Վահան Տերյան. Կարծես թե դարձել եմ ես տուն / Ստեփան Ղամբարյան

Ойын-сауық

Public TV Company of Armenia 2023
Facebook: ArmPublicTV
Instagram: ArmPublicTV
#ԱռաջինԱլիք #Էջանիշ

Пікірлер: 4

  • @user-yj6mr4gx3g
    @user-yj6mr4gx3g26 күн бұрын

    💖💖💖💖💖💖💖💖🙏

  • @nonaarshakyan6155
    @nonaarshakyan6155 Жыл бұрын

    Շնորհակալությու,

  • @shogikmkrtchyan7729
    @shogikmkrtchyan77295 ай бұрын

    Կարծես թե դարձել եմ ես տուն, Բոլորն առաջվանն է կրկին. Նորից դու հին տեղը նստում, Շարժում ես իլիկը մեր հին, Մանում ու հեքիաթ ես ասում, Մանում ես անվերջ ու արագ: Սիրում եմ պարզկա քո լեզուն, Ձեռներըդ մաշված ու բարակ: Նայում եմ, մինչև որ անզոր Գըլուխըս ծնկիդ է թեքվում. Նորից ես մանուկ եմ այսօր, Դրախտ է նորից իմ հոգում: Արևը հանգչում է հեռվում, Գետից բարձրանում է մշուշ, Հեքիաթըդ անվերջ օրորում, Ւլիկըդ խոսում է անուշ… Հետևեք մեզ նաև Telegram-ում Մշակույթ Եղիշե Չարենց․ Աղմկում է իմ սրտում... 29/09/2019 16:30 Եղիշե Չարենց․ Աղմկում է իմ սրտում... Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ, Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի, Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։ Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ, Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում. Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։ Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս, Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար, Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս, Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։ Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում, Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է կամաց, Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝ Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։ Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի, Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի.- Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի… Հետևեք մեզ նաև Telegram-ում Times.am Վերջինները Spider-Man-ի հազվագյուտ օրինակը վաճառվել է ռեկորդային գնով 27/01/2024 19:48 Գտնվել է Կլիմտի՝ գրեթե 100 տարի անհետացած համարվող կտավը 27/01/2024 19:30 ԱՄՆ իշխանությունները կարող են փակել սահմանը ներգաղթյալների համար 27/01/2024 18:48 Կարևոր Գերիներով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը 27/01/2024 13:43 «Գիքոր»-ը գրողի պես մարդ»-ը կամ քիչ հայտնի փաստեր Պարույր Սևակի մասին 24/01/2024 22:38 «Ժլատ» Արամ Խաչատրյանը և Առնո Բաբաջանյանի «դասը» 23/01/2024 21:36 Մեր մասին Հետադարձ Կապ 2024 © All rights reserved. Use of Times.am materials without reference is prohibited.