No video

Շուռնուխցիների անորոշ ապագան կորցրած ու ստացած տների արանքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուռնուխի նորակառույց տների բանալիները բնակիչներին հանձնեց իր նախանշած ժամկետից 2 տարի 7 ամիս ուշացումով։ Հունիսի 16-ին Փաշինյանն այցելեց Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայր, որտեղ տեղի ունեցավ նորակառույց 13 առանձնատների բաշխման՝ վիճակահանության արարողությունը:
Ինչ ենք պարզել՝
ՀՀ կառավարությունը
🔸 13 տուն կառուցեց 3 տարի 3 ամսում,
🔸 60-65 մլն դրամ ծախսեց յուրաքանչյուր տան համար,
🔸 5 անգամ խախտեց իր սահմանած վերջնաժամկետը,
🔸 93 միլիոն դրամ փոխհատուցում տվեց տները կորցրած շուռնուխցիներին,
🔸 խախտեց հրատապ մեկ անձից գնման պայմանները,
🔸 կառուցած տները չունեն ջրհորդաններ,
🔸 նախնական բյուջեից գրեթե կրկնակի ավել գումար ծախսեց։
Սույն հետաքննությունն իրականացվել է «Ուսանողական լրագրողական հետաքննություններ» ծրագրի շրջանակում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հետաքննության մեջ արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
#ՀետքՄեդիաԳործարան #HetqMediaFactory #Armenia #Հայաստան
📌 Միացե՛ք մեզ մյուս հարթակներում | Subscribe to our channel!
-- mediafactory.am/ --
/ hetqfactory
/ hetqfactory
/ hetqfactory
/ hetqfactory
/ hetqfactory

Пікірлер

    Келесі