Վրաստանն ալեկոծվում է. սկանդալային օրինագիծը նորից փողոց է հանել մարդկանց

Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
#Վրաստան #5tv
Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովն այսօր երրորդ ընթերցմամբ վերանայել և համաձայնություն է տվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հաստատմանը, ինչը նորից փողոց է հանել մարդկանց: Բողոքի թեժ ակցիաներ են խորհրդարանի շենքի դիմաց: 20 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում` Մաիցյալ նահանգների ու Ռուսաստանի բնակիչներ, հաղորդում է «Ազատության» «Էխո Կավկազա»-ն։ Թբիլիսիի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալել է կազմակերպիչներից մեկին: Նա Մոլդովայի քաղաքացի է: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ասել է, որ ցույցը կարող է բռնի և անօրինական բնույթ ստանալ։ Նա հիշեցրել է, որ շենքը արգելափակելու փորձի համար ցուցարարներին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում: Վաղն արդեն իշխող «Վրացական երազանք»-ը նախատեսում է ամբողջությամբ ընդունել նախագիծը:

Пікірлер: 2

  • @MarkAbel-no4tw
    @MarkAbel-no4tw22 күн бұрын

    Իսկական եվրոտեսիլ : Սրանք սաղ պայքարում են գռանտային լափամանի համար :

Келесі