Վեր Կա՛ց Ժողովուրդ - Գառնիկ Սարգիսեան (Karnig Sarkissian)

Վեր Կա՛ց Ժողովուրդ - Գառնիկ Սարգիսեան (Karnig Sarkissian)
Վեր Կա՛ց Ժողովուրդ
Նորից խառնում են մթագին ամպեր
Մեր արյունավառ լեռների վրա,
Եվ ագռավները տխուր, գոթաբեր
Տես, հավաքվում են կռալով ահա
Իմ սուրբ հայրենիք, մի՞թե չես լսում,
Խուլ մռնչյունը այն հորդանների
Մղում է որոնց այն արյունասուն
Մեր միապետը բյուր զնդանների,
Կախաղանների, արյան ծովերի,
Որ ազատություն խեղդել է ուզում:
Ով հայ ժողովուրդ, ով դու դարավոր
Վսեմ արյան մեջ մկրտված զինվոր,
Ինչո՞ւ ես ճնշում զայրույթը անշեջ,
Որ մրրկում է հոշոտված հոգիդ,-
Հերի’ք համբերես,
Հոգիդ հանեցին և մանուկներիդ
Սրի հանեցին և անարգեցին սրբություններրդ,
Պատիվդ բոլոր, տես, աչքիդ առաջ և հռհռում են
Եվ սպանում են դահիճներն ստոր:
Վե՛ր, կաց, ժողովուրգ, վեր կաց միահամուռ
Եթե սիրտ ունիս, եթե չես ստոր,
Եթե զազիր չես, դահիճներիդ պես:
Վե՜հ ազատության դրոշը կարմիր,
Բարձրացրու հպարտ լեռներիդ վրա
Եվ արդարադատ քո սուրը հանիր
Գրոհ տուր լպիրշ թշնամուդ վրա:
Հորիզոններից մինչև հորիզոն
Եվ փոթորկաշունչ զայրույթով, ըմբոստ
Փշրիր, խորտակիր գահ ու գայիսոն:
Մի անգամ մեռիր, քան հազար անգա մ,
Կամ եղի ր ազատ, հզոր, ինքնիշխան,
Կամ ընկիր հպարտ, ձեռքովդ ավերակ
Բռն ապետության բեկորների տակ:
Իմ սուրբ հայրենիք, մի՞թե չես լսում
Խուլ մռնչյունը այն հորդանների,
Վե՛ր, կաց, ժողովուրդ, վեր կաց միահամուռ
Եթե սիրտ ունիս, եթե չես ստոր:
Follow us on Spotify :
open.spotify.com/user/315qz2m...

Пікірлер: 2

  • @Khachakirner1992
    @Khachakirner199210 күн бұрын

    kzread.info/dash/bejne/a5aass6Kj827dJc.html ավելացրու քո ցանկի վրա

Келесі