8kc9hs4e10 ай бұрын

    ❤❤❤

  • @aidasargsyan8013
    @aidasargsyan801311 ай бұрын

    👍👍

  • @susannahovakimyan9233
    @susannahovakimyan923311 ай бұрын

    🙏🙏🙏🙏🙏

  • @aidater-arutyunyan1737
    @aidater-arutyunyan173710 ай бұрын

    🙏🙏🙏❤️❤️❤️👍👍👍👏👏👏

  • @ArtsrunHovhannisyan-wp7pn
    @ArtsrunHovhannisyan-wp7pn11 ай бұрын

    Ceranum enq siro jarotic....Evayabuylic

  • @norikmargaryan1671
    @norikmargaryan167111 ай бұрын

    ❤❤

  • @user-eq7ej9if9o
    @user-eq7ej9if9o11 ай бұрын

    🙏💋🙏💞💋🙏

  • @user-tb9jc7fd1h
    @user-tb9jc7fd1h11 ай бұрын

    🙏🏻👍

  • @user-ws5yr7yq3n
    @user-ws5yr7yq3n11 ай бұрын

    😢😢😢😢😢😢😢❤❤

  • @No.name777
    @No.name77710 ай бұрын

    ❤❤❤❤🥲

  • @user-tg8wo8mq9h
    @user-tg8wo8mq9h11 ай бұрын

    ПАРУЙР. СЕВАКЫ. АЙОЦ. ГИР.... ГРАКАНУТЮНЫ.... АСЦРЕЦ.... АМАРЯА.... КАТАРЕЛИУТЯН.......

  • @user-vr4lj5ip4i
    @user-vr4lj5ip4i11 ай бұрын

    Хоскерн авелнорден

Келесі