Տները այնքան են թանկացել, որ սերտիֆիկատով տուն չեմ կարողանում գնել Հայաստանից

Գարրի Ազարյանը կնոջ ու երեք անչափահաս երեխաների հետ 2020թ․Հադրութի շրջանի Արևշատ գյուղից է տեղահանվել։ Երկու ամիս բնակվել են Գորիսի հյուրանոցներից մեկում, այնուհետև տեղափոխվել են Վերիշեն գյուղ, քանի որ քաղաքում վարձակալական վճարները բարձր էին։ Ընտանիքը 1988թ․ տեղահանվել է Բաքվից, բնակություն հաստատել Հադրութի Արևշատ գյուղում, որտեղից էլ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո ստիպված էր Հայաստան տեղափոխվել։ Սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստան են տեղափովել նաև նրա մայրն ու եղբայրը՝ իր ընտանիքով։Մայրը՝ 72-ամյա Ռոզա Ազարյանը, ով Գարիի տանն է հիմա ապրում, ասում է․ «Տուն էինք կառուցել, որ պիտի նորմալ ապրեինք, էդ էլ նորից մեզ դուրս հանեցին Արցախից։ Հիմա էլ ու՞ր գնամ, գնալու տեղ չունեմ, չորս երեխաներս բոլորն էլ փախստական են»։

Пікірлер

    Келесі