Tatevik Sazandaryan - Varde (Armenian song)

Музыка

«Վարդը». խոսք՝ Գյոթեի, թարգմանություն՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտություն՝ Ռոմանոս Մելիքյանի: Երգում է Տաթևիկ Սազանդարյանը:
Երգի խոսքերը՝
Փոքրիկ տղան մի Վարդ տեսավ,
Տեսավ մի Վարդ դաշտի միջին,
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին:
Սիրուն Վարդին, կարմիր Վարդին,
Կարմիր Վարդը՝ դաշտի միջին:
Տղան ասաց. - Քեզ կը պոկեմ,
այ կարմիր Վարդ, դաշտի միջին:
Վարդը ասաց. - Տես, կը ծակեմ,
Որ չմոռնաս փշոտ Վարդին,
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր Վարդը՝ դաշտի միջին:
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց Վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քնքուշ Վարդին,
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր Վարդը՝ դաշտի միջին:

Пікірлер: 3

  • @manyaxachatryan5508
    @manyaxachatryan550829 күн бұрын

    Շատ թանկ հիշողություն,🙏🙏 հիանալի կատարում🥰♥️🔥

  • @anahitavdalyan441
    @anahitavdalyan44128 күн бұрын

    Իմ երիտասարդ հասակի ամենասիրելի օպերային երգչուհու հիանալի արիաների ձայնը հայկական օպերաներում դեռ հնչում են ականջիս։

  • @sedazakryn14
    @sedazakryn1428 күн бұрын

    ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Келесі