«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմն ու Օշականը

Фильм және анимация

«Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմի բազմաթիվ դրվագներ են նկարահանվել Օշականում:
Օրինակ🙂՝
📍Մի օր տասնամյա Դավիթը ծնողներից գաղտնի Երևան է գնում, որ Սասունցի Դավթի արձանը տեսնի: Ծնողները տղայի բացակայությունը, ճիշտ է ուշ, բայց նկատում են😀: Սկսում են փնտրել: Մոր փնտրտուքի տեսարանը նկարահանվել է Օշականի այն թաղամասում, որին պայմանական «Օշական-Հոլիվուդ» ենք անվանում:
📍 Օշականում է նկարահանվել նաև ֆիլմի հերոսի՝ Դավիթի տան որոշ տեսարաններ:
📍 Օշականցիներից մեկի տունն է այն կադրում, որտեղ գալիս է բեռնատարի վարորդը՝ 10-ամյա տղայի հետ:
📍 Օշականում է նաև այն տունը, որտեղ բազար գնացող քեռի Սիմոնը խոսում է առևտրի կարևորության մասին:
Մանրամասները տեսանյութում պատմում է ԲՈՒՆԻԿցի Վարդը:
Հ.Գ. Բունիկը ՀՀ-ում ՄԻԱԿՆ է, որ կինոտուրեր է կազմակերպում: Մենք ունենք այդ հնարավորությունը, քանի որ Օշականում հին ու նոր շատ ֆիլմեր են նկարահանվել՝ 📽«Ոսկե ցլիկ», «Աշնան արև», «Խոշոր շահում», «Տերն ու ծառան», «Ճերմակ անուրջներ», «Կարոտ», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Խնձորի այգի», «Ընկեր Փանջունի», «Բարիկենդան»...շարքը դեռ կարելի է թվել:
Զանգահարի՛ր 📞(055 808 506), նախապես ամրագրիր տեղդ 💪ու մասնակցիր մեր ԿԻՆՈտուրերին: Տուրը հնարավոր է ամփոփել որևէ ֆիլմի դիտելով:
#հայկական
#ֆիլմեր
#տուր
#Օշական
#բացառիկ_առաջարկ

Пікірлер

    Келесі