"Tmkaberdi Arumy", «Թմկաբերդի առումը», Հ․Թումանյան

Հովհաննես Թումանյան (փետրվարի 19, 1869 Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), «Թմկաբերդի առումը» պոեմ
Պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրում 1905 թվականին։ Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ։ Պոեմի նյութը Հովհաննես Թումանյանը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ Լալայանն (հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ) իր «Ջավախքի բուրմունքը» բանաստեղծական նյութերի ժողովածուի մեջ։ Թումանյանը ձգտել է պոեմին որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ հաղորդել և փիլիսոփայական ընդհանրացումներ կատարել։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը, փառաբանում է մարդու լավ գործը, որը անմահության հասնելու միակ գրավականն է։
«Թմկաբերդի առումը» Հ․ Թումանյանի երկրորդ գլուխգործոցն է «Անուշից» հետո։ Այն էպիկական պոեմ է, ուր իշխում է մարդու գործի անմահության խորհուրդը։
Հերոսների հոգեվիճակների կտրուկ շրջադարձերը հանճարեղորեն պատճառաբանված են․
Կյանքը վաղանցուկ է, ուրեմն ինչու՞ վատ գործ կատարել և սերունդների անեծքին արժանանալ, պետք է հիշվել լավ գործով, լավն է մարդկայինը ու մարդուն դեպի անմահություն տանողը։

Пікірлер: 8

  • @user-ri6yg3pg9m
    @user-ri6yg3pg9m9 ай бұрын

    Հիանում եմ Թումանյանով❤❤❤❤❤❤❤

  • @MishaYeprem
    @MishaYeprem Жыл бұрын

    Միթէ՞ մենք հետնորդներն էնք նման Հանճաէների 🌎😰

  • @gagikdamiryan8252
    @gagikdamiryan8252 Жыл бұрын

    Առաջի և եկրորդ տողի վերջի տառերը ավարտվում է ս յով։ Աշուղիս և խաղիս։

  • @user-kl3uq6ln3o
    @user-kl3uq6ln3o6 ай бұрын

    😍😍

  • @user-gg5bw9it2j
    @user-gg5bw9it2j2 жыл бұрын

    Гел у ахвес екан hандиц. Агаh сирт@ лапецин. Цин у аграв екан сариц Сев ачкер@ hаннцин.

  • @astgikgrigoryan1786
    @astgikgrigoryan1786 Жыл бұрын

    Հնարավոր՞ չէր հայկական հերոսներով նկարազարդեիք , Դարեհն ու Մակեդոնացին ինչ յապ ունեն՞

  • @verasanosyan9853
    @verasanosyan9853 Жыл бұрын

    👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍🇦🇲🇦🇲🇦🇲

  • @user-ri6yg3pg9m
    @user-ri6yg3pg9m9 ай бұрын

    Լեվոնառուբոյասերժանիկոլականների մասինէ, նրանց վերջի մասին է

Келесі