Տեր ամենակալ թողություն տուր իմ մեղքերին

Կատարումը` Հրայր սարկավագի, Անի Գրիգորյանի և Արման Բալյանի։
Մանասե թագավորի աղոթքը։
Տէ՛ր ամենակալ, Աստուա՛ծ Աբրահամու, Իսահակայ, Յակոբայ եւ զաւակի նոցա արդարոց. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Որ արարեր զերկինս եւ զերկիր եւ զամենայն զարդ նոցա, ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Որ կապեցեր զծով բանիւ հրամանի Քո, փակեցեր զխորս, կնքեցեր ահաւոր եւ փառաւորեալ անուամբ Քով սրբով, ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Որ ամենայն ինչ սարսի եւ դողայ յերեսաց ահի զօրութեան Քո, ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Անբաւ է մեծ վայելչութիւն փառաց սրբութեան Քո, սաստիկ է բարկութիւն սպառնալեաց Քոց ի վերայ մեղաւորաց, անչափ եւ անքնին են ողորմութիւնք աւետեաց Քոց. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Դու, Տէ՛ր, բարձրեալ, գթած, երկայնամիտ, բազումողորմ, եւ զղջանաս ի վերայ չարեաց մարդկան. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Դու, Աստուա՛ծ, ոչ եդիր ապաշխարութիւն վասն արդարոցն՝ Աբրահամու, Իսահակայ եւ Յակոբայ, որք ոչ մեղան քեզ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Այլ եդիր ապաշխարութիւն վասն իմ՝ մեղաւորիս, զի մեղայ աւելի քան զաւազ ծովու, եւ բազմացան անօրէնութիւնք իմ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Չեմ արժանի հայել եւ տեսանել զբարձրութիւնս երկնից ի բազմութենէ անօրէնութեան իմոյ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Կորացեալ եմ ես ի բռնութենէ կապանաց երկաթից, եւ ոչ գոյ ինձ հանգիստ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Բարկացուցի զսրտմտութիւն եւ զչար առաջի Քո արարի. կանգնեցի պատկեր եւ բազմացուցի զցասումն. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Եւ արդ, Տէ՛ր, խոնարհեցուցանեմ զծունր սրտի իմոյ եւ հայցեմ ի քաղցրութենէ Քումմէ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Մեղայ, Տէ՛ր, մեղայ. եւ զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Աղաչեմ եւ խնդրեմ ի Քէն. թո՛ղ ինձ, Տէ՛ր, թո՛ղ ինձ եւ մի՛ կորուսաներ զիս ըստ անօրէնութեան իմոյ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Մի՛ յաւիտեան բարկանար ինձ, Տէ՛ր, եւ մի՛ յիշեր զչարիսն իմ եւ մի՛ պարտաւորեր զիս ընդ իջեալսն ի ներքոյ երկրի չարեօք. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Զի Դու, Աստուա՛ծ, Աստուած ապաշխարողաց ես. եւ յի՛ս ցոյց զբարերարութիւնս Քո, որ անարժան եմ. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
Կեցուսցես զիս ըստ բազում ողորմութեան Քում, եւ ես օրհնեցից զՔեզ զամենայն աւուրս կենաց իմոց. ամենակա՛լ Տէր, թո՛ղ զմեղս իմ:
ԶՔեզ, Տէ՛ր, օրհնեն ամենայն զուարթունք երկնից, եւ Քո են փառք յաւիտեանս. ամէն:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Աղաչեմ եւ խնդրեմ ի Քէն, Տէ՛ր, թո՛ղ ինձ զմեղս իմ:
Բազումողո՛րմ Տէր, ողորմեա՛ ինձ:
Աստուա՛ծ, քաւեա՛ զիս՝ զմեղաւորս, ի մեղաց. եւ կեցո՛:
Արարի՛չ իմ եւ յո՛յս Աստուած, գթա՛ յիս՝ ի մեղուցեալ ծառայս, եւ ողորմեա՛ ինձ՝ բազմամեղիս:
Ամէնօրհնեա՛լ սրբուհի եւ միշտ Կոյս Աստուածածի՛ն Մարիամ, բարեխօսեա՛ առ Տէր վասն իմ՝ մեղաւորիս:
Ամենայն սո՛ւրբք Աստուծոյ, բարեխօսեցէ՛ք առ Հայր ի յերկինս վասն մեր՝ մեղաւորացս:
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ անոխակալ, ընկա՛լ զաղաչանս մեր, զի ի Քեզ են ապաւինեալ անձինք մեր:
Յաղթող զօրութեամբ, սուրբ եւ կենդանարար եւ պատուական խաչիւ Քով, Տէ՛ր, պահպանեա՛ զմեզ:
Առաքեա՛, Տէ՛ր, զհրեշտակ խաղաղութեան Քո, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի:
Եւ մարդասիրութեամբ Քով յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, յիշեա՛ զմեզ, յորժամ գաս արքայութեամբ Քով, եւ ողորմեա՛ մեզ:
#հրայրսարկավագ #անիգրիգորյան #արմանբալյան #սուրբանանիա #մատուռ #խոկում #աղոթք #հոգեւոր_երգ #երգեր #երգ

Пікірлер: 6

  • @hagoplivonian9500
    @hagoplivonian950025 күн бұрын

    Amen

  • @liariksargsyan7599
    @liariksargsyan759925 күн бұрын

    Ամեն

  • @user-uo3ei7wf4x
    @user-uo3ei7wf4x24 күн бұрын

    ❤AMEN❤🙏🙏🙏✝️❤️

  • @user-pm3ox2ek2b
    @user-pm3ox2ek2b26 күн бұрын

    Աստված օրհնի ձեզ և Հայոց ազգիս, Աստծու աջա թող հայոց ազգիս հետ լինի, Տեր պահպանիր մեր եկեղեցիներա մինչև Քո գալուստա

  • @goharter-vardanyan3429
    @goharter-vardanyan342922 күн бұрын

    AM 01 QZ 022 🔜🔜🔜🫶🏿SENTRA🔜🔜🔜NISSAN🔜🔜🔜SR 🚕🚕🚕10:18👑👑👑🎬🎬

  • @goharter-vardanyan3429
    @goharter-vardanyan342922 күн бұрын

    ք.Երևան, Ավան, Դուրյան թաղ, 39շ. թիվ 53 խանութ MG market •••••⭐️⭐️💌💌

Келесі