Ատում եմ Պարույր Սևակ Ասմունք Paruir Sevak asmunq Atum em

Atum em asmunq Paruir Sevak
Ատում եմ Պարույր Սևակ Ասմունք
Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ ա՛յն քողարկված մենատնտեսին,-
Նրա՛ն ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար,
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում …
Ատում եմ նաև այն խելոք սուսիկ - փուսիկությունը,
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի՛ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է … ցած առաստաղից։
Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում …
Ա՛յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
Ա՛յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա՛յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի …
Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո՛չ միտք է ծնվում և ո՛չ էլ զավակ։
Եվ լույս եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք …
Ինչ խոսքեր ասեմ այն ձեռագրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է,
Ատե՞մ, թե խղճամ այն տարեգրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում։
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագրին,
Որ միշտ ապրում է … իր հայրենիքում …
Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի …

Пікірлер: 1

  • @user-nt5oh9pm3q
    @user-nt5oh9pm3q7 ай бұрын

    Հասարակ մտքերով մեծ գաղափարներ է բացահայտում: Խոնհարվում եմ, մեր մեծություն:

Келесі