Վերաբացվեց Գյումրու լողավազանը

ՔՈ ՁԱՅՆԸ www.galatv.am
Վերանորոգումից հետո Գյումրիում վերաբացվել է քաղաքի լողավազանը: Այն մոտ կես տարի դադարեցրել էր իր գործունեությունը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը: Մարզահամալիրն այսօր գրեթե այցելուներ չունի. տնօրեն Վարազդատ Ոսկանյանը մեր լրագրողին փոխանցել է, որ որոշակի աշխատանքներ դեռ իրականացվելու են մարզաձեւը Գյումրիում զարգացնելու համար: Անհրաժեշտ է նախ մանկական լողավազանը գործարկել, որպեսզի փոքր տարիքի երեխաների մարզումները եւս հնարավոր լինի կազմակերպել՝ նշել է լողավազանի տնօրենը: Իսկ այսօր՝ վերաբացումից հետո, առաջին մարզումներն են անցկացվել, շուտով այստեղ նաեւ լողի մրցումներ կկազմակերպվեն: Շրջայցից հետո ԳԱԼԱ-ի լրագրողը Գյումրու քաղաքապետին եւ Շիրակի մարզպետին հարց է ուղղել` սիրո՞ւմ են արդյոք այս մարզաձեւը եւ արդյո՞ք չեն պատրաստվում մարզվել վերաբացված լողավազանում:

Пікірлер

    Келесі