«Զանգեզուր» ֆիլմն ու Օշականը

Օշականում են նկահարանվել «Զանգեզուր» ֆիլմի որոշ տեսարաններ:👏😇
Մասնավորապես՝ այն տեսարանը, որտեղ Արմենը պարում է, որ ժամանակ շահի, մինչև իրենց օգնության կհասնեն: 😃
Գյուղում այդ քարը «Տաշի Արմենի» քար են անվանում, ուտուշ-խմուշներ կազմակերպում այդ քարի մոտ: Օշականցի տղերքը նստում են բարձունքում , հա՛մ չքնաղ տեսարանն են վայելում, հա՛մ օշականյան բարիքները: 😂
Օշականի առաջին գյուղապետ, պատմաբան Գնել Հովակիմյանն էլ ունի քարի մոտ ուտել-խմելու իր պատմությունը: Հասկանալի պատճառով՝ ուտել-խմելու վարպետ է 😂:
Հ.Գ. Բունիկը ՀՀ-ում ՄԻԱԿՆ է, որ կինոտուրեր է կազմակերպում: Մենք ունենք այդ հնարավորությունը, քանի որ Օշականում հին ու նոր շատ ֆիլմեր են նկարահանվել՝ 📽«Ոսկե ցլիկ», «Աշնան արև», «Խոշոր շահում», «Տերն ու ծառան», «Ճերմակ անուրջներ», «Կարոտ», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Խնձորի այգի», «Ընկեր Փանջունի», «Բարիկենդան»...շարքը դեռ կարելի է թվել:
Զանգահարի՛ր 📞(055 808 506), նախապես ամրագրիր տեղդ 💪ու մասնակցիր մեր Կինոտուրերին: Տուրը հնարավոր է ամփոփել որևէ ֆիլմի դիտելով:
#հայկական
#ֆիլմեր
#տուր
#Օշական
#բացառիկ_առաջարկ

Пікірлер

    Келесі